Գլխավոր տեղեկություն
Համար
N 683-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.06.02/29(328) Հոդ.707
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2004 թվականի N 683-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 1123 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում նպատակային-ծրագրային ֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի հիման վրա: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) գիտության բնագավառում համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետ` պատասխանատու մարմիններ) հետ համատեղ նախարարության սահմանած կարգով ներկայացված ծրագրերի նախագծերն իրենց ֆինանսական նախահաշիվներով քննարկում է և, որպես բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում ու դրա անբաժանելի մաս, սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար».

բ) 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության» բառով, իսկ նույն կետը «նախագծերը» բառից հետո լրացնել «ըստ պատասխանատու կատարողների» բառերով.

գ) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ամփոփված ծրագրերի նախագծերն ու դրանց ֆինանսական նախահաշիվները նախարարության կողմից բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ` հաջորդ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ընդգրկելու նպատակով և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 17
Երևան