Գլխավոր տեղեկություն
Համար
N 515-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.05/25(324) Հոդ.585
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2004 թվականի N 515-Ն

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման 22-րդ կետի «բ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 05 ենթախմբի «11. Անտառային գիտափորձարարական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կատարվող բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2004 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. ապրիլի 20
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 14-ի N 515-Ն որոշման

 

2 0 0 4  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ԳԻՏԱՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎՈՂ` ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳԾՈՎ

 

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2004 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

Ծրագրով նախատեսված աշխատանքների`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

Բնության հուշարձանների գույքագրման, անձնագրավորման և ցանկի հաստատման ծրագրի մշակման պետական պատվեր

1.Հայաստանի բնության կենդանի և անկենդան հուշարձանների հնարավոր բազմազանության, բնապահպանական նշանակության ու ռեկրեացիոն հզորությունների վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացման և տվյալների հավաքագրման աշխատանքներ

Բնության կենդանի և անկենդան հուշարձանների հնարավոր բազմազանության, բնապահպանական նշանակության և ռեկրեացիոն հզորությունների հիմնավորման հաշվետվություն` ներառյալ հետևյալ հավելվածները`

 

 

 

 

2. Բնության հուշարձանների անձնագրի ձևի մշակում

բնության հուշարձանների անձնագրի ձև

 

 

 

 

3. Ծրագրի իրականացման կոնկրետ գործողությունների պլանի և ժամանակացույցի մշակում

ծրագրի իրականացման գործողությունների պլան և ժամանակացույց

 

 

 

 

4. Ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշվի կազմում

ծրագրի իրականացման ֆինանսական ծախսերի ամփոփ նախահաշիվ

 

 

 

 

 

 

 

 

 

Աշխատանքների ծավալը

x

1 (հաշվետվություն)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

1100.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

1100.0

473.0

748.0

1100.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան