Գլխավոր տեղեկություն
Տիպ
Կոնվենցիա
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.27/11(951)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
22.12.1992
Ստորագրման ամսաթիվ
22.12.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1994

Է Լ Ե Կ Տ Ր Ա Կ Ա Պ Ի   Մ Ի Ջ Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Մ Ի Ո Ւ Թ Յ Ա Ն 

 

 Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա

 

Գլուխ 1

 

Միության գործունեությունը

 

Մաս 1

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Լիազոր համաժողով

 

1.1. (1) Լիազոր համաժողովը հրավիրվում է Էլեկտրակապի Միջազգային միության կանոնադրության 8-րդ հոդվածի պատշաճ դրույթներին համապատասխան (այսուհետ` Կանոնադրություն),

2. (2) Լիազոր համաժողովի անցկացման վայրը և ստույգ ժամկետները որոշվում են, հնարավորության դեպքում, նախորդ Լիազոր համաժողովի կողմից, հակառակ դեպքում դրանք որոշվում են Խորհրդով՝ Միության Անդամների մեծամասնության համաձայնությամբ:

3.2. (1) Հերթական Լիազոր համաժողովի անցկացման տեղը և ստույգ ժամկետները կամ դրանցից մեկը կարող է փոփոխվել,

4. ա) եթե Միության Անդամների մեկ քառորդը անհատական կարգով առաջարկել է այդպիսի փոփոխություն Գլխավոր քարտուղարին, կամ

5. բ/ Խորհրդի առաջարկությամբ,

6. (2) Ցանկացած այդպիսի փոփոխություն կպահանջի Միության Անդամների մեծամասնության համաձայնությունը:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Ընտրություններ և դրանց հետ կապված հարցեր

 

Խորհուրդ

 

7.1. Բացառությամբ այն դեպքերի, երբ տեղերն ազատվում են ըստ ներքոհիշյալ 10-ից 12-րդ կետերի պայմանների, Խորհրդում ընտրված Միության Անդամները կատարում են իրենց պարտականությունները այնքան ժամանակ, մինչև ընտրվի Խորհրդի նոր կազմ: Նրանք կարող են վերընտրվել:

8.2. (1) Եթե Լիազոր երկու համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում Խորհրդում տեղը թափուր է դառնում, այն ըստ իրավունքի անցնում է նախորդ ընտրություններում նույն շրջանից ձայների առավել քանակ ստացած, բայց չընտրված Միության անդամին:

9. (2) Եթե թափուր տեղը ինչ-որ պատճառով չի լրացվել վերոհիշյալ 8-րդ կետին համապատասխան, Խորհրդի Նախագահը պետք է խնդրի այդ շրջանի Միության մյուս Անդամներին իրենց թեկնածությունները դնել, այդ մասին հայտարարելու ամսաթվին հաջորդած մեկ ամսվա ընթացքում: Այդ ժամանակահատվածի վերջում Խորհրդի նախագահը խնդրում է Միության Անդամներին ընտրել նոր Անդամ: Ընտրությունն իրականացվում է գաղտնի քվեարկությամբ, թղթակցության միջոցով: Պահանջվում է նույն մեծամասնությունը, որը նշված է վերևում: Նոր Անդամը պահպանում է իր պաշտոնը մինչև հաջորդ իրավասու Լիազոր համաժողովի կողմից նոր Խորհուրդ ընտրելը:

10. 3. Խորհրդի տեղը համարվում է թափուր.

11. եթե Խորհրդի անդամը ներկայացված չի եղել Խորհրդի հերթական երկու, սովորական նստաշրջաններին,

12. եթե Միության անդամը հրաժարվում է Խորհրդում անդամակցությունից:

 

Ընտրվող ծառայողներ

 

13.1 Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի տեղակալը և Բյուրոյի տնօրենն անցնում են իրենց պարտականությունների կատարմանը նրանց ընտրության ժամանակ Լիազոր համաժողովի կողմից սահմանված ժամկետում: Նրանք սովորաբար կատարում են իրենց պարտականությունները մինչև հաջորդ Լիազոր համաժողովի կողմից սահմանված ամսաթիվը և կարող են վերընտրվել միայն մեկ անգամ:

14.2 Եթե Գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է դառնում, ուրեմն Գլխավոր քարտուղարի տեղակալը փոխարինում է նրան, մինչև հաջորդ Լիազոր համաժողովի կողմից հաստատված ամսաթիվը: Եթե այս պայմաններում Գլխավոր քարտուղարի տեղակալը զբաղեցնում է Գլխավոր քարտուղարի պաշտոնը, Գլխավոր քարտուղարի տեղակալի տեղը համարվում է թափուր այդ նույն ամսաթվից և կիրառվում են ներքոհիշյալ 15-րդ կետի դրույթները:

15.3 Եթե Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը թափուր է դառնում մինչև հերթական Լիազոր համաժողովի հրավիրման ամսաթվից ավելի քան 180 օր առաջ, Խորհուրդը նշանակում է նրա հաջորդողին լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:

16.4 Եթե Գլխավոր քարտուղարի և Գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնները թափուր են դառնում միաժամանակ, ուրեմն ընտրվող ծառայողը բոլոր ընտրվող ծառայությունների միջից իր տեղն ամենաերկարատև ժամկետով զբաղեցնողը, կատարում է Գլխավոր քարտուղարի գործառույթները 90 օրը չգերազանցող ժամանակաընթացքում: Խորհուրդը նշանակում է Գլխավոր քարտուղարին, իսկ եթե պաշտոններն ազատվում են Լիազոր հերթական համաժողովի հրավիրման ամսաթվից ավելի քան 180 օր առաջ, նա նշանակում է նաև Գլխավոր քարտուղարի տեղակալին: Խորհրդի կողմից այդ ձևով նշանակված ծառայողը կատարում է իր պարտականությունները իր նախորդի լիազորությունների մնացած ժամանակաընթացքում:

17.5. Եթե տնօրենի պաշտոնը անսպասելիորեն թափուր է դառնում, ապա Գլխավոր քարտուղարը անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում այն բանի ապահովման համար, որպեսզի տնօրենի պարտականությունները կատարվեն, մինչև որ Խորհուրդը, նման թափուր տեղ բացվելուց հետո, իր հերթական սովորական նստաշրջանում կնշանակի նոր տնօրեն: Այդ ձևով նշանակված տնօրենը կատարում է իր պարտականությունները մինչև Լիազոր հաջորդ համաժողովով սահմանված ամսաթիվը:

18.6. Կանոնադրության 27 հոդվածին համապատասխան դրույթների պահպանման պայմանով, Խորհուրդը Գլխավոր քարտուղարի կամ Գլխավոր քարտուղարի տեղակալի թափուր պաշտոնում նշանակում է կատարում սովորական նստաշրջաններից մեկում, սույն հոդվածի պատշաճ դրույթներում նշված դեպքերում, եթե այն անցկացվում է թափուր տեղեր բացվելու օրվանից 90 օրվա ընթացքում, կամ նախագահի կողմից հրավիրված նստաշրջանում, այդ դրույթներով սահմանված ժամկետներում:

19.7 Վերոհիշյալ 14-ից 18-րդ կետերով ընտրվող ծառայողին պաշտոնում նշանակելուն համապատասխան ծառայության ցանկացած ժամկետը ազդեցություն չի գործում այդ պաշտոնում ընտրվելու կամ վերընտրվելու հնարավորության վրա:

 

Ռադիոկարգավորման կոմիտեի անդամներ

 

20.1 Ռադիոկարգավորման կոմիտեի անդամներն անցնում են իրենց պարտականությունների կատարմանը Լիազոր համաժողովի կողմից իրենց ընտրության ժամանակ սահմանված ժամկետներում և կատարում են իրենց պարտականությունները մինչև հաջորդ Լիազոր համաժողովով որոշված ժամկետը: Նրանք կարող են վերընտրվել միայն մեկ անգամ:

21.2 Եթե Լիազոր երկու համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում Կոմիտեի անդամը հրաժարական է տալիս կամ այլևս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները, Գլխավոր քարտուղարը, ռադիոկապի Բյուրոյի տնօրենի հետ խորհրդակցությունների ժամանակ, դիմում է Միության շահագրգիռ Անդամներին՝ Խորհրդի հաջորդ նստաշրջանի ընտրություններում փոխարինող թեկնածուներ առաջադրելու խնդրանքով: Սակայն, եթե թափուր տեղը բացվում է Խորհրդի Նստաշրջանից ավելի քան 90 օր առաջ, կամ Խորհրդի այն նստաշրջանից հետո, որը նախորդում է Լիազոր հաջորդ համաժողովին, Միության շահագրգիռ Անդամը սեղմ ժամկետում՝ 90 օրվա ընթացքում նշանակում է հաջորդող, որը պետք է հանդիսանա այդ երկրի քաղաքացին և այդ պաշտոնը զբաղեցնի մինչև Խորհրդի ընտրած նոր անդամի կողմից պաշտոն ստանձնելը կամ՝ մինչև Կոմիտեի հաջորդ Լիազոր համաժողովի կողմից ընտրված նոր Անդամների պաշտոնի անցնելը, կախված դեպքից: Հաջորդողը կարող է ընտրված լինել Խորհրդի կամ Լիազոր համաժողովի կողմից, կախված դեպքից:

22.3 Համարվում է, որ Ռադիոկարգավորման Կոմիտեի անդամն այլևս ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները Կոմիտեի նիստերին կրկնվող, հերթական բացակայություններից հետո: Կոմիտեի նախագահի, ինչպես նաև Կոմիտեի անդամների և Միության շահագրգիռ Անդամի հետ խորհրդակցելուց հետո, Գլխավոր քարտուղարը հայտարարում է թափուր պաշտոնի գոյության մասին և ձեռնարկում է վերը 21 կետում նշված գործողությունները:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Այլ համաժողովներ

 

23.1 Կանոնադրության պատշաճ դրույթներին համապատասխան Լիազոր երկու համաժողովների միջև ժամանակահատվածում սովորաբար հրավիրվում են Միության հետևյալ համաշխարհային համաժողովները.

24. ա) ռադիոկապի երկու համաշխարհային համաժողով,

25. բ) էլեկտրակապի ստանդարտացման մեկ համաշխարհային համաժողով,

26. գ) էլեկտրակապի զարգացման մեկ համաշխարհային համաժողով,

27. դ) էլեկտրակապի երկու ժողով, որոնց անցկացման տեղն ու ժամանակը համընկնում է ռադիոկապի Համաշխարհային համաժողովների հետ,

28.2. բացառիկ դեպքերում, Լիազոր երկու համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում.

29 ռադիոկապի երկրորդ Համաշխարհային համաժողովը կարող է չեղյալ հայտարարվել իր ռադիոկապի համապատասխան ժողովի հետ միասին, մեկ այլ տարբերակով չեղյալ կարող է հայտարարվել այդ համաժողովներից ցանկացածը, անգամ եթե անցկացվի դրանցից մեկը,

30 կարող է հրավիրվել էլեկտրակապի ստանդարտացման լրացուցիչ համաժողով:

31. Այդ գործողությունները կարող են ձեռնարկվել.

32. ա) Լիազոր համաժողովի որոշմամբ,

33. բ) շահագրգիռ Սեկտորի նախորդ Համաշխարհային համաժողովի երաշխավորությամբ, Խորհրդի կողմից հավանություն տալու պայմանով,

34. գ) Միության անդամների առնվազն մեկ քառորդ մասի խնդրանքով, որոնք անհատական կարգով ուղղում են այն Գլխավոր քարտուղարին, կամ

35. դ) Խորհրդի առաջարկությամբ:

36. 4. Ռադիոկապի տարածաշրջանային համաժողովը հրավիրվում է.

37. ա) Լիազոր համաժողովի որոշմամբ.

38. բ) նախորդ Համաշխարհային կամ տարածաշրջանային համաժողովի երաշխավորությամբ, Խորհրդի կողմից հավանություն տալու պայմանով,

39. գ) համապատասխան շրջանի Միության Անդամների առնվազն մեկ քառորդ մասի խնդրանքով, որոնք այն անհատական կարգով ուղղում են Գլխավոր քարտուղարին,

40. դ) Խորհրդի առաջարկությամբ:

41.5. (1) Տարածաշրջանային կամ Համաշխարհային համաժողովի կամ ռադիոկապի ժողովի անցկացման տեղն ու ստույգ ժամկետը կարող են նշվել Լիազոր համաժողովի կողմից:

42.6 (2) Այդպիսի որոշման բացակայության դեպքում Համաշխարհային Կոնֆերանսի կամ ռադիոկապի ժողովի անցկացման տեղն ու ստույգ ամսաթիվը որոշվում են Խորհրդի կողմից, Միության Անդամների մեծամասնության հետ համաձայնությամբ, իսկ տարածաշրջանային համաժողովի դեպքում՝ համապատասխան շրջանի Միության Անդամների մեծամասնության հետ համաձայնությամբ, երկու դեպքերում էլ կիրառվում են ստորև 47 կետի դրույթները:

43.6. (1) Համաժողովի կամ ժողովի անցկացման տեղն ու ստույգ ժամկետները կարող են փոփոխվել.

44. ա) Համաշխարհային համաժողովի կամ ժողովի դեպքում, Միության Անդամների առնվազն մեկ քառորդ մասի կամ համապատասխան շրջանի Միության Անդամների առնվազն մեկ քառորդ մասի խնդրանքով, եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանային համաժողովին: Յուրաքանչյուր երկիր անհատական կարգով այն ուղղում է Գլխավոր քարտուղարին, որը փոխանցում է բոլոր խնդրանքները Խորհրդի հավանությանը, կամ

45. բ) Խորհրդի առաջարկությամբ:

46. (2) Վերոհիշյալ 44-ից 45-րդ կետերում նախատեսված դեպքերում, առաջարկված փոփոխությունները վերջնականապես չեն հաստատվում, քանի դեռ դրանք չեն ընդունվել Միության Անդամների մեծամասնությամբ՝ Համաշխարհային համաժողովի կամ ժողովի դեպքում, կամ համապատասխան շրջանի Միության Անդամների մեծամասնությամբ՝ տարածաշրջանային համաժողովի դեպքում, ստորև 47 կետի դրույթների պահպանմամբ:

47.7. Սույն Կոնվենցիայի 42, 46, 118, 123, 138, 302, 304, 305, 307, 312 կետերում հիշատակված հարցումների պարագայում Միության այն Անդամները, որոնք Խորհրդի կողմից սահմանված ժամկետում պատասխան չեն տրամադրել, հարցման մասնակից չեն համարվում և, հետևաբար, հաշվի չեն առնվում մեծամասնության հաշվարկման ժամանակ: Եթե պատասխանների քանակը չի գերազանցում հարցման ենթարկված Միության Անդամների կեսը, անցկացվում է կրկնակի հարցում, որի արդյունքը համարվում է վճռական, անկախ տրված ձայների քանակից:

48.8. (1) Միջազգային էլեկտրակապի Համաշխարհային համաժողովները հրավիրվում են Լիազոր համաժողովի որոշմամբ:

49. (2) Ռադիոկապի Համաշխարհային համաժողովի օրակարգի ընդունմանն ու անցկացմանը և դրա աշխատանքին մասնակցությանը վերաբերող դրույթները հավասարապես վերաբերում են Միջազգային էլեկտրակապի Համաշխարհային համաժողովին:

 

Մաս 2

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Խորհուրդ

 

50. 1. (1) Խորհուրդը բաղկացած է Լիազոր համաժողովի կողմից ընտրված Միության 43 Անդամներից:

51.2. (1) Խորհուրդը յուրաքանչյուր տարի Միության գտնվելու վայրում անցկացնում է սովորական նստաշրջան:

52. (2) Այդ նստաշրջանի ընթացքում բացառիկ դեպքերում այն կարող է որոշում ընդունել լրացուցիչ նստաշրջանի հրավիրման մասին:

53. (3) Սովորական նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում այն կարող է հրավիրվել, որպես կանոն, Միության գտնվելու վայրում նախագահի կողմից դրա Անդամների մեծամասնության խնդրանքով, կամ նախագահի նախաձեռնությամբ այն դեպքերում, որոնք վերապահված են սույն Կոնվենցիայի 18 կետում:

54.3. Խորհուրդը որոշումներ է ընդունում միայն նստաշրջաններում: Բացառության կարգով Խորհրդի նստաշրջանում կարող է ընդունվել որևէ հարցի կարգավորման մասին որոշում՝ թղթակցության միջոցով:

55.4. Յուրաքանչյուր սովորական նստաշրջանի սկզբում Խորհուրդն իր Անդամների ներկայացուցիչներից և շրջանների միջև ռոտացիայի սկզբունքի պահպանմամբ ընտրում է նախագահ և նախագահի տեղակալ: Նրանք կատարում են իրենց պարտականությունները մինչև հաջորդ սովորական նստաշրջանի բացումը և չեն կարող վերընտրվել: Նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է նախագահի տեղակալը:

56.5. Խորհրդի անդամը պետք է լինի, հնարավորության դեպքում, կամ Էլեկտրակապի տվյալ վարչության ծառայող, կամ անմիջապես պատասխանատվություն կրի այդ վարչության առջև, կամ դրա անունից, այդ անձը պետք է ունենա աշխատանքի փորձ էլեկտրակապի ծառայություններում:

57.6. Խորհրդի յուրաքանչյուր Անդամի ներկայացուցչին Միությունը վճարում է միայն ճանապարհածախսը, օրապահիկը և ապահովագրական ծախսերը, կապված նրանց կողմից Խորհրդի նստաշրջաններում իրենց պարտականությունների կատարման հետ:

58.7. Խորհրդի յուրաքանչյուր Անդամի ներկայացուցիչ իրավունք ունի որպես դիտորդ ներկա լինել Միության Սեկտորների բոլոր նիստերին:

59.8. Գլխավոր քարտուղարը կատարում է Խորհրդի Քարտուղարի պարտականությունները:

60.9. Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի և Բյուրոյի տնօրենի տեղակալը կարող են ի պաշտոնե մասնակցել Խորհրդի բանավեճերին, առանց քվեարկության մասնակցելու: Այնուամենայնիվ, Խորհուրդը կարող է նիստեր անցկացնել միայն իր Անդամների ներկայացուցիչների մասնակցությամբ:

61.10. Խորհուրդն ամեն տարի քննարկում է Գլխավոր քարտուղարի կողմից Միության համար պատրաստված հաշվետվությունը՝ երաշխավորվող ռազմավարական քաղաքականութան և լիազոր համաժողովի ընդհանուր ղեկավար հրահանգին համապատասխան պլանավորման վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան գործողություններ:

62.11. Լիազոր երկու համաժողովների միջև ընկած ժամանակահատվածում Խորհուրդը կարգավորում է Միության ընդհանուր ղեկավարման և կառավարման հարցերը: Այն, մասնավորապես.

63. (1) հավանություն է տալիս և վերանայում, եթե անհրաժեշտ է համարում, աշխատակազմի կանոնակարգը և Միության ֆինանսական կանոնակարգը, ինչպես նաև՝ ցանկացած այլ կանոնակարգեր և դրույքներ՝ նպաստների և թոշակների ընդհանուր համակարգ կիրառող մասնագիտացված ձեռնարկությունների ընթացիկ պրակտիկայի հաշվառմամբ:

64. (2) Համաձայնեցնում է, եթե անհրաժեշտ է.

65. ա) աշխատակազմի պրոֆեսիոնալ և ավելի բարձր դասերի դրույքների հիմնական սանդղակը, բացառությամբ՝ ընտրվող ծառայողների դրույքներից, որպեսզի այն համապատասխանի ընդհանուր համակարգի դասերի համար Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունված դրույքների ընդհանուր սանդղակին,

66. բ) ընդհանուր ծառայությունների դասերի անձնակազմի դրույքների հիմնական սանդղակը, որպեսզի դրանք համաձայնեցվեն Միավորված ազգերի կազմակերպության և Միության գտնվելու վայրում մասնագիտացված ձեռնարկությունների կողմից ընդունված դրույքների հետ,

67. գ) պաշտոնական հավելումները մասնագիտական և ավելի բարձր դասերի անձնակազմին, ներառյալ՝ ընտրվող ծառայողներին, Միության գտնվելու վայրում գործող Միավորված ազգերի կազմակերպության որոշումներին համապատասխան,

68. դ) հավելավճարները Միության ամբողջ աշխատակազմի համար, Միավորված ազգերի կազմակերպության ընդհանուր համակարգում ընդունված բոլոր փոփոխություններին համապատասխան,

69. (3) ընդունում է Միության ծառայողների արդարացի աշխարհագրական բաշխման ապահովման համար անհրաժեշտ որոշումներ և հսկում այդ որոշումների կատարումը,

70. (4) ընդունում է որոշումներ, Համակարգող Կոմիտեի կողմից դրանց քննարկումից հետո, Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացված, Կանոնադրությանն ու սույն Կոնվենցիային համապատասխանող, Գլխավոր քարտուղարությունում և Միության Սեկտորների Բյուրոյում կարևոր կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունների մասին,

71. (5) քննարկում և հաստատում է Միության աշխատակազմին և հաստիքացուցակին վերաբերող միջոցների զարգացման ծրագրերը և, ըստ սույն Կանոնադրության 27 հոդվածի դրույթների, Լիազոր համաժողովի կողմից տրված ընդհանուր ղեկավար հրահանգները հաշվի առնելով, տալիս է ղեկավար հրահանգներ Միության հաստիքացուցակով, ներառյալ՝ աստիճանները և կառուցվածքը.

72. (6) համաձայնեցնում է, եթե անհրաժեշտ է, Միության և անձնակազմի մուծումները Միավորված ազգերի կազմակերպության Միացյալ կենսաթոշակային հիմնադրամ, Հիմնադրամի կանոնադրության և կարգին համապատասխան, ինչպես նաև՝ կյանքի թանկացման արժեքի հավելավճարները, Միության անձնակազմի ապահովագրական դրամարկղերի անդամներին երաշխավորող հիմնադրամի կողմից օգտագործվող պրակտիկայի հիման վրա:

73. (7) Քննարկում և հաստատում է Միության երկամյա բյուջեն և քննարկում է հաջորդ երկամյա ժամանակաշրջանի նախնական բյուջեն, հաշվի առնելով Լիազոր համաժողովի որոշումները Կանոնադրության 50 կետի և ծախսերի առավելագույն չափերի վերաբերյալ, սահմանված այդ համաժողովի կողմից Կանոնադրության 51 հոդվածի համաձայն, իրականացնում է խստագույն տնտեսում, հաշվի առնելով Միության պարտավորությունը՝ հնարավորինս սեղմ ժամկետում հասնելու բավարար արդյունքների: Առաջնորդվելով դրանով, Խորհուրդը հաշվի է առնում 86 կետում հիշատակված Գլխավոր քարտուղարի հաշվետվությունում պարունակվող Համակարգող կոմիտեի կարծիքը, ինչպես նաև՝ սույն Կոնվենցիայի 101 կետում հիշատակված ֆինանսական գործունեության մասին հաշվետվությունը:

74. (8) Հաջորդ Լիազոր համաժողովին ներկայացնելու համար Գլխավոր քարտուղարը կազմակերպում է Միության հաշիվների ամենամյա ստուգում և անհրաժեշտության դեպքում հաստատում դրա արդյունքը,

75. (9) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Միության համաժողովների հրավիրման համար և տալիս համապատասխան ցուցումներ Գլխավոր քարտուղարությանն ու Միության Սեկտորներին՝ Միության Անդամների մեծամասնության, եթե խոսքը վերաբերում է Համաշխարհային համաժողովին, կամ համապատասխան շրջանի Միության Անդամների մեծամասնության համաձայնությամբ, եթե խոսքը վերաբերում է տարածաշրջանային համաժողովին, համաժողովի նախապատրաստման և կազմակերպման համար տեխնիկական և ուրիշ օգնության վերաբերյալ,

76. (10) Կոնվենցիայի 28 կետով ընդունում է որոշումներ,

77. (11) համաժողովների կողմից ընդունված ցանկացած որոշումների կատարման մասին, որոնք կարող են ունենալ ֆինանսական հետևանքներ,

78. (12) Կանոնադրությամբ, սույն Կոնվենցիայով և Վարչական կանոնակարգով թույլատրված շրջանակներում ձեռնարկում է ցանկացած ուրիշ միջոցներ, որոնք անհրաժեշտ է համարում Միության պատշաճ գործունեության համար,

79. (13) Միության Անդամների մեծամասնության համաձայնությամբ, անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Կանոնադրությամբ, սույն Կոնվենցիայով, Վարչական կանոնակարգով և դրանց հավելվածներով չնախատեսված այն հարցերի ժամանակավոր լուծման համար, որոնք չեն կարող հետաձգվել մինչև հաջորդ իրավասու համաժողովում կարգավորելը,

80. (14) պատասխանատվություն է կրում Կանոնադրության 40-ից 50 հոդվածներում նշված բոլոր միջազգային կազմակերպությունների հետ համակարգման համար և այդ նպատակով Միության անունից Կանոնադրության 50 հոդվածում նշված միջազգային կազմակերպությունների և Միավորված ազգերի կազմակերպության հետ ժամանակավոր համաձայնագրեր է կնքում՝ ի կատարումն Միավորված ազգերի կազմակերպության և Էլեկտրակապի Միջազգային միության միջև Համաձայնագրի։ Այդ ժամանակավոր Համաձայնագրերը ներկայացվում են Լիազոր համաժողովին` Կանոնադրության 8-րդ հոդվածի պատշաճ դրույթներին համապատասխան:

81. (15) Յուրաքանչյուր նստաշրջանից հետո սեղմ ժամկետում Միության Անդամներին է ուղարկում Խորհրդի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունները, ինչպես նաև բոլոր այլ փաստաթղթերը, որոնք պիտանի է համարում:

82. (16) Լիազոր համաժողովին է ներկայացնում Միության նախորդ Լիազոր համաժողովին հաջորդած գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև՝ իր կողմից պիտանի համարած հանձնարարականները:

 

Մաս 3

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Գլխավոր քարտուղարություն

 

83. (1) Գլխավոր քարտուղարը.

84. ա) պատասխանատվություն է կրում Միության միջոցների կառավարման համար, նա կարող է այդ միջոցների մի մասի կառավարումը հանձնարարել Գլխավոր քարտուղարի տեղակալին և Բյուրոյի տնօրենին՝ Համակարգող կոմիտեի հետ անհրաժեշտ խորհրդակցություններից հետո:

85. բ) Միության միջոցների առավել արդյունավետ և խնայողաբար օգտագործման ապահովման նպատակով, Համակարգող Կոմիտեի կարծիքը հաշվի առնելով, համակարգում է Գլխավոր Քարտուղարության և Միության Սեկտորների գործունեությունը:

86. գ) Համակարգող Կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո և դրա կարծիքը հաշվի առնելով, կազմում և Խորհրդին է ներկայացնում ամենամյա հաշվետվություն, որում նշվում են փոփոխությունները էլեկտրակապի ոլորտում և որը պարունակում է հանձնարարականներ Միության ապագա քաղաքականությանը և ռազմավարությանը վերաբերող գործողությունների ֆինանսական հետևանքների վերաբերյալ, ինչպես նշված է սույն Կոնվենցիայի 61 կետում:

87. դ) Կազմակերպում է Գլխավոր Քարտուղարության աշխատանքը և նշանակում այդ քարտուղարության աշխատակիցներին Լիազոր համաժողովի ցուցումներին համապատասխան և Խորհրդի կողմից սահմանված կարգով:

88. ե) Վարչական միջոցներ է ձեռնարկում Միության Սեկտորների Բյուրոյի աշխատանքով և նշանակում է դրանց աշխատակիցներին Բյուրոյի տնօրենի ներկայացմամբ, սակայն նշանակման կամ ազատման մասին վերջնական որոշումը Գլխավոր քարտուղարի իրավասությունն է:

89. զ) Խորհրդին զեկուցում է Միավորված ազգերի կազմակերպության և դրա մասնագիտացված հիմնարկների կողմից ընդունված բոլոր այն որոշումների մասին, որոնք վերաբերում են ընդհանուր համակարգում ծառայության, նպաստների և թոշակների պայմաններին:

90. է) Ապահովում է Խորհրդի կողմից ընդունված ցանկացած կարգի կիրառումը:

91. ը) Միությանը իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում:

92. թ) Վարչական նպատակներով ղեկավարում է Միության անձնակազմը, ընդհանուր համակարգին համապատասխան այդ անձնակազմի առավել արդյունավետ օգտագործման և վարձակալության պայմանների պահպանման նպատակով: Բյուրոյի տնօրենին անմիջական օգնություն ցույց տալու համար նշանակված ծառայողները վարչական առումով ենթարկվում են Գլխավոր քարտուղարին և աշխատում են համապատասխան տնօրենների անմիջական ղեկավարության ներքո, հաշվի առնելով Խորհրդի ընդհանուր վարչական որոշումները:

93. ժ) Միության ընդհանուր շահերից ելնելով և Բյուրոյի համապատասխան տնօրենների համաձայնությամբ՝ ծառայողներին ժամանակավորապես օգտագործում է այլ հանձնարարությունների համար, կախված Խորհրդի կենտրոնակայանում առկա աշխատանքի ծավալից:

94. ժա) Բյուրոյի շահագրգիռ տնօրենի հետ համաձայնությամբ ձեռնարկում է անհրաժեշտ վարչական և ֆինանսական միջոցներ՝ յուրաքանչյուր Սեկտորի համաժողովների և ժողովների ապահովման համար,

95. ժբ) Սեկտորների պարտավորությունները հաշվի առնելով, ապահովում է քարտուղարության համապատասխան աշխատանքը Խորհրդի համաժողովներից առաջ և հետո,

96. ժգ) պատրաստում է հանձնարարականներ պատվիրակությունների ղեկավարների սույն Կոնվենցիայի 342 կետում հիշատակված առաջին նիստի համար, հաշվի առնելով հնարավոր տարածաշրջանային խորհրդափոխանակությունների արդյունքները,

97. ժդ) անհրաժեշտության դեպքում Միության համաժողովում ապահովում է հրավիրող կառավարության հետ համատեղ քարտուղարության աշխատանքը, ինչպես նաև՝ շահագրգիռ տնօրենի հետ համատեղ ապահովում է համապատասխան ծառայություններ՝ Միության Ժողովների անցկացման համար, անհրաժեշտ համարած դեպքում դրանում ընդգրկելով Միության անձնակազմը, վերը 93 կետին համապատասխան: Հարցման առկայության դեպքում Գլխավոր քարտուղարը կարող է նաև էլեկտրակապին վերաբերվող այլ ժողովներում պայմանագրային հիմքով ապահովել քարտուղարության աշխատանքը,

98. ժե) ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Գլխավոր քարտուղարության և Սեկտորների կողմից պատրաստված այն ծառայական փաստաթղթերի, տեղեկատվական թերթիկների և այլ փաստաթղթերի և հաշվետվությունների ժամանակին հրապարակման և տարածման համար, որոնք հաղորդվել են Միությանը կամ որոնց հրապարակումը պահանջվել է համաժողովների կամ Խորհրդի կողմից: Հրապարակման ենթակա փաստաթղթերի ցանկը հաստատվում է Խորհրդի կողմից, հաշվի առնելով համապատասխան համաժողովի հետ խորհրդափոխանակումը ծառայական և այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնց հրապարակումը պահանջվում է համաժողովների կողմից,

99. ժզ) իր տնօրինած տեղեկատվության հիման վրա պարբերաբար հրատարակում է էլեկտրակապի հարցերով ընդհանուր տեղեկատվություն և փաստաթղթեր պարունակող հանդես, ներառյալ՝ այլ միջազգային կազմակերպությունների կողմից դրա տնօրինությանը տրամադրվող տեղեկատվությունը,

100. ժէ) Համակարգող կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո և հնարավոր առավել բարձր տնտեսման հասնելու նպատակով, կազմում և Խորհրդին է ներկայացնում Լիազոր համաժողովի կողմից որոշված սահմաններում Միության ծախսերը ծածկող բյուջեի երկամյա նախագիծը: Այդ նախագիծը պարունակում է միավորված բյուջե, ներառյալ՝ երեք Սեկտորների համար ծախսերի նախահաշիվները, պատրաստված Գլխավոր քարտուղարի կողմից առաջարկված բյուջետային սկզբունքներին համապատասխան։ Այն պետք է ունենա երկու տարբերակ: Մեկ տարբերակը պետք է համապատասխանի մուծումների միավորի զրոյական ավելացմանը, մյուսը՝ պահուստային հաշվից գումարների հնարավոր հանումից հետո Լիազոր համաժողովի կողմից որոշված ցանկացած սահմանի նվազագույնի կամ դրան հավասարի մեծացմանը: Խորհրդի հավանությունից հետո բյուջեին վերաբերող բանաձևը ուղարկվում է Միության բոլոր Անդամներին ի գիտություն,

101. ժը) Համակարգող կոմիտեի օգնությամբ, ֆինանսական կարգին համապատասխան, կազմում է ֆինանսական գործունեության մասին տարեկան հաշվետվություն և այն ներկայացնում է Խորհրդին: Ֆինանսական գործունեության մասին գումարային հաշվետվությունը և հաշիվները պահվում և ներկայացվում են հաջորդ Լիազոր համաժողովին՝ քննարկման և վերջնական ընդունման համար,

102. ժթ) Համակարգող կոմիտեի օգնությամբ կազմում է Միության աշխատանքի մասին տարեկան հաշվետվություն, որը, Խորհրդի կողմից հաստատվելուց հետո, ուղարկվում է Միության բոլոր Անդամներին:

103. ժժ) կատարում է Միության քարտուղարության բոլոր այլ պարտականությունները,

104. ժժա) կատարում է ցանկացած այլ պարտականություններ, որոնք հանձնարարում է Խորհուրդը,

105. ժժբ) Գլխավոր քարտուղարը կամ Գլխավոր քարտուղարի տեղակալը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Միության համաժողովների աշխատանքին: Գլխավոր քարտուղարը կամ նրա ներկայացուցիչը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել բոլոր այլ ժողովներին:

 

Մաս 4

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Համակարգող կոմիտե

 

106. 1. (1) Համակարգող կոմիտեն օգնություն է ցուցաբերում և խորհուրդներ է տալիս Գլխավոր քարտուղարին Կանոնադրության 26 հոդվածի համապատասխան դրույթներում և սույն Կոնվենցիայի համապատասխան հոդվածներում թվարկված բոլոր հարցերով:

107. (2) Կոմիտեն պատասխանատու է Կանոնադրության 49 և 50 հոդվածներում նշված բոլոր միջազգային կազմակերպությունների հետ համակարգման ապահովման համար՝ այդ կազմակերպությունների կողմից անցկացվող համաժողովներին Միության ներկայացուցչության հարցերով:

108. (3) Կոմիտեն քննարկում է Միության գործունեության արդյունքները և Գլխավոր քարտուղարին օգնություն է ցուցաբերում սույն Կոնվենցիայի 86 կետում հիշատակված Խորհրդին հաշվետվություն պատրաստելու ժամանակ:

109. 2. Կոմիտեն պետք է ձգտի որոշումների միաձայն ընդունմանը: Եթե Կոմիտեի անդամների մեծամասնությունը նախագահին չի աջակցում, ապա, բացառիկ դեպքերում, նա կարող է որոշում ընդունել իր պատասխանատվությամբ, եթե անհրաժեշտ է շտապ կարգավորել հարցերը, չսպասելով Խորհրդի հերթական նստաշրջանին: Այդպիսի դեպքերում նա սեղմ ժամկետում գրավոր ձևով կազմում է Խորհրդի անդամների համար հաշվետվություն այդ հարցերով, նշելով պատճառները, որոնք ստիպել են նրան ընդունել նման որոշումներ և հաղորդում է Կոմիտեի մյուս անդամների կարծիքները: Եթե այդ ձևով քննարկված հարցերը շտապ չեն համարվում, բայց այնուամենայնիվ՝ կարևոր, դրանք պետք է քննարկման ներկայացվեն Խորհրդի հերթական նստաշրջանին:

110. 3. Կոմիտեն հրավիրում է առնվազն ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է հրավիրվել նաև իր երկու անդամների խնդրանքով:

111. 4. Համակարգող կոմիտեի աշխատանքի մասին Հաշվետվությունը կազմվում և փոխանցվում է Խորհրդի Անդամներին իրենց խնդրանքով:

 

Մաս 5

 

Ռադիոկապի սեկտոր

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Ռադիոկապի համաշխարհային համաժողով

 

112.1. Կանոնադրության 90 կետի համաձայն ռադիոկապի Համաշխարհային համաժողովը հրավիրվում է ռադիոկապի որոշակի հարցեր քննարկելու համար: Ռադիոկապի համաշխարհային համաժողովում քննարկվում են այն հարցերը, որոնք ներառված են դրա օրակարգի մեջ, ընդունված սույն հոդվածի պատշաճ դրույթներին համապատասխան:

113. 2. (1) Ռադիոկապի Համաշխարհային համաժողովի օրակարգը կարող է ներառել.

114. ա) Կանոնադրության 4-րդ հոդվածում հիշատակված ռադիոկապի կարգի մասնակի կամ, բացառության կարգով, լրիվ վերանայում,

115. բ) Կոնֆերանսի իրավասության մեջ մտնող Համաշխարհային բնույթի ցանկացած ուրիշ հարց,

116. գ) Ռադիոկապի կոմիտեի և ռադիոկապի Բյուրոյի ցուցումներին առնչվող հարց, դրանց գործունեություն և դրա ստուգման վերաբերյալ,

117. դ) Ռադիոկապի ժողովի ուսումնասիրությանը դրված հարցերի ընդունումը, ինչպես նաև այն հարցերի, որոնք այդ ժողովը պետք է քննարկի ռադիոկապի ապագա համաժողովների վերաբերյալ:

118. (2) Այս նախնական օրակարգը սահմանվում է նախօրոք, չորս տարի առաջ, իսկ վերջնական օրակարգը Խորհրդի կողմից սահմանվում է նախընտրական երկու տարի առաջ, մինչև համաժողովը, Միության Անդամների մեծամասնության համաձայնությամբ, սույն Կոնվենցիայի 47 կետի դրույթների պահպանման պայմանով:

119. (3) Այդ օրակարգի մեջ մտցվում է ցանկացած հարց, որը Լիազոր համաժողովը որոշել է դրա մեջ մտցնել:

120. 3. (1) Այդ օրակարգը կարող է փոփոխվել՝

121. ա) Միության Անդամների առնվազն մեկ քառորդի խնդրանքով, որոնք այն անհատական կարգով ուղղում են Գլխավոր քարտուղարին, որն այդօրինակ խնդրանքները փոխանցում է Խորհրդի հավանությանը, կամ՝

122 բ) Խորհրդի առաջարկությամբ:

123. (2) Ռադիոկապի Համաշխարհային կոնֆերանսի օրակարգի առաջարկվող փոփոխությունները վերջնականորեն չեն հաստատվում մինչև այդպիսիք չեն ընդունվում Միության Անդամների մեծամասնությամբ, սույն Կոնվենցիայի 47 կետի դրույթների պահպանման պայմանով:

124. 4. Համաժողովը նաև.

125. (1) քննարկում և հաստատում է Սեկտորի գործունեության վերաբերյալ Բյուրոյի տնօրենի հաշվետվությունը վերջին համաժողովի ժամանակվանից,

126. (2) Խորհրդին կետեր է առաջարկվում ապագա համաժողովի օրակարգի մեջ մտցնելու համար և այդպիսի օրակարգերի մասին արտահայտում իր տեսակետը ռադիոկապի համաժողովի, առնվազն քառամյա ցիկլի համար, և գնահատում է ֆինանսական հետևանքները,

127. (3) Կախված դեպքից, իր որոշումների մեջ մտցնում է ցուցումներ կամ Հանձնարարություններ Գլխավոր քարտուղարին և Միության սեկտորներին,

128. 5. Ռադիոկապի ժողովի կամ Համապատասխան Հետազոտական Հանձնաժողովների նախագահը և նախագահի տեղակալները կարող են մասնակցել ռադիոկապի Համապատասխան համաշխարհային համաժողովներին:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Ռադիոկապի ժողով

 

129. 1. Ռադիոկապի ժողովը գործ ունի և, անհրաժեշտության դեպքում, հանձնարարություններ է թողարկում սեփական կամ Լիազոր համաժողովի, Խորհրդի կամ Ռադիոկապի կոմիտեի կողմից դրան փոխանցված ընթացակարգին համաձայն ընդունված հարցերով:

130. 2. Ինչ վերաբերում է վերոհիշյալ 129 կետին, ապա ռադիոկապի ժողովը.

131.1. քննարկվում է հետազոտական հանձնաժողովների հաշվետվությունները, նախապատրաստված սույն Կոնվենցիայի 157 կետին համապատասխան, և հավանություն է տալիս, փոփոխում կամ մերժում է այդ հաշվետվություններում պարունակվող հանձնարարականների նախագծերը,

132. (2) նկատի ունենալով Միության միջոցների պահանջարկը նվազագույնին հասցնելու անհրաժեշտությունը, հավանություն է տալիս գոյություն ունեցող հարցերի և նոր հարցերի վերլուծությունից բխող աշխատանքի ծրագրին և որոշում դրանց առաջնայնությունը, հրատապությունը, ենթադրվող ֆինանսական հետևանքները և ուսումնասիրության ավարտման ժամկետները,

133. (3) վերոհիշյալ 132 կետում հիշատակված աշխատանքի հաստատված ծրագրի ներքո լուծում է հետազոտական հանձնաժողովների պահպանման, լուծարման կամ ստեղծման հարցը և դրանց միջև բաշխում հետազոտման ենթակա հարցերը,

134. (4) առավելագույն աստիճանի համակարգում է զարգացող երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը, այդ հետազոտություններում դրանց մասնակցության ակտիվությունը բարձրացնելու համար,

135. (5) ռադիոկապի համաշխարհային համաժողովի հարցումներին ի պատասխան տալիս է իր իրավասության մեջ մտնող հարցերով խորհուրդներ,

136. (6) հաշվետվություն է ներկայացնում ռադիոկապի համապատասխան համաշխարհային համաժողովին՝ ռադիոկապի ապագա համաժողովի օրակարգի հարցերով հասած առաջընթացի մասին,

137. 3. ռադիոկապի ժողովը անցկացվում է այն երկրի կառավարության կողմից նշանակված անձի նախագահությամբ, որտեղ անցկացվում է նիստը կամ, Միության գտնվելու վայրում անցկացվող նիստի դեպքում, հենց ժողովի կողմից ընտրված անձի նախագահությամբ: Նախագահին օգնում են ժողովի կողմից ընտրված տեղակալները:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Ռադիոկապի տարածաշրջանային համաժողովները

 

138. Ռադիոկապի տարածաշրջանային համաժողովի օրակարգը կարող է վերաբերել միայն ռադիոկապի տարածաշրջանային բնույթի որոշակի հարցերի, ներառյալ՝ տվյալ շրջանին վերաբերող Ռադիոկապի Կոմիտեին և ռադիոկապի Բյուրոյին տրված ղեկավար հրահանգները դրանց գործունեության վերաբերյալ, պայմանով, որ այդ ղեկավար հրահանգները չհակասեն այլ շրջանների շահերին: Այդպիսի համաժողովում կարող են քննարկվել միայն դրա օրակարգով նախատեսված հարցեր: Սույն Կոնվենցիայի 118-123 կետերում պարունակվող դրույթները ռադիոկապի տարածքային համաժողովում կիրառելի են, բայց միայն այնքանով, որքանով դրանք վերաբերում են շահագրգռված շրջանի Անդամներին:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Ռադիոկապի կոմիտե

 

139. 1. Կոմիտեն բաղկացած է Լիազոր համաժողովի կողմից ընտրված ինը անդամներից:

140. 2. Ի լրումն Կանոնադրության 14 հոդվածում նկարագրված իր գործառույթների, Կոմիտեն քննարկում է նաև մեկ կամ մի քանի շահագրգիռ վարչությունների խնդրանքով իրականացված վնասակար խանգարումների հետազոտություններով ռադիոկապի Բյուրոյի տնօրենների հաշվետվությունները, ձևակերպում է անհրաժեշտ հանձնարարականներ:

141. 3. Կոմիտեի անդամները խորհրդակցական ձայնով պետք է մասնակցեն ռադիոկապի համաժողովներին և ռադիոկապի ժողովներին: Կոմիտեի նախագահը և նախագահի տեղակալը, կամ նրանց կողմից նշանակված ներկայացուցիչները պետք է խորհրդակցական ձայնով մասնակցեն Լիազոր համաժողովներին: Նման բոլոր դեպքերում Կոմիտեի այդպիսի պարտականություններ ունեցող անդամները չեն կարող մասնակցել այդ համաժողովներին որպես իրենց ազգային պատվիրակությունների անդամներ:

142. 4. Միությունը վճարում է միայն ճանապարհածախսը, օրապահիկը և Կոմիտեի անդամների ապահովագրական ծախսերը, կապված Միությունում նրանց պարտականությունների կատարման հետ:

143. 5. Կոմիտեի աշխատանքի մեթոդները հետևյալն են՝

144. (1) Կոմիտեի անդամներն իրենց թվից մեկ տարի ժամկետով ընտրում են նախագահ և նախագահի տեղակալ: Մեկ տարի անց նախագահի տեղակալը դառնում է նախագահ և ընտրվում է նախագահի նոր տեղակալ: Նախագահի և նախագահի տեղակալի բացակայության դեպքում Կոմիտեն իր անդամներից ընտրում է ժամանակավոր նախագահ:

145. (2) Կոմիտեն սովորաբար տարեկան չորս նիստ է անցկացնում Միության գտնվելու վայրում, որոնց պետք է ներկա գտնվեն անդամների առնվազն երկու երրորդը, և կարող է իր գործունեությունը իրականացնել կապի ժամանակակից միջոցների օգտագործմամբ:

146. (3) Կոմիտեն պետք է ձգտի իր որոշումներն ընդունել միաձայն: Եթե դա նրան չի հաջողվում, ապա որոշումն ուժ կունենա միայն այն դեպքում, եթե դրա օգտին քվեարկել են Կոմիտեի անդամների առնվազն երկու երրորդը: Կոմիտեի յուրաքանչյուր անդամ մեկ ձայնի իրավունք ունի, լիազորագրով քվեարկություն չի թույլատրվում:

147. (4) Կոմիտեն կարող է օգտագործել աշխատանքի այնպիսի մեթոդներ, որոնք այն անհրաժեշտ է համարում Կանոնադրության, սույն Կոնվենցիայի և ռադիոկապի Կարգի դրույթներին համապատասխան: Այդպիսի մեթոդների մասին տեղեկությունը հրապարակվում է որպես Կոմիտեի ներքին կարգի մաս:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Ռադիոկապի հետազոտական հանձնաժողովներ

 

148. 1. Ռադիոկապի հետազոտական հանձնաժողովները ստեղծվում են ռադիոկապի ժողովի կողմից:

149.2. (1) Ռադիոկապի հետազոտական հանձնաժողովներն ուսումնասիրում են հարցեր և սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան դրանց քննարկմանը փոխանցված հարցերով պատրաստում են հանձնարարականների նախագծեր: Այդ հանձնարարականների նախագծերը ներկայացվում են ռադիոկապի ժողովի հավանությանը կամ, երկու նման ժողովի միջև՝ վարչություններին փոստով, ժողովում ընդունված ընթացակարգերին համապատասխան: Թե՛ մեկ, թե՛ մյուս ձևով հավանություն ստացած հանձնարարականներն ունեն միատեսակ կարգավիճակ:

150. (2) Վերոհիշյալ հարցերի ուսումնասիրությունը, հաշվի առնելով ներքոնշյալ 158 կետը, գլխավորապես վերաբերում է հետևյալին.

151. ա) ռադիոհաճախականության սպեկտրի օգտագործումը երկրային և տիեզերական ռադիոկապում (ներառյալ՝ երկրային արբանյակների ուղեծիրը),

152. բ) ռադիոհամակարգերի աշխատանքի բնութագրերն ու որակը,

153. գ) ռադիոկայանների աշխատանքը,

154. դ) ռադիոկապի տեսանկյունները, աղետի և անվտանգության հարցերի կապակցությամբ:

155. (3) Այս ուսումնասիրությունները, որպես կանոն, չպետք է վերաբերեն տնտեսական հարցերի, սակայն, երբ դրանք կապված են տարբեր տեխնիկական որոշումների համեմատության հետ, տնտեսական գործոնները նույնպես կարող են հաշվի առնվել:

156. 3. Ռադիոկապի հետազոտական հանձնաժողովներն անցկացնում են նաև տեխնիկական, շահագործման և ընթացակարգային հարցերի նախապատրաստման ուսումնասիրություն, որոնք ներկայացվում են ռադիոկապի համաշխարհային և տարածաշրջանային համաժողովների քննարկմանը և պատրաստում են այդ թեմայով հաշվետվություններ, ռադիոկապի ժողովի կողմից այդ առումով ընդունված աշխատանքի ծրագրին, կամ Խորհրդի հետագա հրահանգներին համապատասխան:

157. 4. Յուրաքանչյուր հետազոտական հանձնաժողով ռադիոկապի ժողովի համար պատրաստում է աշխատանքի առաջընթացը արտացոլող հաշվետվություն, վերը 149 կետում պարունակվող խորհրդատվական ընթացակարգին համապատասխան ընդունված հանձնարարականներ և ցանկացած նոր կամ վերանայված հանձնարարականների նախագծեր, ժողովում քննարկելու համար:

158. 4. Նկատի առնելով Կանոնադրության 79 կետը, վերոնշյալ 151-ից 154-րդ կետերում և սույն Կոնվենցիայի 193 կետում թվարկված խնդիրները էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի վերաբերյալ, պետք է մշտապես վերանայվեն ռադիոկապի Սեկտորի և էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի կողմից հետազոտման համար հարցերի բաշխման փոփոխություններով ընդհանուր համաձայնության հասնելու նպատակով: Այդ երկու Սեկտորները սերտորեն համագործակցում են նման հետազոտությունների անցկացման բնագավառում և այդ համաձայնությունների հասնելու ընթացակարգերը որդեգրում են ժամանակին և արդյունավետ ձևով: Եթե համաձայնություն ձեռք չի բերվել, ապա հարցը Խորհրդի միջոցով կարող է փոխանցվել Լիազոր համաժողովի լուծմանը:

159. 6. Ուսումնասիրությունների անցկացման ընթացքում Ռադիոկապի հետազոտական հանձնաժողովները պատշաճ ուշադրություն են դարձնում զարգացող երկրներում էլեկտրակապի ստեղծման, զարգացման և կատարելագործման հետ անմիջականորեն կապված հարցերի ուսումնասիրությանն ու հանձնարարականների կազմմանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային կտրվածքով: Դրանք կատարում են իրենց աշխատանքը, հաշվի առնելով ազգային, տարածաշրջանային և այլ միջազգային կազմակերպությունների ռադիոկապին առնչվող գործունեությունը և համագործակցում են վերջիններիս հետ, նկատի ունենալով, որ Միությունը պետք է պահպանի իր առաջատար դիրքը էլեկտրակապի բնագավառում:

160.7. Ռադիոկապի Սեկտորի գործունեության վերլուծության պարզեցման նպատակներով, հարկավոր է միջոցներ ձեռնարկել ռադիոկապին առնչվող այլ կազմակերպությունների հետ համագործակցության և համակարգման խրախուսման համար, ինչպես նաև՝ էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի և էլեկտրակապի զարգացման Սեկտորի հետ: Ռադիոկապի ժողովը որոշում է այդօրինակ միջոցների յուրահատուկ գործառույթները, մասնակցության պայմանները և գործադրման կանոնները:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Ռադիոկապի բյուրո

 

161. 1. Ռադիոկապի բյուրոյի տնօրենը կազմակերպում և համակարգում է ռադիոկապի Սեկտորի աշխատանքը: Բյուրոյի գործառույթները լրացվում են են ռադիոկապի Կարգի դրույթներում հիշատակվածներով:

162. 2. Տնօրենը, մասնավորապես՝

163. (1) Ռադիոկապի համաժողովի առումով.

164. (ա) համակարգում է հետազոտական հանձնաժողովների և Բյուրոյի նախապատրաստական աշխատանքը, Միության Անդամներին հաղորդում է այդ նախապատրաստական աշխատանքի արդյունքները, հավաքում է դրանց մեկնաբանությունները և համաժողովին է ներկայացնում միավորված հաշվետվություն, որը կարող է ներառել ընթացակարգային բնույթի առաջարկություններ,

165. (բ) ի պաշտոնե խորհրդակցական ձայնով մասնակցում է ռադիոկապի ժողովի և ռադիոկապի հետազոտական հանձնաժողովների բանավեճերին: Տնօրենը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցները ռադիոկապի համաժողովների և ռադիոկապի Սեկտորի ժողովների նախապատրաստման համար Գլխավոր քարտուղարության հետ խորհրդակցությունների ժամանակ, սույն Կոնվենցիայի 94 կետին համապատասխան և, անհրաժեշտության դեպքում, Միության մյուս Սեկտորների հետ և պատշաճ չափով, հաշվի առնելով այդպիսի նախապատրաստական աշխատանքի անցկացման մասին Խորհրդի ցուցումները:

166. Օգնություն է ցուցաբերում զարգացող երկրներին ռադիոկապի համաժողովներին դրանց նախապատրաստման ընթացքում:

167. (2) Ռադիոկապի կոմիտեի առումով.

168. ա) պատրաստում և Ռադիոկապի կոմիտեի հավանությանը ներկայացնում է ներքին կարգի նախագծեր, որոնք պետք է ներառեն, ի թիվս այլոց, հաշվարկի մեթոդներ և ռադիոկապի կարգի դրույթների կիրառման համար անհրաժեշտ տվյալներ,

169. բ) կոմիտեի ներքին կարգը տարածում է Միության բոլոր Անդամներին և այդ կապակցությամբ հավաքում է վարչակազմերի ներկայացրած դիտողությունները,

170. գ) մշակում է վարչակազմերից, ռադիոկապի Կարգի համապատասխան դրույթների և տարածաշրջանային համաձայնագրերի կիրառման առումով ստացված տեղեկատվությունը և պատրաստում է այն, կախված դեպքից, համապատասխան ձևով հրապարակման համար,

171. դ) կիրառում է Կոմիտեի կողմից հավանության արժանացած ներքին կարգը, հրապարակում է այդ կարգի վրա հիմնված եզրակացություններ և Կոմիտեին է ներկայացնում ցանկացած եզրակացություն, որը պահանջված է վարչակազմի կողմից և որը չի կարող կատարված լինել այդ ներքին կարգի օգտագործման ժամանակ,

172. ե) պարբերաբար կատարում է հաճախականությունների շնորհումների գրանցում և արձանագրում, կատարված ռադիոկապի Կարգի պատշաճ դրույթներին համապատասխան և որոշակի դեպքերում՝ ուղեծրային բնութագրերի գրանցում և արձանագրում, համապատասխանեցնում է Միջազգային հաճախականությունների տեղեկատվական Գրանցամատյանը, և, շահագրգիռ վարչակազմի համաձայնությամբ, Գրանցամատյանում փոփոխում կամ բացառում է այն գրանցումները, որոնք չեն արտացոլում հաճախականությունների իրական օգտագործումը,

173. զ) աջակցում է մեկ կամ մի քանի շահագրգիռ վարչակազմերի խնդրանքով վնասակար խանգարումների դեպքերի լուծմանը և անհրաժեշտության դեպքում հետազոտություններ է անցկացնում և Կոմիտեի քննարկման համար պատրաստում է հաշվետվություն՝ ներառող շահագրգիռ վարչություններին հանձնարարականների նախագծերը,

174. է) կատարում է Կոմիտեի վարչական քարտուղարի պարտականությունները,

175. (3) համակարգում է ռադիոկապի հետազոտական հանձնաժողովների աշխատանքը և պատասխանատվություն է կրում այդ աշխատանքի կազմակերպման համար,

176. (4) նաև իրականացնում է հետևյալը.

177. (ա) հետազոտություններ է կատարում, նպատակ ունենալով Միության Անդամներին խորհուրդներ տալ հնարավոր մեծ թվով ռադիոալիքների օգտագործման նպատակով հաճախականությունների սպեկտրի այն մասերում, որտեղ կարող են հայտնվել վնասակար խանգարումներ, ինչպես նաև՝ երկրակայուն արբանյակների ուղեծրի արդարացի, արդյունավետ և խնայողական օգտագործման նպատակով, հաշվի առնելով օգնության կարիք ունեցող Միության Անդամների պահանջարկը, զարգացող երկրների հատուկ կարիքները, ինչպես նաև՝ որոշ երկրների աշխարհագրական հատուկ դիրքը,

178. բ) մեքենաընթեռնելի և այլ ձևերով անդամների հետ տվյալներ է փոխանակում, պատրաստում և համապատասխանեցնում է ցանկացած փաստաթղթեր և ռադիոկապի Սեկտորի տվյալների շտեմարաններ, Գլխավոր քարտուղարի հետ միասին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները դրանց հրապարակման համար, կանոնադրության 172 կետին համապատասխան, Միության աշխատանքային լեզուներով,

179. գ) պատշաճ կերպով կատարում է անհրաժեշտ գործավարությունը,

180. դ) նախորդ համաժողովից անցած ժամանակաշրջանի համար ռադիոկապի համաշխարհային համաժողովին ներկայացնում է ռադիոկապի Սեկտորի գործունեության հաշվետվությունը: Եթե ռադիոկապի համաշխարհային համաժողով չի պլանավորվում, նախորդ համաժողովից անցած երկամյա ժամանակաշրջանի համար այդօրինակ հաշվետվությունը ներկայացվում է Խորհրդին և Միության Անդամներին.

181. ե) կազմում է ռադիոկապի Սեկտորի ծախսերի մոտավոր նախահաշիվ և այն փոխանցում Գլխավոր քարտուղարին՝ Համակարգող կոմիտեում քննարկման և Միության բյուջեում ընդգրկման համար:

182.3. Տնօրենն ընտրում է Բյուրոյի տեխնիկական և վարչական անձնակազմ՝ Խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում: Տեխնիկական և վարչական անձնակազմի նշանակումը կատարվում է Գլխավոր քարտուղարի կողմից, տնօրենի հետ համաձայնությամբ: Նշանակման կամ ազատման մասին վերջնական որոշումը պատկանում է Գլխավոր քարտուղարին:

183.4. Անհրաժեշտության դեպքում տնօրենը էլեկտրակապի զարգացման Սեկտորին Կանոնադրության սույն Կոնվենցիայի շրջանակներում ցուցաբերում է տեխնիկական օգնություն:

 

Մաս 6

 

Էլեկտրակապի ստանդարտացման սեկտոր

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողով

 

184.1. Կանոնադրության 104 կետին համապատասխան էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովը հրավիրվում է էլեկտրակապի ստանդարտացմանը վերաբերող որոշակի հարցերի քննարկման համար:

185.2. Էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովում քննարկվում են այն հարցերը, որոնցով պետք է թողարկվեն հանձնարարականներ, այսինքն՝ որոնք ընդունված են սեփական ընթացակարգին համապատասխան կամ փոխանցվել են Լիազոր համաժողովի կամ ցանկացած այլ համաժողովի կամ խորհրդի կողմից:

186.3. Կանոնադրության 104 կետին համապատասխան համաժողովը.

187. ա) քննարկում է ըստ սույն Կոնվենցիայի 194 կետի պատրաստված հետազոտական հանձնաժողովների հաշվետվությունը և հավանություն է տալիս, փոփոխում կամ մերժում է այդ հաշվետվություններում պարունակվող հանձնարարականների նախագծերը,

188. բ) նկատի ունենալով Միության միջոցների պահանջները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը, հավանություն է տալիս գոյություն ունեցող հարցերի և նոր հարցերի վերլուծությունից բխող աշխատանքի ծրագրերին և որոշում դրանց առաջնայնությունը, հրատապությունը, ենթադրվող ֆինանսական հետևանքները և ուսումնասիրության ավարտման ժամկետները,

189. գ) վերը 188 կետում հիշատակված աշխատանքի հաստատված ծրագրի ներքո լուծում է հետազոտական հանձնաժողովների պահպանման, լուծարման կամ ստեղծման հարցը և դրանց միջև բաշխում հետազոտման ենթակա հարցերը,

190. դ) առավելագույն աստիճանի համակարգում է զարգացող երկրների համար հետաքրքրություն ներկայացնող հարցերը, այդ հետազոտություններում դրանց մասնակցության ակտիվությունը բարձրացնելու համար,

191. ե) քննարկում և հավանություն է տալիս նախորդ համաժողովից ի վեր Սեկտորի գործունեության մասին տնօրենի հաշվետվությանը:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Էլեկտրակապի ստանդարտացման հետազոտական հանձնաժողովներ

 

192.1. (1) Էլեկտրակապի ստանդարտացման հետազոտական հանձնաժողովներն ուսումնասիրում են հարցեր և պատրաստում հանձնարարականների նախագծեր՝ ըստ սույն Կոնվենցիայի 13 հոդվածի դրույթների իրենց քննարկմանը փոխանցված հարցերով: Այդ հանձնարարականների նախագծերը ներկայացվում են էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովի հավանությանը կամ, երկու նման համաժողովների միջև՝ վարչակազմերին փոստով, համաժողովում ընդունված ընթացակարգերին համապատասխան: Թե՛ մեկ, թե՛ մյուս ձևով հավանություն ստացած հանձնարարականներն ունեն միատեսակ կարգավիճակ:

193. (2) Հետազոտական հանձնաժողովները, ստորև 195 կետի համաձայն, ուսումնասիրում են տեխնիկական, շահագործման և սակագնային հարցեր և դրանցով հանձնարարականներ պատրաստում: Նկատի ունենալով Համաշխարհային ընդգրկմամբ էլեկտրակապի ստանդարտացումը, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման էլեկտրակապի ցանցերում ռադիոհամակարգերի փոխադարձ միավորումների և որակի վերաբերյալ հանձնարարականները, որոնք պահանջվում են այդ փոխադարձ միավորումների համար: Ռադիոկապին անմիջապես վերաբերող տեխնիկական կամ շահագործման հարցերը, ինչպես նշված է սույն Կոնվենցիայի 151-154 կետերում, վերաբերում են ռադիոկապի Սեկտորի գործունեության ոլորտին:

194. (3) Էլեկտրակապի ստանդարտացման համաժողովի համար յուրաքանչյուր հետազոտական հանձնաժողով, վերոնշյալ 192 կետում պարունակվող խորհրդատվական ընթացակարգին համապատասխան, պատրաստում է աշխատանքային առաջընթացի ընդունված հանձնարարականները մատնանշող հաշվետվություն, ինչպես նաև՝ ցանկացած նոր կամ վերանայված հանձնարարականների նախագծեր, համաժողովում քննարկելու համար:

195. 2. Նկատի ունենալով Կանոնադրության 105 կետը, վերը 193 և սույն Կոնվենցիայի 151-154 կետերում թվարկված խնդիրները, էլեկտրակապի Սեկտորի վերաբերյալ պետք է մշտապես վերանայվեն էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի և ռադիոկապի Սեկտորի կողմից հետազոտման հարցերի բաշխման փոփոխությունները, դրանց շուրջ ընդհանուր համաձայնության հասնելու նպատակով: Այդ երկու Սեկտորները սերտորեն համագործակցում են այդօրինակ հետազոտությունների անցկացման և այդպիսի համաձայնությունների հասնելու ընթացակարգեր են ընդունում ժամանակին և արդյունավետ ձևով: Եթե համաձայնություն ձեռք չի բերվել, ապա հարցը կարող է փոխանցվել Խորհրդի միջոցով Լիազոր համաժողովի լուծման համար:

196. 3. Էլեկտրակապի ստանդարտացման հետազոտական հանձնաժողովներն իրենց ուսումնասիրությունների ժամանակ պատշաճ ուշադրություն են դարձնում զարգացող երկրներում էլեկտրակապի ստեղծման, զարգացման և կատարելագործման հետ անմիջականորեն կապված հարցերի ուսումնասիրությանն ու հանձնարարականների կազմմանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ՝ միջազգային ընդգրկմամբ: Դրանք աշխատում են, հաշվի առնելով ստանդարտացման ազգային, տարածաշրջանային և այլ միջազգային կազմակերպությունների գործունեությունը, և համագործակցում դրանց հետ, նկատի ունենալով, որ Միությունը պետք է պահպանի իր առաջատար դիրքը ռադիոկապի միջազգային ստանդարտացման բնագավառում:

197. 4. Էլեկտրակապի ստանդարտացման սեկտորի գործունեության վերլուծության պարզեցման նպատակներով հարկավոր է միջոցներ ձեռնարկել էլեկտրակապի ստանդարտացմանը առնչվող այլ կազմակերպությունների, ինչպես նաև՝ ռադիոկապի Սեկտորի և էլեկտրակապի զարգացման Սեկտորի հետ համագործակցության և համակարգման խրախուսման համար: Էլեկտրակապի ստանդարտացման Համաշխարհային համաժողովը որոշում է այդօրինակ միջոցների կոնկրետ գործառույթները, մասնակցության պայմանները և գործադրման կանոնները:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Էլեկտրակապի ստանդարտացման բյուրո

 

198.1. Էլեկտրակապի ստանդարտացման Բյուրոյի տնօրենը կազմակերպում և համակարգում է էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի աշխատանքը:

199. 2 Տնօրենը, մասնավորապես.

200. ա) էլեկտրակապի ստանդարտացման հետազոտական հանձնաժողովների նախագահների հետ խորհրդակցությունների ժամանակ թարմացնում է էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովի կողմից հաստատված աշխատանքների ծրագիրը,

201. բ) ի պաշտոնե, բայց խորհրդակցական ձայնով մասնակցում է էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովներին և էլեկտրակապի ստանդարտացման հետազոտական հանձնաժողովների բանավեճերին: Ըստ սույն Կոնվենցիայի 94 կետի Տնօրենը Գլխավոր քարտուղարի և, անհրաժեշտության դեպքում, Միության այլ Սեկտորների հետ խորհրդակցությունների ժամանակ, էլեկտրակապի ստանդարտացման համաժողովների և Սեկտորի նիստերի նախապատրաստման համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, պատշաճ կերպով հաշվի առնելով այդպիսի նախապատրաստական աշխատանքին վերաբերող Միության ցուցումները,

202. գ) մշակում է վարչակազմերից, ռադիոկապի կարգի համապատասխան դրույթների կամ էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովի որոշումների կիրառման առումով ստացված տեղեկատվությունը և պատրաստում այն, կախված դեպքից, համապատասխան ձևով հրապարակման համար,

203. դ) մեքենաընթեռնելի և այլ ձևերով անդամների հետ տվյալներ է փոխանակում, պատրաստում և համապատասխանեցնում է ցանկացած փաստաթղթեր և էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի տվյալների շտեմարաններ, Գլխավոր քարտուղարի հետ միասին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները դրանց հրապարակման համար, կանոնադրության 172 կետին համապատասխան, Միության աշխատանքային լեզուներով,

204. ե) էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային համաժողովին է ներկայացնում Սեկտորի գործունեության մասին հաշվետվության նախորդ համաժողովից անցած ժամանակաշրջանի համար, տնօրենը այդպիսի հաշվետվություն է ներկայացնում նաև Խորհրդին և Միության Անդամներին նախորդ համաժողովից անցած երկամյա ժամանակաշրջանի համար, եթե երկրորդ համաժողովը չի հրավիրվել,

205. զ) կազմում է էլեկտրակապի ստանդարտացման Սեկտորի ծախսերի մոտավոր նախահաշիվ և փոխանցում այն Գլխավոր քարտուղարին Համակարգող կոմիտեի քննարկման և միության բյուջեում ընդգրկման համար,

206. է) Տնօրենն ընտրում է էլեկտրակապի ստանդարտացման Բյուրոյի տեխնիկական և վարչական անձնակազմ Խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում: Տեխնիկական և վարչական անձնակազմի նշանակումը կատարվում է Գլխավոր քարտուղարի կողմից տնօրենի հետ համաձայնությամբ: Նշանակման կամ ազատման մասին վերջնական որոշումը պատկանում է Գլխավոր քարտուղարին:

207. ը) Անհրաժեշտության դեպքում տնօրենը, Կանոնադրության և սույն Կոնվենցիայի շրջանակներում, էլեկտրակապի զարգացման Սեկտորին ցուցաբերում է տեխնիկական օգնություն:

 

Մաս 7

 

Էլեկտրակապի զարգացման Սեկտոր

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Էլեկտրակապի զարգացման համաժողովներ

 

208. 1 Ըստ Կանոնադրության 118 կետի, էլեկտրակապի զարգացման համաժողովի գործառույթները կայանում են հետևյալում.

209. ա) մշակել էլեկտրակապի զարգացմանը վերաբերող աշխատանքի ծրագրեր և ցուցումներ՝ հարցերի և գերակայությունների որոշման համար, տալ ղեկավար հրահանգներ էլեկտրակապի զարգացման Սեկտորի աշխատանքի ծրագրով: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են ստեղծել հետազոտական հանձնաժողովներ,

210. բ) էլեկտրակապի զարգացման տարածաշրջանային համաժողովները կարող են խորհուրդներ տալ էլեկտրակապի զարգացման Բյուրոյին՝ խնդրո առարկա տարածաշրջանի էլեկտրակապի առանձնահատկությունների և պահանջների վերաբերյալ և կարող են հանձնարարականներ ներկայացնել էլեկտրակապի զարգացման համաշխարհային համաժողովներին,

211. գ) էլեկտրակապի զարգացման համաժողովները պետք է որոշեն էլեկտրակապի հավասարակշռված համաշխարհային կամ տարածաշրջանային զարգացման խնդիրներն ու ռազմավարությունը, հատուկ շեշտ դնելով զարգացող երկրների ծառայությունների և ցանցերի զարգացման և արդիականացման, ինչպես նաև՝ այդ նպատակների համար պահանջվող միջոցների զորագրման վրա: Դրանք պետք է ասպարեզ ծառայեն քաղաքական, կազմակերպական, շահագործման, ընթացակարգային, տեխնիկական, ֆինանսական և այլ հարցերի քննարկման համար, ներառյալ՝ ստանդարտացումը և ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրումը:

 

* Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1994 թվականի հուլիսի 1-ից: