«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 հունվարի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 2004 թվականի N 1879-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1549-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
ա) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդ (հավաքածու)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածու» բառերով` ըստ հոլովառության.
բ) որոշման 13-ին կետով հաստատված կանոնադրության`
2-րդ կետում «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» բառերով.
10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժզ» և «ժէ» ենթակետերով.
«ժզ) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում.
ժէ) կազմում է իր համալրման աղբյուրների ցանկերը».
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 10-րդ կետը:
2. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 8-րդ կետի «զ» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) սահմանում է`
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի պահպանության կարգը,
Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը,
արխիվային փաստաթղթերի կարգավորման և պետական արխիվներ հանձնման կարգը,
պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը.
է) ընդունում է որոշում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու մասին»։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, արխիվային գործի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառներում կառավարումն իրականացնող լիազորված մարմնին իրավասություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 6-ի N 229 ու 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1112 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1549-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի մասին» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» բառերով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունվարի 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|