«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հուլիսի 2004 թվականի N 1251-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդ քաղաքի Մեսրոպ Մաշտոցի 39 հասցեում գտնվող` 1686,3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով 364,60 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող շենքն անհատույց սեփականության իրավունքով օտարել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքին` վարչական նշանակությամբ օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված շենքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` քաղաքային համայնքի միջոցների հաշվին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|