Գլխավոր տեղեկություն
Համար
N 707-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.08.09/43(498) Հոդ.729
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2004 թվականի N 707-Ն

 

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 3719000 դրամ գնահատված արժեք ունեցող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Երևանյան 16 հասցեում գտնվող անավարտ շինարարության օբյեկտը և օբյեկտին հարող 0,058 հեկտար հողատարածքը կադաստրային արժեքով մասնավորեցնել մրցույթով:

2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը` 1859500 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում.

գ) մրցույթի անցկացման օրվանից երկամսյա ժամկետում և սույն որոշման 5-րդ կետի պահանջների կատարումից հետո մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր։

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

ա) անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

բ) շինարարության ավարտման ժամկետը,

գ) ներդրումների չափը:

5. Սահմանել, որ մրցույթի հաղթողն անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 18
Երևան