Գլխավոր տեղեկություն
Համար
N 1278-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.06/53(352) Հոդ.1117
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2004 թվականի N 1278-Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տիրապետմանը:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների կազմից առանձնացնել 287,1 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շենքերն ու շինությունները` համաձայն N 1 հավելվածի, և դրանք, որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված շենքերի ու շինությունների առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

5. «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Երևանի անասնաբուժական սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը և փոխանցման ակտին համապատասխան նրան են փոխանցվում 6536038 դրամ հաշվեկշռային արժեքով գույքի (համաձայն N 2 հավելվածի) նկատմամբ սեփականության իրավունքը, 11502,0 քառ. մետր մակերեսով հողատարածքի անհատույց անժամկետ օգտագործման իրավունքն ու «Երևանի անասնաբուծության սպասարկման կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտականությունները:

6. «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են`

ա) տարածաշրջանում կենդանիների սերոմոնիտորինգի աշխատանքների կազմակերպումն ու դրանց արդյունքների մասին հաշվետվություններ կազմելը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

բ) տարածաշրջանում անասնահակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

գ) տարածաշրջանում անասնահակահամաճարակային կայուն ֆոնի ապահովմանն ուղղված անասնաբուժական և գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ներթափանցման կանխարգելման միջոցառումների իրականացմանը մասնակցությունը.

դ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների ստացումը, դրանց` անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան մասնաճյուղեր տեղափոխումը, պահպանումը և բաշխումը տարածաշրջանի համայնքների անասնաբույժներին.

ե) տարածաշրջանի համայնքների անասնաբույժներից պատվաստանյութերի և ախտորոշիչ միջոցների ու ախտահանիչ նյութերի ստացման, անասնաբուժասանիտարական նորմերին համապատասխան հակահամաճարակային միջոցառումների իրականացման մասին հաշվետվությունների ստացումը, ամփոփումը և դրանք Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

զ) տարածաշրջանում կենդանական ծագում ունեցող մթերքի անվտանգությունն ապահովող միջոցառումների իրականացումը` հաստատված և գրանցված անասնաբուժասանիտարական կանոններին և նորմերին համապատասխան.

է) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից հաշվառման ենթակա անասնաբուժական տեղեկանքների ձևաթղթերի ստացումը, տնտեսավարող սուբյեկտներին դրանց տրամադրումը, հաշվառումը և տուրքերի գանձման ապահովումը.

ը) տարածաշրջանում առկա հակահամաճարակային իրավիճակի մասին ամենամսյա հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելը.

թ) տարածաշրջանում գյուղատնտեսական կենդանիների համարակալման ու հաշվառման, դրանց գրանցամատյանների վարման աշխատանքների կազմակերպումը.

ժ) տարածաշրջանում տիրող գյուղատնտեսական կենդանիներից մարդկանց փոխանցվող վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հետ կապված անասնահամաճարակային իրավիճակի մասին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարզային կենտրոնին տեղեկացնելը` բնակչության շրջանում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու և իրականացնելու համար.

ժա) տարածաշրջանում տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը:

7. Թույլատրել «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) խորհրդատվություններ` առևտրային գործունեության և կառավարման հարցերով,

բ) անասնաբուժական գործունեություն,

գ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտումներ,

դ) հետազոտություններ և մշակումներ բնական գիտությունների բնագավառում:

8. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքն ամրացվում է «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա.

բ) «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական ռեգիստրում գրանցման, կնիքի, դրոշմակնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշման համաձայն նրան հանձնվող գույքի գրանցման ծախսերը կատարվում են սեփական միջոցների հաշվին:

9. «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` երկամսյա ժամկետում հաստատել «Երևանի անասնաբուժության, անասնաբուծության քաղաքային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը, փոխանցման ակտերը և սեփականության իրավունքով նրան հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. սեպտեմբերի 14

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 8-ի N 1278-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ  Անվանումը Տարեթիվը  Չափի միավորը Քանակը

Արժեքը

(դրամ)

Մնացորդային արժեքը

(դրամ)

 Շենքեր
 1. Հիմնական շենք` 2 հարկանի  1950  հատ  1  6522700  225900
 2. Օժանդակ շենք (հետ.)  1950  հատ  1  1859200  61200
  ընդամենը        8381900  287100
 Շինություններ
 1. Տրանսֆորմատորի կայան  1950  հատ  1  338900  0
 2. Ծածկարան (նավես)  1968 քառ. մետր  150  100000  0
 3. Ավտոտնակ` հիմն. (քարից)  1950  հատ  1  280400  0
 4. Ավտոտնակ` շենքի կողքի բակում  1979  հատ  1  228000  0
 5. Ավտոտնակ` սալաքարից  1969  հատ  1  222900  0
 6. Մեկուսարան  1950  հատ  1  343000  0
 7. Բեկարի հոր (30 մ)  1950  հատ  1  597900  0
 8. Ցանկապատ  1950  հատ  1  288100  0
 9. Վագոն-տնակ  1980  հատ  1  278600  0
 

ընդամենը

       2677800  0
 

Ընդամենը

      11059700  287100

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

հուլիսի 8-ի N 1278-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ «ԵՐԵՎԱՆԻ ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN  ը/կ   Անվանումը Տարեթիվը  Չափի միավորը Քանակը

Արժեքը

(դրամ)

Մնացորդային արժեքը

(դրամ)

 1 

 2

  3    4    5    6    7 

Տրանսպորտային միջոցներ

 1. Ավտոմեքենա «ԴՈՒԿ»   1989   հատ    1    229500  0
 2. Ավտոմեքենա «Ամբուլատոր»   1989   հատ    1    283000  0
 3. Ավտոմեքենա «ԵրԱԶ-762»   1994   հատ    1   1250000  0
 4. Ավտոմեքենա «ԳԱԶ-3201»   1997   հատ    1   4876560   4876560
 

ընդամենը 

       6639060   4876560
Արտադրական գույք, տնտեսական գույք, գործիքներ
 1. Լաբորատոր կահույք   1983   հատ    1    101100  0
 2. Գրասեղան` 3-անկյունանի   1986   հատ    1    29000  0
 3. Ռենտգեն ապարատ   1985   հատ    1    47200  0
 4. Գրամեքենա (հայկական  տպատառով)  1985   հատ    1    35400  0
 5. Հեռուստացույց «Ֆիլիպս»   1998   հատ    1    271200  0
 6. Հեռախոս «Պանասոնիկ»   1998   հատ    1    28300  0
 7. Համակարգիչ   1999   հատ    1    555800  0
 8. Մանրադիտակ   1999   հատ    1    55000   55000
 9. Մանրադիտակ   1993   հատ    1    50000   10100
10. Մանրադիտակ   1993   հատ    5    155000  0
11. Մանրադիտակ   2000   հատ    5    157500  0
12. Սառնարան «Արագած»   1968   հատ    1    10586  0
13. Սառնարան «Սամարկանդ»   1979   հատ    1    12510  0
14. Սառնարան «Ապշերոն»   1982   հատ    2    25800  0
15. Սառնարան «Սվյագա»   1985   հատ    1    8664  0
16. Դեղորայքի պահարան` փայտից   1985   հատ    8    114560  0
17. Դեղորայքի պահարան` ապակուց   1985   հատ    2    26040  0
18. Գրապահարան (փայլով)   1969   հատ    2    17180  0
19. Գրապահարան   1989   հատ    2    23020  0
20. Գրապահարան   1983   հատ    1    1166  0
21. Գրապահարան   1985   հատ    4    78632  0
22. Գրապահարան` հին   1960   հատ      1    7170  0
23. Լաբորատոր սեղան «Սելգա»   1985   հատ    8    2608  0
24. Վիրուսոլոգիական սեղան   1986   հատ    1    12857  0
25. Խորհրդակցական սեղան   1986   հատ    2    32586  0
26. Գրասեղան` մեկ պահարանիկով   1983   հատ    1    212  0
27. Գրասեղան` երկու պահարանիկով  1960   հատ    1    330  0
28. Գրասեղան` երկու պահարանիկով  1980   հատ    4    52420  0
29. Գրասեղան` երկու պահարանիկով  1968   հատ    1    13703  
30. Գրասեղան` երկու պահարանիկով  1980   հատ    1    10510  0
31. Գրասեղան` երկու պահարանիկով  1980   հատ    1    14196  0
32. Գրասեղան` երկու պահարանիկով  1979   հատ    1    16656  0
33. Գրասեղան` երկու պահարանիկով  1980   հատ    1    16506  0
34. Չհրկիզվող պահարան   1980   հատ    1    8000  0
35. Երկաթյա պահարան   1986   հատ    5    1000  0
36. Երկաթյա պահարան (չհրկիզվող)  1966   հատ    1    6995  0
37. Երկաթյա պահարան` մեկդռնանի     1968   հատ    2    14610  0
38. Ռենտգեն շիրմա   1986   հատ    1    7970  0
39. Բազմոց-մահճակալ   1985   հատ    1    12574  0
40. Էլ. սալիկ «Կամին»   1983   հատ    1    11510  0
41. Տրիխինելոսկոպ   1968   հատ    8    1344  0
42. Տրիխինելոսկոպի կոմպրեսոր   1982   հատ    3    231  0
43. Ջահ   2000   հատ    1    6000  0
44. Երկաթյա պահարան` 2-դռնանի   1968   հատ    14    2590  0
45. Երկաթյա պահարան` մեկդռնանի   1968   հատ    4    648  0
46. Երկաթյա պահարան (չհրկիզվող)  1967   հատ    1    77  0
47. Երկաթյա պահարան (չհրկիզվող)  1967   հատ    1    162  0
48. Գրասեղան` 2 պահարանիկով   1970   հատ    1    135  0
49. Վիրուսոլոգիական սեղան   1972   հատ    1    116  0
50. Լաբորատոր սեղան   1970   հատ    1    185  0
51. Հեռախոսի ապարատ   1995   հատ    2    15800  0
52. Աթոռ` փափուկ   1978   հատ    15   1155  0
53. Պահարանիկ (փայլով)   1982   հատ    2    154    0
54. Մանրադիտակ   1968   հատ    5    20800  0
55. Մանրադիտակ   1972   հատ    1    2430  0
56. Մանրադիտակ   1960   հատ    4    18520  0
57. Մանրադիտակ   1960   հատ    1    3970  0
58. Մանրադիտակ     1968   հատ    1    4860  0
59. Մանրադիտակ   1968   հատ    1    2840  0
60. Մանրադիտակ   1993   հատ    4    42000  0
61. Մանրադիտակ   2001  հատ    1    31000  0
62. Մանրադիտակ   1993   հատ    2    21500  0
63. Մանրադիտակ   1989   հատ    1    7500  0
64. Մանրադիտակ   1993   հատ    2    20000  0
65. Մանրադիտակ   1987   հատ    1    8000  0
66. Մանրադիտակ   1998   հատ    3    36750  0
67. Մանրադիտակ   1999   հատ    2    27500  0
68. Մանրադիտակ   1999   հատ    1    10150  0
69. Երկաթյա պահարան   1985   հատ    1    10000  0
70. Սրսկող ապարատ   1997   հատ    1    22500  0
71. Հեռախոսի ապարատ «KX-S2310»   1999   հատ    2    21800  0
72. Հեռախոսի ապարատ «KX-S85MX»   1999   հատ    2    16400  0
73. Հաշվիչ 4ՕԱ   1999   հատ    1    10000  0
74. Մանրադիտակ   1970   հատ    1    2541  0
75. Շերտավարագույր   2000   հատ    1    9766  0
76. Հեռախոսի ապարատ «Panasonic» KX-TS27     2000   հատ    1    51300   20480
77. Թեյնիկ «TEFAL»   2000   հատ    1    16200  0
78. Բջջային հեռախոսի ապարատ   2001   հատ    1    78400   31340
79. Օդորակիչ   2001   հատ    1    10000  0
80. Շերտավարագույր   2002   քառ.    34   118799  0
81. Ջահ   2002   հատ    1    8300  0
82. Ջահ-1     2002   հատ    3    19500  0
83. Ջահ-9116/3   2002   հատ    1    13000  0
84. Ջահ 105/1պ   2002   հատ    1    3500  0
85. Ջահ   2002   հատ    2    6000  0
86. Ջահ   2002   հատ    2    6500  0
87. Հեռախոսի ապարատ «Jakobs»   2002   հատ    1    7500  0
88. Օդաջեռուցիչ (կալորիֆեր)   2002   հատ    2    45600  0
89. Մանրադիտակ   2003   հատ    1    30000   30000
90. Մանրադիտակ   2003   հատ    1    25000   25000
91. Մասնագիտական գրականություն   2003   հատ    5    42700   42700
92. Օդափոխիչ   2003   հատ    1    5000  0
93. Բազկաթոռ   2003   հատ    1    29000   29000
94. Բազկաթոռ   2003   հատ    1    69840   69840
95. Բազկաթոռ   2003   հատ    1    93120   93120
96. Բազկաթոռ   2003   հատ    2    58200   58200
97. Ռադիոհեռախոս «Հավերժ 5»   2000   հատ    1    276000   203000
98. Ռադիատոր   2004   հատ    1    37050   37050
99. Հեռախոսի ապարատ   2004   հատ    1    28500   28500
100 Մանրադիտակ   2004   հատ    1    30000   30000
101 Տպիչ սարք «Canon LBP-810»   2004   հատ    1    147188   147188
102 Պատճենահանման սարք   2004   հատ    1    228960   228960
103 Թերմոստատ   2004   հատ    1    220000   220000
104 Ջրային բաղնիք   2004   հատ    1    160000   160000
105 Ցենտրիֆուգ   2004   հատ    1    140000   140000
 

ընդամենը 

       4430652   1659478
 

Ընդամենը  

      11069712   6536038

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան