Basic information
Number
N 286-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (10.11.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2010.12.01/28(380) Հատուկ բաժին
Enactment organisation
Բնապահպանության նախարար
Enactment date
09.11.2010
Signing organisation
Բնապահպանության նախարար
Signing date
09.11.2010
Effective date
10.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 նոյեմբերի 2010 թ.
ք. Երևան

 N 286-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՐ-ՄՈՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Մար-Մոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 01.10.2010թ. դիմումը.

 

Հրամայում եմ՝

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Մար-Մոս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրված «Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների» թիվ Ա-038 լիցենզիան։

2. Հրամանն ուժի մեջ է մտնում հրամանը լիցենզավորված անձին հանձնելու կամ նրա մոտ մուտքագրվելու օրվան հաջորդող օրվանից։

3. Երեք օրվա ընթացքում հրամանի պատճենը հրապարակման համար ուղարկել գերատեսչական նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ՝ Ս. Պապյանի վրա։

 

Նախարար

Ա. Հարությունյան