Գլխավոր տեղեկություն
Համար
N 1279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.07/14.1 Հոդ.1118
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

22 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1279-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻ ՇԱՐՔ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման 2.16-րդ կետին և 5.1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 խմբի 03 ենթախմբի «13. Ռազմագիտության կաբինետների վերականգնման գծով պետական պատվեր», «10. Կենտրոնացված կարգով ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ծրարների ձեռքբերում», «04. Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով ապահովում», «06. Ներքին սփյուռքի, այդ թվում` Ջավախքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովում» ծրագրերի ֆինանսավորման չափերը` համաձայն NN 1-4 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 5 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1279-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «13. ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱԲԻՆԵՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԳԾՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Անվանումը  Ընդամենը` տարեկան գումարը (հազ. դրամ)  Քանակը (հատ) Միավորի գինը (դրամ)
Նախնական զինվորական պատրաստության պաստառների լրակազմ 3750.0  1200  3125
Նախնական զինվորական պատրաստության ծրագիր  600.0  2000  300
Նախնական զինվորական պատրաստության ուղեցույց  800.0  2000  400

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1279-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «10. ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ԳՈՎԱՍԱՆԱԳՐԵՐԻ, ԴԱՍԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ, ՄԵԴԱԼՆԵՐԻ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԾՐԱՐՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Անվանումը Ընդամենը` տարեկան գումարը (հազ. դրամ)  Քանակը (հատ) Միավորի գինը (դրամ)
Դասամատյաններ (1-3-րդ դասարաններ)  1735.8  6600  263
Դասամատյաններ (4-10-րդ դասարաններ)  6507.6  17400  374
Ոսկե մեդալ  565.0  113  5000
Ոսկե հուշամեդալ  1234.8  70  17640
Ատեստատ  8400.0  50000  168
Հատուկ նմուշի ատեստատ  33.6  200  168
Վկայական  7268.0  46000  158
Գերազանցության վկայական  948.0  6000  158
Առաջադիմության գովասանագիր  4092.0  62000  66
Շնորհակալագիր  925.0  2500  370
Պատվոգիր  925.0  2500  370
Մանկավարժական պարբերականներ  28679.4  54000  531.1
Ուսումնական ծրագրեր  11266.0  21250  530.165

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1279-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «04. ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Անվանումը  Ընդամենը` տարեկան գումարը

(հազ. դրամ)

Քանակը

(հատ)

Միավորի գինը

(դրամ)

«Այբբենարան»

(հեղ.` Քյուրքչյան)

 18287.5  19250  950

«Այբբենարան»

(հեղ.` Սարգսյան)

 20212.5  19250  1050

«Մաթեմատիկա-1»

(1-ին մաս)

 35372.0  37000  956
«Մաթեմատիկա-2»  50600.0  44000  1150
«Մաթեմատիկա-3»  53475.0  46500  1150
Պատմական ատլաս  48000.0  10000  4800
Աշխարհագրական ատլաս  75105.6  15647  4800

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1279-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 04 ԽՄԲԻ 03 ԵՆԹԱԽՄԲԻ «06. ՆԵՐՔԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՋԱՎԱԽՔԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Անվանումը

Ընդամենը` տարեկան գումարը

(հազ. դրամ)

Քանակը

(հատ)

Միավորի գինը

(դրամ)

Դասագրքեր

(59 անվանում)

 70000.0  62380  1122.15

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2004 թվականի

օգոստոսի 5-ի N 1279-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)
խումբը ենթախումբը
I կիսամյակ ինն ամիս տարի
 04  03 10. Կենտրոնացված կարգով ավարտական փաստաթղթերի, գովասանագրերի, դասամատյանների, մեդալների, ուսումնական ծրագրերի, մանկավարժական պարբերականների և ծրարների ձեռքբերում    (8050.8) (8050.8)
    ՀՀ կրթության և գիտության նախարարություն    (8050.8) (8050.8)
    Այլ ծախսեր    (8050.8) (8050.8)
 14  06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ    8050.8  8050.8
    ՀՀ կառավարություն    8050.8  8050.8

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան