Գլխավոր տեղեկություն
Համար
N 1177-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.1062
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2004 թվականի N 1177-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՍՑԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՅԴ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, Հայաստանի Հանրապետության երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված համաձայնագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, Հայաստանի Հանրապետության երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների ու մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 24
Երևան



 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1177-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀԱՍՑԵՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՐԿԱԹՈՒՂՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԿԱՅԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԽՍԵՐՆ ԱՅԴ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զորամիավորումների, այդ թվում` սահմանապահ զորքերի և նրանց հասցեով Հայաստանի Հանրապետության տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, Հայաստանի Հանրապետության երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների (այսուհետ` կատարվող սպասարկումներ և մատուցվող ծառայություններ) դիմաց այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին վճարումներ իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի պահանջների համաձայն կատարված սպասարկումների և մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության երկաթուղային կայարաններում սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր:

4. Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերն այդ սպասարկումները կատարող և ծառայությունները մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար միջոցներ նախատեսված լինելու դեպքում` դրանց դիմաց վճարումներն իրականացվում են այդ միջոցների հաշվին` գնումների ֆինանսավորման կարգին համապատասխան:

5. Եթե Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սպասարկումներ կատարող և ծառայություններ մատուցող կազմակերպություններին փոխհատուցելու համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն, ապա մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով` տվյալ եռամսյակում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների հանձնման-ընդունման արձանագրությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից գումարի հատկացման վերաբերյալ առաջարկությանը համապատասխան և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա: Ընդ որում, սույն կետի պահանջի կիրառման դեպքում համապատասխան պետական կառավարման մարմինը ծառայությունների մատուցման մասին պայմանագիրը կնքում է առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գնման պայմանագիր կնքելու նպատակով պահանջվող նախահաշվի, ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի առկայության:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան