Գլխավոր տեղեկություն
Համար
N 481-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.28/24(323) Հոդ.548
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 ապրիլի 2004 թվականի N 481-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽԱՂՈՂԻ ՖԻԼՈՔՍԵՐԱՅՈՎ ՎԱՐԱԿԱԶԵՐԾ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ՖԻԼՈՔՍԵՐԱՅԻ ԹԱՓԱՆՑՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐԱՆՏԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության խաղողի ֆիլոքսերայով վարակազերծ շրջաններում ֆիլոքսերայի թափանցումը կանխելու նպատակով սահմանել կարանտին։

2. Կարանտին անվտանգության ապահովման նպատակով կարանտին հսկիչ կետեր տեղադրել Սիսիանի և Սևանի տարածաշրջանների` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության հսկիչ կետերում և Լոռու մարզում։

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի կարանտինի պետական տեսչությանը` պետական տեսուչների աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. ապրիլի 14
Երևան