Գլխավոր տեղեկություն
Համար
N 1166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.09.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.09/12(467) Հոդ.1054
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.08.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.09.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
1 սեպտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 օգոստոսի 2004 թվականի N 1166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) ստեղծել արտադրանքի, ծառայությունների և չափագիտական վերահսկողության բաժին, իրավաբանական բաժին.

բ) հաշվառման և փորձաքննության բաժինը վերանվանել հաշվառման ամփոփ բաժին.

գ) միավորել Երևանի Կենտրոն, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն թաղային համայնքների վերահսկողության բաժանմունքները և ստեղծել Երևանի քաղաքային վերահսկողության բաժին.

դ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզային վերահսկողության բաժանմունքները համապատասխանաբար վերանվանել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզային վերահսկողության բաժիններ:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության որակի տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 524-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 20
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
օգոստոսի 12-ի N 1166-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Արտադրանքի, ծառայությունների և չափագիտական վերահսկողության բաժին

 

Իրավաբանական բաժին

 

Հաշվառման ամփոփ բաժին

 

 

II. Տարածքային մարմիններ

 

Երևանի քաղաքային վերահսկողության բաժին

 

ՀՀ Արագածոտնի մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Արարատի մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Արմավիրի մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Գեղարքունիքի մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Լոռու մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Կոտայքի մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Շիրակի մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Սյունիքի մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Վայոց ձորի մարզային վերահսկողության բաժին

 

ՀՀ Տավուշի մարզային վերահսկողության բաժին

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան