«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
4 հոկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2004 թվականի N 1325-Ն
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 281-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնները մշակվել են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 281-րդ հոդվածին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ` ՀԴՄ-ներ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություն) առևտրական գործարքներ կատարելիս կամ ծառայություններ մատուցելիս դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի միջոցով:
Կազմակերպությունները հաշվարկները կատարում են միայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության տարածքային ստորաբաժանումներում (այսուհետ` հարկային տեսչություն)` սույն կանոններով սահմանված կարգով գրանցված և կապարակնքված ՀԴՄ-ների միջոցով:
3. ՀԴՄ-ի շահագործման կանոնների և ՀԴՄ-ի միջոցով հասույթների հաշվառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
II. ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՈՒՄ
4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող կազմակերպություններն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում դիմում` համաձայն N 10 ձևի, իրենց կողմից օգտագործման (շահագործման) համար նախատեսվող ՀԴՄ-ի (այդ թվում` վարձակալված և (կամ) ժամանակավորապես օգտագործվող) գրանցման մասին:
Դիմումին կից ներկայացվում են ՀԴՄ-ի (ՀԴՄ-ների) անձնագիրը (անձնագրերը), պետական գրանցում ստացած` տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները)` մինչև ՀԴՄ-ի գրանցումն այդպիսի պայմանագրի կնքման դեպքում, իսկ շրջիկ կետի միջոցով մանրածախ առևտրի իրականացման դեպքում` նաև այդ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված առևտրի իրականացման թույլտվության պատճենները: ՀԴՄ-ի գրանցումից հետո կենտրոնի հետ կնքված պայմանագրերը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված առևտրի իրականացման նոր թույլտվության պատճենները ևս ենթակա են ներկայացվելու հարկային տեսչություն:
5. Հարկային տեսչությունը սույն կանոնների 4-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է ՀԴՄ-ի գրանցում:
6. Սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերը թերի ներկայացվելու, իսկ շրջիկ կետի միջոցով մանրածախ առևտրի իրականացման դեպքում առանց տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված առևտրի իրականացման առնվազն մեկ թույլտվության պատճենը չներկայացվելու դեպքում հարկային տեսչությունը մեկօրյա ժամկետում բոլոր փաստաթղթերը վերադարձնում է կազմակերպություն` ՀԴՄ-ի չգրանցման պատճառների գրավոր հիմնավորմամբ:
7. Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի գրանցումից հետո այն կապարակնքում է հարկային տեսչության կլոր կնիքով` 2 տեղից (հանդիպակաց): Կապարակնքված ՀԴՄ-ն և սույն կանոնների 4-րդ կետում նշված բնօրինակները վերադարձվում են կազմակերպություններին միաժամանակ նրանց տալով հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտի մեկ օրինակը, իսկ սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները պահվում են հարկային տեսչությունում:
8. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու կամ լրացուցիչ ՀԴՄ տեղակայելու անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը պարտավոր է, նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը, հարկային տեսչություն ներկայացնել դիմում` նոր ՀԴՄ-ի գրանցման և նախկինում գրանցված` փոխարինման ենթակա ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Կազմակերպությունը մեկ տրանսպորտային միջոցի վրա տեղակայված ՀԴՄ-ն մեկ այլ տրանսպորտային միջոցի վրա տեղակայելու համար պարտավոր է հարկային տեսչություն ներկայացնել դիմում, նախկինում գրանցված ՀԴՄ-ն գրանցումից հանելու և այն նոր տրանսպորտային միջոցի վրա գրանցելու մասին: Դիմումին կից ներկայացվում են նաև սույն կանոնների 4-րդ կետում նշված փաստաթղթերը:
9. Հարկային տեսչությունը ՀԴՄ-ի փոխարինման կամ լրացուցիչ ՀԴՄ-ի տեղակայման, կամ տրանսպորտային միջոցի փոխանակման մասին դիմումն ստանալուց հետո ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում գրանցում է նոր ՀԴՄ-ն և (կամ) գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` կազմակերպությանը տալով նոր քարտ:
10. Կազմակերպության լուծարման, վերակազմավորման կամ բոլոր այն դեպքերում, երբ տվյալ կազմակերպությունում ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից, վերջինս հարկային տեսչություն է ներկայացնում դիմում` ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Հարկային տեսչությունը 3 օրվա ընթացքում ՀԴՄ-ն հանում է գրանցումից և դրա մասին քարտում կատարում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային տեսչության ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:
11. Կազմակերպությունը քարտը պահպանում է ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում է հարկային տեսչության պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտը վերադարձվում է հարկային տեսչություն: Վերադարձված քարտը հարկային տեսչությունում պահվում է տվյալ ՀԴՄ-ն օգտագործումից հանելու օրվանից սկսած` 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային տեսչության կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:
III. ՀԴՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ
12. ՀԴՄ-ի տեղակայման, գործարկման ժամանակ կատարվում են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով նախատեսված պարտադիր գործողություններ, և միաժամանակ լրացվում է ՀԴՄ-ի գործարկման ակտ` համաձայն N 1 ձևի:
13. Կազմակերպությունը վարում է ՀԴՄ-ի և նրա հանգույցների` բոլոր տեսակի խախտումների, կենտրոնում կատարվող նորոգումների և կազմակերպությունում կատարվող տեխնիկական սպասարկման (որոնք նախատեսված են տվյալ մոդելի ՀԴՄ-ի շահագործման կանոններով) մասին տվյալների գրանցման գիրք` համաձայն N 2 ձևի: Գրանցման գրքի էջերը համարակալվում և թելակարվում են կազմակերպության կողմից: Գիրքը կնքվում և համարակալվում է հարկային տեսչության կողմից: Կազմակերպություններն այդ տվյալները յուրաքանչյուր եռամսյակ, մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ, ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` ՀԴՄ-ի գրանցման վայրի հարկային տեսչությանը տրամադրելու համար:
14. Կենտրոնն իր կողմից կատարված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների գծով վարում է հաշվառում այդ նպատակով բացված գրքում (N 3 ձև): Այդ գրքի էջերը համարակալվում և թելակարվում են սպասարկող կենտրոնի կողմից: Գիրքը կնքվում և համարակալվում է հարկային տեսչության կողմից: Կենտրոնները յուրաքանչյուր սպասարկվող և նորոգվող ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) աշխատանքների ավարտից անմիջապես հետո ՀԴՄ-ի գրանցման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տեղեկանք տվյալ ՀԴՄ-ի վրա կատարված սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:
Կենտրոնները յուրաքանչյուր եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից սահմանված կարգով և ժամկետում տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից իրականացված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների մասին:
15. Շահագործման գործարանային համարները, ՀԴՄ-ն շահագործող հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ), հարկային տեսչություններում ՀԴՄ-ի գրանցման համարը և գործունեության իրականացման վայրը (հասցեն) նշվում են ՀԴՄ-ին առնչվող բոլոր փաստաթղթերում (դրամարկղային չեկ (կտրոն), հաշվետվություն և այլն):
IV. ՀԴՄ-Ն ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼԸ
16. Կազմակերպությունում ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներն իրականացնելու համար այդ պարտականությունները սահմանված կարգով (հրամանով) դրվում են համապատասխան աշխատողի վրա (այսուհետ` պատասխանատու անձ):
17. Հարկային տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման քարտը, ՀԴՄ-ի անձնագիրը և կենտրոնների հետ կնքված պայմանագրերը պահպանվում են կազմակերպության գործունեության իրականացման վայրում:
18. Կազմակերպության պատասխանատու անձը պարտավոր է աշխատանքային օրվա (հերթափոխի) սկզբում ստուգել ՀԴՄ-ի աշխատանքը, ՀԴՄ-ում տեղադրել չեկային (կտրոնային) ժապավեն և այն միացնել:
V. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԵՐԹԱՓՈԽԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
19. Պատասխանատու անձը պարտավոր է`
ա) հաշվիչ սարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն,
բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն),
գ) ծառայությունների մատուցման դեպքում` չեկը (կտրոնը) տրամադրվում է այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում ստանալու պահին:
20. Վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման դեպքերում կատարվում են հետևյալ ձևակերպումները`
ա) կազմակերպությունը դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարված գումարների` ՀԴՄ-ում գրանցման պահին, մինչև գնման չեկի (կտրոնի) փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները, կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում` այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ է համարում:
Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ.
բ) կազմակերպությունը գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ժամանակ վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի (կտրոնի) հիման վրա կազմում է վաճառված ապրանքների հետընդունման ակտ` համաձայն N 7 ձևի.
գ) գնորդի կողմից գնված ապրանքների հետընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի չեկ (կտրոն), որը ներառում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, ՀՎՀՀ-ն, հետ ընդունվող ապրանքների գինը, օրը ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Վերադարձ» նշագրումը:
Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները հետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների հետընդունման ակտը. տվյալ դեպքում վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում.
դ) եթե հետ է ընդունվում գնման չեկով (կտրոնով) գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը (կտրոնը) տպվում է հետ ընդունվող ապրանքների համար վճարված գումարի չափով: Կազմակերպությունում պահպանվում է գնման չեկի (կտրոնի) պատճենը: Գնման չեկի (կտրոնի) բնօրինակի և պատճենի վրա հետ ընդունված ապրանքների համար վճարված գումարի դիմաց կարմիր գույնով կատարվում է «Վերադարձված է» գրառումը.
ե) դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման չեկի (կտրոնի) փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված չեկի (կտրոնի) հիման վրա լրացվում է գումարների` սխալմամբ գրանցման ակտը` համաձայն N 8 ձևի, և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպվելով վերադարձի չեկ (կտրոն):
Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրսբերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը. տվյալ դեպքում վերադարձի չեկ (կտրոն) չի տպվում.
զ) հետ ընդունված ապրանքների գնման, գումարների` սխալմամբ գրանցման և վերադարձի չեկերը (կտրոնները) ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են կազմակերպությունում` տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարվա ընթացքում.
է) կազմակերպությունները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը ներառյալ, յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն են ներկայացնում տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանք` համաձայն N 9 ձևի.
ը) վաճառված ապրանքների հետընդունման և գումարների` սխալմամբ գրանցման ակտերում նշված գումարները չեն ներառվում կազմակերպության իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են կազմակերպության իրացումից հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`
բացակայում է համապատասխան ակտը կամ ակտի տվյալներից որևէ մեկը,
սույն կետի «է» ենթակետով սահմանված կարգով և ժամկետում հարկային տեսչություն չի ներկայացվել կատարված չեղյալ համարման, վերադարձի և գումարների` սխալմամբ գրանցման մասին տեղեկանքը,
չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային տեսչություն ներկայացված տեղեկանքում:
21. ՀԴՄ-ի աշխատանքի ընթացքում անսարքություն հայտնաբերելիս` պատասխանատու անձը պարտավոր է անջատել ՀԴՄ-ն և դրա մասին անհապաղ տեղեկացնել իրավասու ղեկավար անձին: Իրավասու ղեկավար անձն անհրաժեշտության դեպքում սպասարկող կենտրոն է ներկայացնում հայտ` համաձայն N 4 ձևի` անսարքության վերացման համար` հայտի մեկ օրինակը ներկայացնելով հարկային տեսչություն: Մինչև ՀԴՄ-ի նորոգումը կամ այն նորով փոխարինելը` ՀԴՄ-ների պարտադիր կիրառմամբ գործարքներ կատարելն արգելվում է:
22. Պատասխանատու անձին արգելվում է կողմնակի անձանց թույլատրել աշխատել ՀԴՄ-ի հետ` բացառությամբ իրավասու ղեկավար անձի թույլտվությամբ` հարկային տեսչության աշխատողների և տեխնիկական սպասարկում իրականացնող մասնագետների:
VI. ՀԴՄ-Ի ՎՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՎԱՐՏԸ
23. Պատասխանատու անձը հերթափոխի կամ աշխատանքային օրվա ավարտից հետո ՀԴՄ-ից դուրս է բերում հաշվետվության համարը, ընթացիկ հսկիչ ժապավենի համարը, գնումների թիվը, գնումների գումարը, վերադարձի թիվը, վերադարձի գումարը, չեղյալ համարման թիվը, չեղյալ համարման գումարը, հերթափոխային հասույթը, պատասխանատու անձի մոտ առկա կանխիկ գումարը, ինչպես նաև պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը, որը հանդիսանում է սկզբնական փաստաթուղթ` հասույթը հաշվառելու համար, և պահպանվում է կազմակերպությունում` տպվելու օրվանից` 3 տարի:
Հերթափոխային հասույթը` սահմանված կարգով, մուտքի օրդերի հիման վրա մուտքագրվում է կազմակերպության դրամարկղ:
24. Պատասխանատու անձի հերթափոխային հաշվետվությունը տպվում է հսկիչ ժապավենի վրա, այն կարող է ստացվել ինչպես ընդլայնված` որպես էլեկտրոնային օրագիր` չեկերի (կտրոնների) համարների և չեկերը (կտրոնները) տպելու ժապավենի նշմամբ, այնպես էլ համառոտ` գնումների ընդհանուր հանրագումարով: Չեկի հաշվիչի մարումը պետք է իրականացվի հերթափոխի առաջին չեկի (կտրոնի) ստացումից 24 ժամվա ընթացքում:
VII. ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՈՒՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԴՄ-Ի ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ
25. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի առաջին գրանցման ժամանակ մեքենայի հիշողություն է մուտքագրում հարկային տեսչության կողմից սահմանված` տվյալ հարկային տեսուչի նշանաբառը, որը հնարավորություն է տալիս նրան աշխատել ՀԴՄ-ի ֆիսկալային (հարկային) հիշողության հետ:
26. Հարկային տեսուչը ՀԴՄ-ի գրանցման ժամանակ ՀԴՄ է մուտքագրում հետևյալ տվյալները` գրանցման տարեթիվը, մեքենայի գործարանային համարը, հարկային տեսչությունում մեքենայի գրանցման համարը և օգտագործողի ՀՎՀՀ-ն և հարկային տեսուչի նշանաբառը:
27. Կազմակերպության կողմից հարկային տեսչություն ներկայացված ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության համար կազմվում է ՀԴՄ-ի նորագույն ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների մասին ակտ` համաձայն N 5 ձևի, հարկային տեսուչի, կազմակերպության և կենտրոնի ներկայացուցչի ստորագրությամբ:
28. ՀԴՄ-ի վրա փակված կապարակնիքները վնասելու իրավասություն ունեցող հարկային մարմնի պաշտոնատար անձանց շրջանակները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը:
VIII. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՎԵՐՑՎԱԾ ՀԴՄ-ՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ
29. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ները, ինչպես նաև կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցված լինեն հարկային տեսչությունում:
30. Կենտրոնի կողմից կազմակերպությանը` նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածի համար ժամանակավորապես տրամադրվող ՀԴՄ-ն տրամադրելու պահին գրանցվում են նրա ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալները, և տվյալ մեքենայի համար կազմվում է գործարկման ակտ` համաձայն N 1 ձևի, և նշված ՀԴՄ-ն կապարակնքվում է:
Կազմակերպության ՀԴՄ-ն նորոգումից վերադարձնելու պահին ժամանակավորապես տրամադրված ՀԴՄ-ից տպագրվում է ընդլայնված ֆիսկալային (հարկային) հաշվետվությունը, որը կարվում է կազմակերպությունն սպասարկող հարկային տեսչությունում պահվող հարկային գործում: Նշված հաշվետվության` կազմակերպությանը վերաբերող մասը պետք է ներառված լինի կազմակերպության ընթացիկ հաշվապահական հաշվառման մեջ: Իսկ ժամանակավորապես տրամադրված մեքենայի պատասխանատու անձի հերթափոխի հաշվետվությունները սույն կանոններով սահմանված կարգով ձևակերպվում են կազմակերպությունում, և դրա մասին կազմվում է ակտ (N 6 ձև):
31. Կազմակերպության կողմից վարձակալված ՀԴՄ-ները պետք է գրանցվեն հարկային տեսչությունում` սահմանված ընդհանուր կարգով:
IX. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
32. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
X. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
33. Սույն կանոնների II գլխով սահմանված դրույթները տարածվում են դրանք պաշտոնական ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմիններում ՀԴՄ-ները գրանցող անձանց վրա:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԴՄ-Ի ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱԿՏ N ____
1. Հսկիչ-դրամարկղային մեքենա ________________________________________
(մոդելը)
2. Գործարանային համարը ____________________________________________
3. Հարկային տեսչությունում գրանցման համարը _______________________________
4. Արտադրության տարեթիվը ___________________________________________
5. Տեղադրման վայրը ________________________________________________
(կազմակերպության գործունեության իրականացման վայրը
_____________________________________________________________
(կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը), հեռախոսահամարը)
6. Գործարկման օրը, ամիսը, տարեթիվը ____ _____________ 200__ թ.
7. Գործարկող կազմակերպությունը _______________________________________
(անվանումը, գտնվելու վայրը)
_____________________________________________________________
8. Երաշխիքային նորոգում կատարող կազմակերպությունը _________________________ _____________________________________________________________
9. Տեխնիկական սպասարկում իրականացնող` _________________________________
(իրավաբանական անձի անվանումը, հասցեն)
______________________________________________________________
(ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը)
Գործարկումից առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները | |||||
Հասույթը |
Չեղյալ համարումը |
Վերադարձը | |||
գումարը |
գնումների |
գումարը |
թիվը |
գումարը | թիվը |
Կազմակերպության ղեկավար |
_____________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Կազմակերպության հաշվապահ |
_____________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Պատասխանատու անձ |
________________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Հարկային տեսչության ներկայացուցիչ |
_____________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Գործարկող կազմակերպության ներկայացուցիչ |
___________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
_____ _________ 200__ թ.
Ձև N 2
(գրքի դիմային երես)
Գ Ի Ր Ք N ____
ՀԴՄ-ՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Կազմակերպությունը _____________________________________________
(անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը), ՀՎՀՀ-ն)
2. Հսկիչ-դրամարկղային մեքենան _______________________________________
(մոդելը)
3. Գործարանային համարը ____________________________________________
4. Արտադրության տարեթիվը ___________________________________________
5. Տեղադրման վայրը ________________________________________________
(կազմակերպության գործունեության իրականացման վայրը (կամ տրանսպորտային միջոցի
պետական գրանցման համարը), հեռախոսահամարը)
6. ՀԴՄ-ի կապարակնիքի համարը* ________________________________________
(Գրքի էջի ձև)
NN ը/կ |
Նորոգման (տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, հայտը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը | Խափանման ամսաթիվը և ժամը | Նորոգման հանձնման (տեխնիկական սպասարկման սկսման) օրը, ամիսը, տարեթիվը և ժամը | Նորոգումից վերադարձման (տեխնիկական սպասարկման ավարտի) օրը, ամիսը, տարեթիվը և ժամը | Տեխնիկական սպասարկում և (կամ) նորոգում իրականացնող կազմակերպության անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը) և ՀՎՀՀ-ն |
ՀԴՄ-ի նորոգման ժամանակ ֆիսկալային (հարկային) հիշողության տվյալների հանման ակտի համարը և ստորագրման օրը, ամիսը, տարեթիվը | Պատասխանատու անձի պաշտոնը, ստորագրությունը և անունը, ազգանունը, հայրանունը | |
նորոգում (տեխնիկական սպասարկում) իրականացնողի | նորոգում (տեխնիկական սպասարկում) ընդունողի | |||||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
* Կապարակնիքի համարի փոփոխման դեպքում նշվում են նոր կապարակնիքի համարը և կապարակնքման օրը, ամիսը, տարեթիվը:
** Տեխնիկական սպասարկման դեպքում եթե ՀԴՄ-ի կապարակնիքը չի բացվում և ակտ չի կազմվում, ապա սույն սյունակում գրառում չի կատարվում:
Ձև N 3
(գրքի դիմային երես)
Գ Ի Ր Ք N ____
ԿԱՏԱՐՎԱԾ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Կազմակերպությունը ______________________________________________
(անվանումը և ՀՎՀՀ-ն)
2. Գործունեության իրականացման վայրը ___________________________________
(հասցեն, հեռախոսահամարը)
կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը _______________________
(Գրքի էջի ձև)
NN ը/կ |
Նորոգման (տեխնիկական սպասարկման) իրականացման հրավերի հայտի համարը, հայտը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը | Հայտը ներկայացնողի անվանումը և ՀՎՀՀ-ն | Խափանված հանգույցի անվանումը | Խափանման բնույթը (պատճառը) | ՀԴՄ-ն նորոգման վերցնելու (տեխնիկական սպասարկման) օրը, ամիսը, տարեթիվը և ժամը | ՀԴՄ-ի նորոգման (տեխնիկական սպասարկման) ավարտի օրը, ամիսը, տարեթիվը և ժամը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ձև N 4
Կազմակերպությունը ______________________________________________
(անվանումը և ՀՎՀՀ-ն)
Գործունեության իրականացման վայրը ___________________________________
(հասցեն, հեռախոսահամարը)
կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը ______________________
Հ Ա Յ Տ N ______
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
NN ը/կ |
ՀԴՄ-ի մոդելը |
Հարկային տեսչությունում ՀԴՄ-ի հաշվառման համարը |
ՀԴՄ-ի գործարանային համարը |
Հրավիրման օրը, ժամը |
ՀԴՄ-ի խափանման բնույթը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Կազմակերպության ղեկավար _________________________________________
____________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը ստորագրությունը)
Կ.Տ. |
_____ _________ 200__ թ. |
Ձև N 5
Ա Կ Տ N _____
ՀԴՄ-Ի ՆՈՐՈԳՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպությունը ____________________________________________
(անվանումը, ՀՎՀՀ-ն)
2. Հսկիչ-դրամարկղային մեքենան ______________________________________
(մոդելը)
3. Գործարանային համարը __________________________________________
4. Հարկային տեսչությունում գրանցման համարը _____________________________
Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները | |||||
հասույթը |
չեղյալ համարումը |
վերադարձը | |||
գումարը |
գնումների |
գումարը | թիվը | գումարը | թիվը |
Նորոգման առաքելուց առաջ
Կազմակերպության ղեկավարը |
_____________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Հարկային տեսչության ներկայացուցիչ |
_________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Սպասարկող կենտրոնի ներկայացուցիչ |
__________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Նորոգման առաքելուց առաջ ՀԴՄ-ի բացված կապարակնիքը* |
|
_____ _________ 200__ թ. |
Նորոգումից վերադարձնելու պահին ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները | |||||
հասույթը |
չեղյալ համարումը |
վերադարձը | |||
գումարը |
գնումների |
գումարը | թիվը | գումարը | թիվը |
Նորոգումից վերադարձնելու պահին
Կազմակերպության ղեկավարը |
_____________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Հարկային տեսչության ներկայացուցիչ |
_________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Տեխնիկական սպասարկման կենտրոնի ներկայացուցիչ |
_______________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Նորոգումից հետո ՀԴՄ-ի կապարակնիքի համարը ______________
_____ _________ 200__ թ.
* Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը:
Ձև N 6
Ա Կ Տ N _____
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԴՄ-Ի ՖԻՍԿԱԼԱՅԻՆ (ՀԱՐԿԱՅԻՆ) ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Կազմակերպությունը _____________________________________________
(անվանումը, ՀՎՀՀ-ն)
2. Ժամանակավորապես օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենան_________________
(մոդելը)
3. Կապարակնիքի համարը* ___________________________________________
4. Գործարանային համարը ____________________________________________
5. Հարկային տեսչությունում գրանցման համարը ______________________________
Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները | |||||
հասույթը |
չեղյալ համարումը |
վերադարձը | |||
գումարը |
գնումների |
գումարը | թիվը | գումարը | թիվը |
Ժամանակավորապես շահագործելու համար վերցնելուց առաջ
Կազմակերպության ղեկավարը |
_____________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Հարկային տեսչության ներկայացուցիչ |
_________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրվող կազմակերպության ներկայացուցիչը |
________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
_____ _________ 200__ թ.
Ժամանակավորապես շահագործելուց հետո ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողության տվյալները | |||||
հասույթը |
չեղյալ համարումը |
վերադարձը | |||
գումարը |
գնումների |
գումարը | թիվը | գումարը | թիվը |
Նորոգումից վերադարձնելու պահին
Կազմակերպության ղեկավարը |
_____________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Հարկային տեսչության ներկայացուցիչ |
_________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
ՀԴՄ-ն ժամանակավորապես տրամադրվող կազմակերպության ներկայացուցիչը |
________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը, անունը, ազգանունը, հայրանունը) |
Ժամանակավորապես օգտագործված ՀԴՄ-ի կապարակնիքը* |
|
_____ _________ 200__ թ. |
* Նշվում է ժամանակավորապես օգտագործելուց առաջ ՀԴՄ-ի կապարակնիքի համարը:
** Բացված կապարակնիքով ակտի օրինակը մնում է հարկային տեսչությունում, մնացած ակտերում նշվում է այդ կապարակնիքի համարը:
Ձև N 7
Ա Կ Տ N _____
ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ
|
|
Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի` գործարանային համարը __________________________
հարկային տեսչությունում գրանցման համար _________________________________
Ապրանքի վերադարձի (չփոխարինման) պատճառը ______________________________
_____________________________________________________________
NN ը/կ |
Հետընդունված |
Քանակը |
Միավորի գինը |
Գումարը | |||
թվերով |
տառերով |
թվերով |
տառերով |
թվերով |
տառերով | ||
Ընդամենը |
Հետ ընդունված ապրանքների
գնման չեկի (կտրոնի) համարը ___________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և
ժամը __________________
Ձևակերպված վերադարձի
չեկի (կտրոնի) համարը ________________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և
ժամը __________________
Վաճառող`
Ղեկավար (անհատ ձեռնարկատեր) |
______________ |
|
Գնորդ |
______________ |
Գլխավոր հաշվապահ __________________
(ստորագրությունը)
_____ __________ 200__ թ.
* Լրացվում են անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:
** Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը չի լրացվում:
Ձև N 8
Ա Կ Տ N _____
ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՄԱՆ
Կազմակերպության
անվանումը* ____________________________________________________
ՀՎՀՀ-ն ___________________________________________
Գործունեության իրականացման վայրը ____________________________________
կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը _______________________
Օգտագործվող ՀԴՄ-ի`
գործարանային համարը _____________________________________________
հարկային տեսչությունում գրանցման համարը _______________________________
Սխալ գումարով տպված չեկի (կտրոնի)`
համարը _________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ____________________
սխալմամբ գրանցված գումարը ________________________________________
(թվերով և տառերով)
Ձևակերպված վերադարձի չեկի (կտրոնի)`
համարը _________ տպելու օրը, ամիսը, տարեթիվը և ժամը ____________________
Կազմակերպության
ղեկավար (անհատ ձեռնարկատեր) ______________________________
(ստորագրությունը)
գլխավոր հաշվապահ ______________________________________
(ստորագրությունը)
____ __________ 200__ թ.
* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, լրացվում են նրա անունը և ազգանունը:
Ձև N 9
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական
ծառայության ստորաբաժանման անվանումը ____________________
|
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
200 Թ.____________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐՄԱՆ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՎ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ` ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ՀԴՄ-ն օգտագործող կազմակերպության տվյալները`
անվանումը* ____________________________________________________
ՀՎՀՀ-ն _______________________________________________________
գործունեության իրականացման վայրը ____________________________________
կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը _______________________
հեռախոսահամարը ________________________________________________
Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները`
գործարանային համարը _____________________________________________
հարկային տեսչությունում գրանցման համարը ________________________________
Չեղյալ համարման`
թիվը ____________ ընդհանուր գումարը ________________________________
Կատարված վերադարձի`
թիվը ____________ ընդհանուր գումարը ________________________________
Սխալմամբ կատարված գրանցումների`
թիվը ____________ ընդհանուր գումարը ________________________________
Կազմակերպության
ղեկավար (անհատ ձեռնարկատեր) __________________________
(ստորագրությունը)
գլխավոր հաշվապահ ___________________________________
(ստորագրությունը)
____ __________ 200__ թ.
* Եթե վաճառողն անհատ ձեռնարկատեր է, լրացվում են նրա անունը և ազգանունը:
Ձև N 10
Դ Ի Մ ՈՒ Մ
Հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոններին համապատասխան` ____________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ն)
խնդրում է գրանցել հսկիչ-դրամարկղային մեքենաներ` թվով ____ հատ:
Նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները գրանցելու համար ներկայացնում ենք հետևյալ տվյալները`
1. ___________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը,
____________________________________________________________
պետական ռեգիստրում գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը, ՀՎՀՀ-ն և հեռախոսահամարը)
____________________________________________________________2. __________________________________________________________
(ղեկավարի անունը, ազգանունը, ծառայողական հեռախոսահամարը)
____________________________________________________________3. ___________________________________________________________
(հաշվապահի անունը, ազգանունը, ծառայողական հեռախոսահամարը)
4. ___________________________________________________________
(ՀԴՄ-ների մոդելները, արտադրության տարեթիվը, հաշվիչների տվյալները, ՀԴՄ-ների շահագործման
_____________________________________________________________
վայրերը` նշելով դրանց կոնկրետ գտնվելու տեղը (կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման
_____________________________________________________________
համարը), ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերի համարները)
_____________________________________________________________5. ___________________________________________________________
(տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների անվանումները, գտնվելու վայրերը, հեռախոսահամարները)
_____________________________________________________________ _____________________________________________________________:
Դիմումին կից ներկայացվում են`
ՀԴՄ-ների տեխնիկական անձնագրերը` _________ հատ,
տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող կենտրոնների հետ կնքված պայմանագրերը` _______ թերթ,
տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի պատճենը` ____ հատ,
մանրածախ առևտրի իրականացման համար տեղական ինքնակառավարման մարմնի թույլտվության պատճենը` _____ հատ:
Կազմակերպության
ղեկավարը (անհատ ձեռնարկատեր) |
_________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը) |
գլխավոր հաշվապահ* |
_____________________________________________ |
Կ.Տ. |
(ստորագրությունը) |
Դիմումի ստացման օրը, ամիսը, տարեթիվը ______ _________ 200__ թ.
Հարկային տեսչության պետ |
_________________________________________ |
Կ.Տ. |
(անունը, ազգանունը, հայրանունը, ստորագրությունը) |
* Անհատ ձեռնարկատերերի դեպքում գլխավոր հաշվապահին վերաբերող տողերը չեն լրացվում:
Ձև N 11
Ք Ա Ր Տ N _____
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ
Հսկիչ-դրամարկղային մեքենան __________________________________________
(մոդելը)
Գործարանային համարը _______________________________________________
Պատկանում է ______________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հեռախոսահամարը)
Գրանցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության _________________ հարկային տեսչությունում
ՀԴՄ-ի գրանցման N ____________________________
Տեղակայված է ____________________________________________________ _____________________________________________________________
(գործունեության իրականացման (հասցեն) վայրը կամ տրանսպորտային միջոցի պետական գրանցման համարը)
Հաշվիչների տվյալները _______________________________________________
_____________________________________________________________
Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է ___________________________
(տեխ. սպասարկում և նորոգում
_____________________________________________________________
իրականացնող կենտրոնի անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, պայմանագրի համարը)
_____________________________________________________________
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության __________ հարկային տեսչության պետ __________________________
(ստորագրությունը)
_____ _________ 200 թ.
Կ.Տ.
Գրառում գրանցումից հանելու մասին Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության __________ հարկային տեսչության պետ __________________________ (ստորագրությունը)
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|