Գլխավոր տեղեկություն
Համար
N 1852-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.01.26/7(379) Հոդ.129
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

 Նախագահ Ռ. Քոչարյան

11 հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1852-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» N 300 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 11-րդ կետի «ա» ենթակետը «(ՀՎՀՀ),» բառից հետո լրացնել «ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը,» բառերով.

բ) հավելվածի (գույքային հարկերի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք) 2-րդ տողը «(ՀՎՀՀ)» բառից հետո լրացնել «, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով.

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 10-ի «Հողի սեփականատերերի, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական և ժամանակավոր օգտագործողների հողերի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգի մասին» N 629 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին կետով.

«11. Ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները սույն կարգի 3-րդ կետին համապատասխան ներկայացվող N 1 (ամփոփ ցուցակ) և N 3 (տեղեկություններ) ձևերում ներառվում են 2006 թվականի հունվարի 1-ից սկսած».

բ) N 1 ձևի (ամփոփ ցուցակ) 2-րդ սյունակը «անունը, ազգանունը» բառերից հետո լրացնել «, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով.

գ) N 3 ձևի (տեղեկություններ) 2-րդ և 4-րդ սյունակները «անունը, ազգանունը» բառերից հետո լրացնել «, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին» N 641-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշմամբ հաստատված կարգը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.

«1.1. Ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները սույն կարգի 2.3-րդ կետին համապատասխան ներկայացվող N 5 (ամփոփ ցուցակ), N 6 և N 7 (տեղեկություններ) հավելվածներում ներառվում են 2006 թվականի հունվարի 1-ից սկսած».

բ) N 1 հավելվածի 2-րդ սյունակը, N 2 հավելվածի 2-րդ և 5-րդ սյունակները, N 3 հավելվածի 2-րդ սյունակը, N 4 հավելվածի 2-րդ և 5-րդ սյունակները «ազգանունը, անունը» բառերից հետո, իսկ N 5 հավելվածի 2-րդ սյունակը, N 6 հավելվածի 2-րդ և 4-րդ սյունակները, N 7 հավելվածի 2-րդ սյունակը «ազգանունը, անունը և հայրանունը» բառերից հետո լրացնել «, սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 674 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված տեղեկությունների NN 1 և 2 ձևերի 3-րդ սյունակները «ՀՎՀՀ» բառից հետո լրացնել «, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 680-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված կարգի հավելվածի (տեղեկություններ) 2-րդ սյունակը «հայրանունը» բառից հետո լրացնել «, ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի համարը» բառերով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկի և հողի հարկի եկամուտների հաշվառման ու վճարումների կազմակերպման մասին» N 750-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշմամբ հաստատված՝ գույքահարկի և հողի հարկի գծով հարկային մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև տեղեկությունների փոխանակման կարգի NN 1, 2 և 5 հավելվածների (տեղեկություններ) 2-րդ սյունակները «հաշվառման» բառից հետո լրացնել «(ֆիզիկական անձի սոցիալական ապահովության քարտի)» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված հայտարարագրի ձևում «Հայտարարատուի ծածկագիրը» բառերը փոխարինել «Հայտարարատուի սոցիալական քարտի համարը» բառերով.

բ) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրի լրացման կարգի 4-րդ կետի «ա» ենթակետը, իսկ 5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) «Հայտարարատուի սոցիալական քարտի համարը» տողում լրացվում է հայտարարատուի սոցիալական քարտի համարը»:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Առևտրի իրականացման վայրի (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպիչների կողմից առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացնողների վերաբերյալ հարկային մարմիններ տեղեկություններ ներկայացնելու մասին» N 298 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

որոշման 1-ին կետով հաստատված կարգի`

ա) 3-րդ կետի «բ» ենթակետը «հասցեն,» բառից հետո լրացնել «սոցիալական ապահովության քարտի համարը,» բառերով.

բ) ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարները ներառվում են այդ բազայում առկա համապատասխան տվյալների հետ սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայում առկա տվյալները համադրելու կամ ֆիզիկական անձանց կողմից իրենց սոցիալական ապահովության քարտերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում ներկայացնելու միջոցով:

10. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական բազայում ֆիզիկական անձանց սոցիալական ապահովության քարտերի համարների ներառման կարգ և մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը ապահովել դրա իրականացումը:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ա. Մարգարյան

 

2004 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2004 թվականի

դեկտեմբերի 2-ի N 1852-Ն որոշման

Ձև

-----------------------------տարածքային
 հարկային տեսչություն

Փաստաթղթի հերթական համարը___________
Լրացման ամսաթիվը _____________ 200 թ

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Առևտրի իրականացման վայրի կազմակերպչի հարկ վճարողի հաշվառման համարը

 
               

2. Տեղեկությունների ներկայացման ժամանակահատվածը

 
տարեթիվը
       
 ամիսը
   

3. Իրավաբանական անձի անվանումը

 

4. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

5. Անհատ ձեռնարկատիրոջ սոցիալական ապահովության քարտի համարը

 

6. Գտնվելու վայրը

 

7. Գործունեության իրականացման հասցեն

 

NN ը/կ

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործունեություն իրականացրած իրավաբանական անձի անվանումը

Կազմակերպա-իրավական ձևը

ՀՎՀՀ

Գտնվելու վայրը

Կազմակերպչի կողմից հատկացված տարածքի մակերեսը (քառ. մ)

Հատկացված տարածքի համար կազմա- կերպչի կողմից գանձվող վճարի չափը

Նշումներ

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

NN ը/կ

Առևտրի իրականացման վայրում առևտրական գործու-
նեություն իրականացրած անհատ ձեռնարկա-
տիրոջ  (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը

Նշել անհատ ձեռնարկատեր   կամ քաղաքացի լինելը

ՀՎՀՀ (անձնագրի սերիան և համարը)

Գտնվելու վայրը (հասցեն)

Անհատ ձեռնարկա-
տիրոջ  (ֆիզիկական անձի) սոցիալական ապահո-
վության քարտի համարը

Կազմա-
կերպչի կողմից հատկացված տարածքի մակերեսը (քառ. մ)

Հատկացված տարածքի համար կազմա- կերպչի կողմից գանձվող վճարի չափը

Նշում-
ներ

 1

 2

 3

 4

 5

 6

 7

 8

 9

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                 
                 
                 
                 
                 

 

 

 

 

 

 

 

 

 

Պատասխանատու անձը

________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Կ.Տ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան