«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 փետրվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 փետրվարի 2005 թվականի N 143-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1325-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 26-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» N 1325-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) որոշման նախաբանում «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 281-րդ հոդվածին» բառերը փոխարինել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կանոններում`
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կանոնները մշակվել են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան».
2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը փոխարինել «Օրենքով» բառով.
4-րդ կետի առաջին պարբերությունում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած» բառերը փոխարինել «Օրենքով սահմանված» բառերով.
կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34-րդ կետով.
«34. Մինչև սույն կանոններն ուժի մեջ մտնելը հարկային տեսչությունում գրանցված հսկիչ-դրամարկղային մեքենաների կապարակնքումը մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է համապատասխանեցվի սույն կանոնների 7-րդ կետի պահանջներին: Նշված ժամկետից հետո սույն կանոնների 7-րդ կետի պահանջներին համապատասխան` չկապարակնքված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործումը համարվում է շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառում»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|