«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«19» ապրիլի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 ապրիլի 2004 թվականի N 488-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 865-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտը շահագործման ընդունելու մասին» N 865-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
բ) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 15 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 865-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
Վ. Մովսիսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի նախագահի տեղակալ) | |
Գ. Մարտիրոսյան | - ՀՀ վարչապետի խորհրդական | |
Ա. Անդրիասյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ | |
Պ. Սաֆարյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ | |
Մ. Ավետիսյան | - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ | |
Ս. Քոչարյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ | |
Ռ. Ղուկասյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ | |
Ա. Դարբինյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ | |
Վ. Գաբրիելյան | - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ | |
Ս. Օհանյան | - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետ | |
Ռ. Սարգսյան | - ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ | |
Ա. Թարվերդյան | - ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ | |
Ա. Պետրոսյան | - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության պետ | |
Ա. Վանյան | - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության պետ | |
Ս. Հայրապետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության պետ | |
Կ. Սարգսյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի խորհրդական | |
Վ. Զուրաբյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն | |
Ա. Գրիգորյան | - «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն | |
Հ. Հակոբյան | - «Արփա-Սևան» ԲԲԸ-ի նախագահ | |
Հ. Սիմոնյան | - «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն | |
Ս. Կարապետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար) |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի N 865-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՈՐՈՏԱՆ ԳԵՏԻ ՎՐԱ» ՕԲՅԵԿՏԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ
Ս. Կարապետյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարության «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի տնօրեն (հանձնախմբի համանախագահ) | |
Վ. Զուրաբյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր տնօրեն (հանձնախմբի համանախագահ) | |
Գ. Գրիգորյան | - «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի գլխավոր ճարտարագետ | |
Գ. Կիրակոսյան | - «Հիդրոտեխնիկական կառույցներ» պետական հիմնարկի գլխավոր մասնագետ | |
Ս. Պետրոսյան | - «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի արտադրատեխնիկական բաժնի պետ | |
Զ. Մարտիրոսյան | - «Որոտան-Արփա-Սևան թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի արտադրատեխնիկական բաժնի տեխնիկական հսկիչ | |
Ա. Սարգսյան | - «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի նախագծի գլխավոր ճարտարագետ | |
Ս. Եղյան | - «Արփա-Սևան» ԲԲԸ-ի տնօրենի առաջին տեղակալ | |
Ս. Իշխանյան | - «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|