«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2004 թվականի N 1410-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2183-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 289-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետի «բ» ենթակետի երկրորդ պարբերությունը «աշխատակազմի» բառով և» բառերից հետո լրացնել «Միջուկային անվտանգության հետազոտությունների և գնահատման բաժինը միավորել Տեխնիկական ու Ճառագայթային անվտանգության և վթարային պլանավորման կարգավորման ու հսկողության բաժիններին, և այդ կապակցությամբ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|