«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունվարի 2005 թվականի N 5-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 173-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 9-ի «Հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 173-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման գործունեության լիցենզիա ստանալու համար ներկայացված փաստաթղթերի փորձաքննություն»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 17 |