Գլխավոր տեղեկություն
Համար
N 549-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.05.2004-01.01.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.605
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.01.2014

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 549-Ն

 

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ԱՅԼ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 471-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ`

ա) էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ դրանց համակցված արտադրությունը), էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի փոխադրման (հաղորդման), բաշխման, էլեկտրական էներգիայի ու բնական գազի ներկրման և արտահանման գործունեության լիցենզիա ունեցող ու դրանց հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի առուվաճառք իրականացնող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 471-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով որոշվող հասույթը (այսուհետ՝ հասույթ) նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում այդ գործունեությունների արդյունքում արտադրանքի իրացմանը համապատասխան հաշվեգրված գնովի էներգակիրների (էլեկտրական էներգիա, բնական գազ, միջուկային վառելիք, մազութ) արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և գնովի էներգակիրների ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.

բ) քաղաքային մարդատար էլեկտրատրանսպորտով (տրոլեյբուս, տրամվայ, մետրո և ճոպանուղի) ուղևորների փոխադրման ծառայություններ մատուցող ընկերությունների նվազագույն շահութահարկի հաշվարկման համար հասույթը նվազեցվում է նախորդ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի (առանց ավելացված արժեքի հարկի) և նույն ժամանակահատվածում հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների չափով: Ընդ որում, ամորտիզացիոն մասհանումների գումարը չի կարող գերազանցել հասույթի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման արժեքի տարբերության 50 տոկոսը.

գ) կրթության և առողջապահության, թերթերի ու ամսագրերի տպագրության և իրացման, թանկարժեք քարերի մշակման ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, իսկ մինչև 2006 թվականի հունվարի 1-ը` նաև ոռոգման և խմելու ջրի մատակարարման գործունեություն իրականացնող ընկերությունների համար հասույթը նվազեցվում է դրա ամբողջ մեծության չափով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 23
Երևան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան