Գլխավոր տեղեկություն
Համար
N 1173-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.1060
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 2004 թվականի N 1173-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 24
Երևան



 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 19-ի N 1173-Ն որոշման


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական
դասակարգման խմբերի և ենթախմբերի,
տնտեսագիտական դասակարգման
հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի
և դրանք իրականացնող մարմինների
անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի
Հանրապետության 2004
թվականի պետական բյուջեի
մասին» ՀՀ օրենքի N 1
հավելվածում և փոփոխություններ
ՀՀ կառավարության 2004
թվականի փետրվարի 12-ի
N 216-Ն որոշման N 5 հավելվածում
(փակագծերում նշված են
հատկացումներից պակասեցվող,
իսկ դրական նշանով`
ավելացվող գումարները)

խում-
բը

ենթա-
խումբը

ինն ամիս

տարի

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

0

0

06

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ

այդ թվում`

 

 

 

01

01. Գործադիր իշխանության, պետական
կառավարման հանրապետական և
տարածքային կառավարման
մարմինների պահպանում

20955.4

25673.5

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարություն

այդ թվում`

20955.4

25673.5

 

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

3701.7

8419.8

 

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑ
ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

1974.0

3948.0

 

 

ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐ

այդ թվում`

376.1

752.2

 

 

- պարտադիր սոցիալական
ապահովագրության վճարներ

376.1

752.2

 

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

1351.6

3719.6

 

 

- գրասենյակային ապրանքներ և նյութեր

310.2

620.3

 

 

- գործուղումներ և ծառայողական ուղևորություններ

571.2

2284.8

 

 

- տրանսպորտային ծառայությունների վճարներ

74.5

149.0

 

 

- կապի ծառայությունների վճարներ

184.3

368.7

 

 

- էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր

80.0

160.0

 

 

- ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր

5.4

10.8

 

 

- այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր

126.0

126.0

 

 

ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
ԾԱԽՍԵՐ

այդ թվում`

17253.7

17253.7

 

 

- սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր

7482.9

7482.9

 

 

- տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր

4360.0

4360.0

 

 

- այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր

5410.8

5410.8

06

03

01. Աղքատության ընտանեկան նպաստ և
միանվագ դրամական օգնություն

(29001.9)

(41766.5)

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն

այդ թվում`

(29001.9)

(41766.5)

 

 

- ընթացիկ տրանսֆերտներ

(29001.9)

(41766.5)

06

03

03. Աղքատության ընտանեկան նպաստի
տրամադրման հետ կապված փոստային
ծառայությունների ձեռքբերման գծով
վճարումների ապահովում

8046.5

16093.0

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարություն

այդ թվում`

8046.5

16093.0

 

 

- կապի ծառայությունների վճարներ

8046.5

16093.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան