Գլխավոր տեղեկություն
Համար
N 1367-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.28/17(541) Հոդ.1175
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.09.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2004 թվականի N 1367-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 138 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 18-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 138 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված ծրագրի «Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություն» բաժնի`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. «Գյումրու N 4 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության».

բ) «Շիրակի մարզի առաջնային բուժօգնության (արտահիվանդանոցային) օղակների կառուցվածքն օպտիմալացման արդյունքում» աղյուսակի 4-րդ տողի 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«վերակազմակերպել` միացնելով «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկային»:

2. «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:

3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

ա) 2-ամսյա ժամկետում ապահովել «Գյումրու N 4 պոլիկլինիկա» և «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման աշխատանքների կատարումը.

բ) հաստատել «Գյումրու Ն. Մելիքյանի անվան N 2 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության նոր կանոնադրությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 4
Երևան