Գլխավոր տեղեկություն
Համար
N 1225-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.23/14(386) Հոդ.1089
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1225-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 994-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի`

ա) 7-րդ գլխի 7.1.1-ին ենթաբաժնում`

244-րդ կետի (iii) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(iii) պետական սոցիալական ապահովագրության ծրագրեր, որոնք ներառում են տարիքային և հաշմանդամության կենսաթոշակային ապահովագրության, գործազրկության դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության ծրագրերը, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակության և հղիության դեպքերում` նպաստների վճարման ծրագրերը»,

244-րդ կետի (iv) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(iv) զբաղվածության պետական ծրագրեր, որոնք ներառում են գործազրկության դեպքում ապահովագրության (աշխատաշուկայում գործազուրկների մրցունակության բարձրացմանն ուղղված մասնագիտական ուսուցման կազմակերպում (ներառյալ գործազուրկներին գործարարության հիմունքների ուսուցումը), գործազուրկներին աջակցության տրամադրում գործարարությամբ զբաղվելու նպատակով, գործազրկության նպաստի վճարում, այլ վայր աշխատանքի գործուղում և այլն) և գործազուրկների սոցիալական աջակցության (աշխատանք փնտրող չզբաղված անձանց (ներառյալ գործազուրկները) տրվող դրամական օգնություն, հասարակական աշխատանքներում ընդգրկում) ծրագրերը».

245-րդ կետում «գործազրկության նպաստներ» բառերը փոխարինել «զբաղվածության ծրագրեր» բառերով,

247-րդ կետի (V) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(V) զբաղվածության քաղաքականության ոլորտում ռազմավարական ուղղությունների հստակեցումը, ըստ նպատակների` կառավարման կատարելագործումը, այն է` զբաղվածության հանրապետական ծրագրի հաստատումը Հայաստանի Հանրապետության կառավարության, իսկ տարածքային ծրագրերի հաստատումը` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից, գործազրկության դեպքում ապահովագրման ներկայիս քաղաքականության բարեփոխումը և ակտիվ քաղաքականության շարունակական իրականացման միջոցով ըստ զբաղվածության ցուցանիշների` տարածքային (համայնքային) բևեռացման հաղթահարումը».

բ) 7-րդ գլխի 7.1.2-րդ ենթաբաժնի 257-րդ կետը լրացնել նոր` (v) ենթակետով.

«(v) ընտանեկան նպաստների համակարգի շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ լինելու առումով խոցելի խմբերին ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգերի մշակում, օրինակ` սոցիալական նպաստի տրամադրման և այլ ծրագրերի իրականացում.

գ) 7-րդ գլխի 7.1.3-րդ ենթաբաժնում`

ուժը կորցրած ճանաչել 294-րդ կետի (ii) և (iii) ենթակետերը,

294-րդ կետի (iv) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«(iv) նշված խնդիրների օրենսդրական հիմքերն ապահովելու նպատակով 2004 թվականին կատարել համապատասխան փոփոխություններ «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում»,

294-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված միջոցառումների իրականացումը կարող է հանգեցնել նոր նշանակվող կենսաթոշակների քանակի նվազեցման».

դ) 7-րդ գլխի 7.1.4-րդ ենթաբաժնի`

296-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«296. Զբաղվածության ծրագրերը ներառում են աշխատանք փնտրող անձանց խորհրդատվության, աշխատանքի տեղավորման միջնորդության (ներառյալ այլ վայր աշխատանքի գործուղումը), գործազուրկների վերամասնագիտացման և որակավորման բարձրացման, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և գործատուների մոտ լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու հարցերում գործազուրկներին աջակցելու, հաշմանդամների մասնագիտական ուսուցման, աշխատանքի վերականգնման և աշխատանքի տեղավորման, վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման (այդ թվում` «Նպաստներ աշխատանքի դիմաց») ծրագրով, գործազրկության նպաստի նշանակման, աշխատանք փնտրող չզբաղված անձանց դրամական օգնության տրամադրման ծրագրերը:

Զբաղվածության պետական ծրագրերն իրականացնող մարմնի` «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության պահպանման ծախսերը (որոնց հաշվին իրականացվում են նաև աշխատանք փնտրող անձանց խորհրդատվությունը) և «Նպաստներ աշխատանքի դիմաց» ծրագիրը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, իսկ զբաղվածության պետական մյուս ծրագրերը` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներից»,

297-րդ կետի երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Նպաստի չափը, որն առավելագույնը կարող է կազմել 3900 դրամ, կախված է աշխատանքից ազատման պատճառից»,

297-րդ կետում «մինչև երեք» բառերը փոխարինել «հինգ» բառով, իսկ «1300» թիվը` «1365» թվով,

298-րդ կետում «Աշխատանքի և զբաղվածության հանրապետական ծառայություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն» բառերով,

299-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«299. Զբաղվածության ոլորտի բարեփոխման հիմքում պետք է դրվի գործազրկության դեպքում պարտադիր սոցիալական ապահովագրության սկզբունքն այն հիմնավորմամբ, որ յուրաքանչյուր աշխատող, աշխատատեղը կորցնելու դեպքում, մինչև նոր աշխատանք գտնելն ունենա որոշակի եկամուտ` կատարած վճարումներին համապատասխան, ինչպես նաև` մասնագիտական կողմնորոշման և մասնագիտական ուսուցման հնարավորություն»,

300-րդ կետում «վերապատրաստման» բառը փոխարինել «մասնագիտական ուսուցման» բառերով,

300-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1998-2003 թվականներին 2569 գործազուրկ մասնակցել է նշված դասընթացներին, որոնց 85 տոկոսն ստացել է նոր մասնագիտություն: Դասընթացներն ավարտածների շուրջ 80 տոկոսը տեղավորվել է աշխատանքի»,

300-րդ կետում «խիստ անարդյունավետ է» բառերը փոխարինել «բարեփոխման կարիք ունի» բառերով,

301-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«301. Ելնելով շարադրվածից` 2004 թվականից սկսած զբաղվածության ոլորտում կիրականացվեն հետևյալ միջոցառումները`

(I) «աշխատողին ազատելու դեպքում գործատուի կողմից Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ կատարվող վճարումների դադարեցում,

(II) 2005 թվականից սկսած` զբաղվածության պետական ծրագրերի ֆինանսավորման իրականացում` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների հաշվին` գործազրկության դեպքում սոցիալական ապահովագրության ծրագրերի մասով, և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` գործազուրկների սոցիալական աջակցության ծրագրերի մասով,

(III) գործազուրկների մասնագիտական ուսուցման դասընթացների կազմակերպում` զբաղվածության ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: Դասընթացները կլինեն աշխատանքի շուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով գործազուրկների առանձին խմբերի` փախստականների, հաշմանդամ և սահմանափակ կարողություններ ունեցող, ինչպես նաև այլ անձանց համար, ինչը նաև կնպաստի մեծահասակների մասնագիտական ուսուցման համակարգի զարգացմանը,

(IV) որոշակի ժամանակահատվածում սոցիալական ապահովագրության վճարներ կատարված լինելու դեպքում գործազրկության նպաստի վճարում մեկ անգամ` տրամադրման ընթացակարգերը հստակեցնելով աշխատաշուկայի վիճակի վերաբերյալ կատարված հետազոտությունների և վերլուծությունների հիման վրա` հաշվի առնելով զբաղվածության տարածքային ցուցանիշները: Նպաստի չափը կսահմանվի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ, իսկ տևողությունը պայմանավորված կլինի սոցիալական ապահովագրության վճարների կատարման տևողությամբ,

(V) 2005 թվականից սկսած` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և աշխատատեղեր ստեղծելու համար գործազուրկներին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացում` զբաղվածության ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից` Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ:

Զբաղվածության ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնի կողմից կիրականացվի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն և հնարավորություն ունեցող անձանց խորհրդատվություն, գործարարության հիմունքների ուսուցում (գործազուրկների մասնագիտական ուսուցման ծրագրերի շրջանակում), նրանց ունակությունների բացահայտում և, նշված կենտրոնի պայմաններով, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու պատրաստակամություն ունեցող անձանց պետական գրանցման համար կտրամադրվի ֆինանսական աջակցություն` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Հետագա գործընթացը կկարգավորվի Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի կողմից,

(vi) 2005 թվականից սկսած` ներկայումս գործող աշխատանք փնտրողներին տրվող դրամական օգնության ծրագրերի դադարեցում: Փոխարենը գործազուրկների սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում կիրականացվեն աշխատաշուկայում մրցունակության առումով խոցելի խմբերին պատկանող անձանց սոցիալական նպաստի վճարման, աշխատավարձի փոխհատուցման և այլ ծրագրեր` այդ ծրագրերի արդյունավետության ու հասցեականության հավանական աստիճանի գնահատումից հետո, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին»,

302-րդ կետում «2001 և 2002» թվերը փոխարինել «2001, 2002, 2003, 2004» թվերով,

302-րդ կետից հանել «աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքների» բառերը,

302-րդ կետում «հասարակական աշխատանքներին» բառերը փոխարինել «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագրով կազմակերպված աշխատանքներին» բառերով, «9051» թիվը` «8781» թվով, կետը «11,7 հազար մարդ» բառերից հետո լրացնել «2003 թվականին` 8874 մարդ» բառերով, իսկ «վճարվել է 800 դրամ» բառերը փոխարինել «վճարվել է առաջին երկու տարում` 800, երրորդ տարում` 1000 դրամ» բառերով,

302-րդ կետի (i) ենթակետից հանել երկրորդ նախադասությունը, իսկ երրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այս նպատակով կօգտագործվի նաև Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցների այն մասը, որն ուղղված կլինի մասնագիտական կարողություններ չպահանջող աշխատանքների կատարմանը, ընդ որում, այդ աշխատանքները կկատարվեն աշխատանք փնտրող այն անձանց կողմից, որոնք զբաղվածության ոլորտը կարգավորող պետական լիազոր մարմնում գրանցված կլինեն որպես հասարակական աշխատանքներին մասնակցել ցանկացողներ»,

302-րդ կետի (ii) ենթակետում «2004» թիվը փոխարինել «2005» թվով.

ե) 8-րդ գլխի 8.1-ին բաժնում`

406-րդ կետում «առավել սոցիալապես» բառերը փոխարինել «սոցիալապես առավել» բառերով,

407-րդ կետից հանել «միաժամանակ թերագնահատելով գործազրկության մակարդակը» բառերը,

408-րդ կետի (i) ենթակետում «ոչ գյուղատնտեսական» բառերը փոխարինել «տնտեսության առաջատար ճյուղերում (բացառությամբ գյուղատնտեսության)» բառերով,

409-րդ կետում «1996 թ.» թիվը փոխարինել «1999 թ.» թվով, իսկ «9.3» թիվը` «11.5» թվով,

409-րդ կետում «տատանվել է տարեցտարի` չցուցաբերելով որևէ հստակ միտում» բառերը փոխարինել «տարեցտարի ունեցել է նվազման միտում» բառերով,

8.1-ին ներդիրի չորրորդ պարբերությունում «1,415 հազար» թիվը փոխարինել «1416,0 հազար» թվով,

8.1-ին ներդիրի աղյուսակում «Տնտեսապես ակտիվ բնակչության թվաքանակը, հազ. մարդ» տողի «2002» սյունակի «1131.7» թիվը փոխարինել «1416.0» թվով,

8.1-ին ներդիրի աղյուսակում «ԱԸՀ կամ ՏՏՀ (1996, 1997, 1998/1999, 2001, 2002 թթ.)» տողի «2002» սյունակի «0.33» թիվը փոխարինել «26.2» թվով,

409-րդ կետի «124» ծանոթագրության մեջ «գործազրկության իրական մակարդակը, ինչպես ցույց են տալիս» բառերը փոխարինել «ըստ» բառով, «հետազոտությունները» բառը` «հետազոտությունների» բառով, իսկ «38.1» թիվը` «26.2» թվով,

421-րդ կետի առաջին տողում «կրճատվել» բառը փոխարինել «փոփոխվել» բառով.

զ) N 9 հավելվածի`

89-րդ կետի «Պատասխանատու» սյունակը լրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով,

106-րդ կետի «Քաղաքականություն» սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարեփոխումներ զբաղվածության ոլորտում, զբաղվածության ակտիվ քաղաքականության շարունակական իրականացում` աշխատաշուկայում անմրցունակ լինելու առումով խոցելի խմբերի զբաղվածությանն ուղղված նոր ծրագրերի ներդրմամբ»,

133-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«
133. Գործազրկության
դեպքում պարտադիր
սոցիալական
ապահովագրության
սկզբունքի ներդրում
պարտադիր
սոցիալական
ապահովագրության
համակարգի
կատարելագործում
ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն
2004 թ.
»,

 

136-րդ կետի «Քաղաքականություն» սյունակում «զարգացում» բառը փոխարինել «բարեփոխում» բառով, իսկ «Նպատակ» սյունակում` «ապահովագրություն» բառը` «պաշտպանություն» բառով,

137-րդ, 138-րդ, 139-րդ և 141-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«
137. Գործազուրկների
մասնագիտական ուսուցման
մեխանիզմների
կատարելագործում
սոցիալական
պաշտպանության
համակարգի
արդյունավետության
բարձրացում
ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն
2004 թ.
138. Գործազրկության նպաստի
չափի սահմանում`
օրենքով սահմանված
նվազագույն ամսական
աշխատավարձի նկատմամբ
տոկոսային հարաբերակցությամբ
սոցիալական
ապահովագրության
համակարգի
արդյունավետության
բարձրացում

ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն

2004 թ.
139. Գործազուրկներին`
ձեռնարկատիրական
գործունեությամբ
զբաղվելու և
աշխատատեղեր ստեղծելու
համար ֆինանսական
աջակցության ծրագրերի
իրականացման կարգի և
ֆինանսական աջակցության
մեխանիզմների հստակեցում
զբաղվածության
պետական ծրագրերի
արդյունավետության
բարձրացում

ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն

2004 թ.
»,


«
141. Միջազգային և օտարերկրյա
դոնոր և ոչ կառավարական
կազմակերպությունների
կողմից կազմակերպվող
հասարակական
աշխատանքներին
մասնակցողների
ներգրավման
մեխանիզմների հստակեցում
զբաղվածության
պետական
ծրագրերի
արդյունավետության
բարձրացում
ՀՀ աշխատանքի և
սոցիալական
հարցերի
նախարարություն
2004 թ.
».

 

է) «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն», իսկ «Զբաղվածության հանրապետական ծառայություն» բառերը` «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալություն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման դրույթներից բխող` աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացումն ապահովող համապատասխան իրավական ակտերի նախագծերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. սեպտեմբերի 6
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան