Գլխավոր տեղեկություն
Համար
N 1141-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.01/49(284) Հոդ.1040
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.09.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

19 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 օգոստոսի 2004 թվականի N 1141-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 218-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» վարկային ծրագրի հետագա ընթացքն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության գործունեության բարելավման միջոցառումների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 751-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 218-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերության միջև 2002 թվականի փետրվարի 28-ին կնքված «Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և ջրահեռացման վերականգնում» ծրագրի ֆինանսավորման ենթավարկային պայմանագրում կատարել փոփոխություններ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ենթավարկային պայմանագրով ընկերության կողմից մարման ենթակա ենթավարկի հիմնական գումարը պետք է ձևակերպվի և վերադարձվի դրամով, որը պետք է համապատասխանի վարկի ստացման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված դրամի հաշվարկային փոխարժեքին, իսկ վարկի սպասարկման տոկոսի փոխհատուցումը հետաձգվում է՝ վճարումը նախատեսելով` սկսած 2008 թվականից».

բ) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն ենթակետի առաջին պարբերությամբ նախատեսված միջոցների օգտագործումից հետո մինչև 2007 թվականը ներառյալ լրացուցիչ ճեղքվածք առաջանալու դեպքում համապատասխան հիմնավորող փաստաթղթերի և հաշվարկների հիման վրա այն մարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի շրջանակներում».

գ) որոշման 8-րդ կետում «բաժնետերերի ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ`» բառերը փոխարինել «ընկերության ֆինանսական հոսքերի կանխատեսումների հաշվարկում կատարել փոփոխություններ և լրացումներ`» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ 10-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված ենթավարկային պայմանագրում համապատասխան փոփոխությունների կատարումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2004 թ. օգոստոսի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան