«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2004 թվականի N 1191-Ա
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի`
ա) «ՊԵԺՈ 406 կ» («PEUGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996405, հենասահք` VF3B6FZF81667842) հանձնել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
բ) «ՊԵԺՈ 406 կ» («PEUGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996827, հենասահք` VF3B6FZF81667841) հանձնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
գ) «ՊԵԺՈ 406 կ» («PEUGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT171006652, հենասահք` VF3B6FZF81670049) հանձնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
դ) «ՊԵԺՈ 406 կ» («PEUGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT171012556, հենասահք` VF3B6FZF81670050) հանձնել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
ե) «ՊԵԺՈ 406 կ» («PEUGEOT 406 k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 10LT170996823, հենասահք` VF3B6FZF81666770) հանձնել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին.
զ) «ՏՈՅՈՏԱ ՊՐԱԴՈ կ» («TՕYՕTA PRADO k») մակնիշի ավտոմեքենան (շարժիչ` 3RZ-3160489, հենասահք` JTEBM29J33-0022854) հանձնել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. օգոստոսի 24 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.12.2004, N 1858-Ա | 27.01.2005, N 1191-Ա | |
23.09.2004, N 1328-Ա | 05.10.2004, N 1191-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|