Գլխավոր տեղեկություն
Համար
N 829-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2004-07.04.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.23/33(332) Հոդ.791
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

15 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2004 թվականի N 829-Ն

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 585-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամ հիմնադրելու մասին» N 585-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության`

4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հիմնադրամի հնարավոր շահառուներն են`

ա) մշակույթի ոլորտի գործիչները,

բ) անհատ ստեղծագործողները,

գ) մշակութային գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք»,

28-րդ կետը «որը» բառից հետո լրացնել «բաղկացած է 28 անդամից և» բառերով.

բ) որոշմամբ հաստատված հոգաբարձուների խորհրդի կազմում`

«նախարար» բառը փոխարինել «նախարարի տեղակալ» բառերով.

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» տողը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ» տողով.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (Ազգային ժողովի նախագահի համաձայնությամբ)» տողից հետո լրացնել.

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ»

«Երևանի քաղաքապետի տեղակալ» տողերով.

«Գործարարներ» բառը փոխարինել`

«Նաիրի» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ

«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն» տողերով:

2. Հաստատել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 11
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 3-ի N 829-Ն որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

«ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Կ. Խոդիկյան

-

 ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ

 Ջ. Մովսիսյան

-

 ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սփյուռքի հետ կապերի գործակալության պետ

 Պ. Սաֆարյան

-

 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

 Ռ. Ալավերդյան

-

 ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

 Ա. Գյուրջյան

-

 ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

 Մ. Մխիթարյան

-

 ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

 Ա. Հարությունյան

-

 Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

 Ա. Սահակյան

-

 Երևանի քաղաքապետի տեղակալ

 Ա. Կարապետյան

-

 ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

 Գերաշնորհ Տ. Փառեն
 եպիսկոպոս Ավետիքյան

-

 Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի վարչակազմակերպական գործերի կառավարիչ (համաձայնությամբ)

 

-

 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայր Վարդան
սրբազան Քեշիշյան

-

 Հայ Կաթողիկե եկեղեցու և համայնքի առաջնորդի աջակից (համաձայնությամբ)

 Ա. Ղազարյան

-

 Հայ բարեգործական ընդհանուր միության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

 Լ. Գալստյան

-

 Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան վարչության նախագահ
 (համաձայնությամբ)

 Ռ. Միրզախանյան

-

 Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ (համաձայնությամբ)

 Ն. Մելքումյան

-

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 Ե. Ղազանչյան

-

 Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (համաձայնությամբ)

 Վ. Խանամիրյան

-

 Հայաստանի պարարվեստի գործիչների միության նախագահ (համաձայնությամբ)

 Ռ. Ամիրխանյան

-

 Հայաստանի կոմպոզիտորների և երաժիշտների միության նախագահ (համաձայնությամբ)

 Լ. Անանյան

-

 Հայաստանի գրողների միության նախագահ (համաձայնությամբ)

 Կ. Աղամյան

-

 Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)

 Մ. Մինասյան

-

 Հայաստանի ճարտարապետների միության նախագահ (համաձայնությամբ)

 Ռ. Գևորգյանց

-

 Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ (համաձայնությամբ)

 Ս. Սարաջյան

-

 Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր

 Ս. Սարգսյան

-

 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր

 Ա. Իսաբեկյան

-

 Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

 Ա. Խաչատրյան

-

 «Նաիրի» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

 Ա. Ապոյան

-

 «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.03.2011, N 303-Ն 07.04.2011, N 829-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան