Գլխավոր տեղեկություն
Համար
N 1093-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.09.2004-09.05.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2001.01.26/2(134) Հոդ.1006
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.07.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
10.08.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.09.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.03.2016

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
10 օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2004 թվականի N 1093-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 97 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետություն վտանգավոր և այլ թափոնների ներմուծումը, արտահանումը և հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրումը կարգավորելու մասին» N 97 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) վտանգավոր թափոնների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկի»:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության արգելված վտանգավոր թափոնները Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլտվության առկայության դեպքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. օգոստոսի 5
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հուլիսի 8-ի N 1093-Ն որոշման

 

 

 

Ց Ա Ն Կ 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԱՓՈՆՆԵՐԻ

 

Թափոնի տեսակի
ծածկագիրը` ըստ
ԱՏԳ ԱԱ-ի

Թափոնի տեսակի անվանումը

Թափոնի տեսակի ծածկագիրը`
ըստ ՄԱԿ-ի
«Վտանգավոր
թափոնների
երկրից երկիր
տեղափոխման
նկատմամբ
հսկողություն
սահմանելու մասին»
բազելյան կոնվենցիայի
դասակարգման

Թափոնի տեսակի
ծածկագիրը` ըստ
Տնտեսական
համագործակ-
ցության և զարգաց-
ման կազմակեր-
պության
դասակարգման7

Պոտենցիալ վտան-
գավոր թափոնների
տեսակների բաղադրիչ
տարրերի ծածկագիրը`
ըստ Տնտեսական
համագործակ-
ցության և զարգացման կազմակեր-
պության
դասակարգման

A և B
թափոնների
միացյալ ցանկ

Y կարգավորվող
թափոնների
հիմնական ցանկ

1

2

3

4

5

6

280540-ից
7204-ից
7404 00-ից
Թափոններ, որոնց կազմում որպես բաղադրիչ մաս կամ որպես աղտոտիչ մտնում են հետևյալ նյութերից ցանկացածը` A1030      
7503-ից մկնդեղ, մկնդեղի միացություններ   Y24 AA0902 C8

7602 00-ից
7802 00 000-ից
7902 00 000-ից
8002 00 000-ից
810197 000-ից
8102 97 000-ից
810330 000-ից
810420 000-ից
810530 000-ից
8106 00 000-ից
810730 000-ից
810830 000-ից
810930 000-ից
8110 20 000-ից
811100 190-ից
811213 000-ից
811222 000-ից
811230 400-ից
811240190-ից
811252000-ից
811292390-ից
811292500-ից
811300 400-ից

սնդիկ, սնդիկի միացություններ (բացառությամբ սնդիկային լամպերի, լյումինեսցենտային փողերի)3   Y29 AA100 C16
8104 20 000-ից
8104 30 000-ից
Մագնեզիումի փոշի        
2620 91 000-ից Ապակու և մետալուրգիական արտադրության փոշի, որը պարունակում է բերիլիում և դրա միացությունները   Y20    
2620 29 000-ից
2620 99 000-ից
Կապար և դրա միացությունները պարունակող փոշի A1020 Y31 AA030  
2620 99 900-ից Վանադիումի միացություններ պարունակող փոշի        
2620-ից
3825 69-ից
Գալվանական նստվածքներ A1050 Y17 AA120  
3825 50 000-ից Մետաղների խածատումից առաջացած լուծույթներ A1060 Y17
Y7
AA130
AB030
 
7902 00 000-ից
262019-ից
Ցինկային մնացորդներ, որոնք պարունակում են կապար և կադմիում4 A1080 Y26
Y31
GA240
GA150
AA030
 
3825 69 000-ից Պղնձի մաքրման և անջատման էլեկտրոլիտիկ պրոցեսներից առաջացած էլեկտրոլիտի օգտագործված լուծույթներ A1110 Y34
Y35
AA070 C23
C24
3825 50 000-ից
28142-ից
Պղինձ պարունակող` օգտագործված, խածատված լուծույթներ A1130 Y22 AA130 C6
8548 10 210-ից

Չմասնատված տեսքով` օգտագործված կապարաթթվային էլեկտրակուտակիչներ

A1160 Y31 AA170 C18
2524 00 300-ից
6812 90 300-ից
Մանրաթելի և փոշու տեսքով ասբեստի թափոններ A2050 Y36 RB010 C25
8539-ից
8540-ից
Օգտագործված սնդիկային լամպեր և լյումինեսցենտային փողեր   Y29 AA100 C16
7019-ից
6806-ից
Ապակե թելքերի թափոններ, որոնք իրենց ֆիզիկաքիմիական բնութագրով համապատասխանում են ասբեստին     RB010
RB020
 
3802-ից
2818-ից
3824-ից
2842-ից
Ավելի քան 50 տոկոսով օգտագործված կլանիչներ` արսինի կամ ֆոսֆինի խառնուկով   Y24   C8
2621-ից Թափոնների այրման սարքավորումներից առաջացած խարամ և մոխիր (ներառյալ թռչող
մոխիրը և փոշին)
  Y18 AB020  
  Արդյունաբերական հեռացվող գազերի մաքրման սարքերի թափոններ, որոնք չեն նշվել այլ
կետերում` որպես զտող միջավայր օգտագործվող բնական օրգանական նյութեր
A4100 Y46 AD1407
AD1507
AD1607
 
2621-ից Պիրոլիզի սարքավորումների խարամ և մոխիր        
2713 90-ից Արտադրության կամ նավթային կոքսի և բիթումի վերամշակման թափոններ A3010 Y11 AC010  
271500-ից Ասֆալտե կապակցանյութերի թափոններ     AC020  
2710 99 000-ից Օգտագործված հանքային յուղեր A3020 Y8 AC030  
2710 99-ից Հեղուկ ջերմակիրներ A3040   AC050  
4001, 4002-ից
4004, 3506-ից
381220-ից

Խեժերի լատեքսի, պլաստիֆիկատորների, սոսինձների պատրաստման և օգտագործման
արդյունաբերական թափոններ

  Y13 AC090  
2710-ից
3811 11-ից



271000-ից
Կապարային հակադետոնատորներ պարունակող թափոններ

Արճիճ պարունակող բենզինի շլամներ
A3030   RC030




AC040
 
0511 99 100-ից
(4101-4103)
4301-ից
4115 20 000-ից
Մորթու կամ կաշվի հումքի թափոններ, որոնք պարունակում են մարդու և կենդանիների վարակիչ հիվանդությունների հարուցիչներ A3110 Y21
Y4
  C3
C34
C35
3101 00 000-ից
3825 61 000-ից
Թափոններ, որոնք պարունակում են օրգանական ֆոսֆորային միացություններ A3130 Y37 AC200 C26
2903-ից
382561 000-ից
Ֆտորօրգանական միացությունների թափոններ   Y45    
2915, 2916-ից
2917, 2918-ից
3825 61 000-ից
Քլորօրգանական թթվի արտադրության թափոններ   Y45    
29036-ից
2902-ից
2905-2909-ից
Չհալոգենացված օրգանական լուծիչների և դրանց խառնուրդների թափոններ, որոնց բաղադրության մեջ մտնում են ցանկացած նյութեր, այդ թվում` A3140 Y42
Y6
AC210
AC230
 
3825 49 000-ից բենզոլ        
3825 90 000-ից ծծմբածխածին        
3825 49 000-ից կրեզոլ        
3825 41 000-ից Հալոգենացված օրգանական լուծիչների և դրանց խառնուրդների թափոններ A3150 Y41 AC220 C41
2710 91 000-ից
3825-ից
382510-ից
290369-ից
Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ), պոլիքլորացված տերֆենիլներ (ՊՔՏ), պոլիքլորացված նավթալիններ (ՊՔՆ) կամ պոլիբրոմացված դիֆենիլներ (ՊԲԴ)` ներառյալ ցանկացած այլ պոլիբրոմացված 50 մգ/կգ և ավելի
խտություն ունեցող համանման միացություններ պարունակող կամ դրանցով աղտոտված իրերի և
նյութերի թափոնները
A3180 Y10 RA010 C32
3825-ից
382549-ից
382569-ից
271390-ից
2902-ից
Թափոններ` խեժանման նստվածքի տեսքով (բացի ասֆալտային կապակցանյութերից), որոնք
գոյանում են օրգանական նյութերի զտման, թորման կամ ցանկացած պիրոլիտիկ մշակման արդյունքում
A3190 Y11 RA020  
  Ռետինե թափոններ` հետևյալ նյութերից, եթե դրանք խառնված չեն այլ թափոնների հետ, այդ թվում` B3040      
4004 00 000-ից ռետինի թափոններ և կտորտանքներ     GK010  
4004 00 000-ից օգտագործված ռետինատեխնիկական իրեր     GK010  
4012 20-ից հին դողեր     GK020  
4013-ից մաշված կամերաներ (անվադողերի)     GK020  
4017 00-ից պինդ ռետինի թափոններ (օրինակ` էբոնիտ)     GK030  
  Թափոններ, որոնք պարունակում են կամ աղտոտված են հետևյալ նյութերով A4110      
3825-ից
293219-ից
պոլիքլորացված դիբենզոֆուրանի ցանկացած անալոգ   Y43 RC010 C49
3825-ից
290369-ից
պոլիքլորացված դիբենզոդիօքսինի ցանկացած անալոգ   Y44 RC020 C50
  Պոլիքլորացված կամ պոլիբրոմացված դիֆենիլներ պարունակող նյութերով աղտոտված փաթեթավորման տարաների և բեռնարկղերի թափոններ A4130      
3915-ից
3923-ից
պլաստմասսաներից   Y17 AD100
AB030
 
4401 30-ից
4415-ից
փայտից        
4707-ից
4819-ից
թղթից և ստվարաթղթից        
7010-ից ապակուց` բացառությամբ ապակու ջարդոնի        
7204-ից սև մետաղներից        
5701 90-ից
5702 32 000-ից
5702 42 000-ից
5702 52 000-ից
5702 92 000-ից
5703 20-ից
5703 30-ից
5705 00 300-ից
Քիմիական տեքստիլ նյութերից պատրաստված հատակի ծածկույթների թափոններ        
3006 80 000-ից
3824 90 610-ից
2106 90 980 3
2901-2942-ից
3001-3006-ից
Դեղագործական արտադրանքի արտադրության, պատրաստման և օգտագործման թափոններ` ներառյալ պիտանիության ժամկետը լրացած դեղամիջոցները5, այդ թվում` կենդանիների բուժման համար նախատեսվածները A4010 Y2
Y3
AD010 C33
3825 30 000-ից
701700-ից
560110-ից
Կլինիկական և դրա հետ կապված թափոններ (բժշկական, անասնաբուժական կամ այլ համանման գործունեության թափոններ. թափոններ, որոնք գոյանում են հիվանդանոցներում կամ այլ հաստատություններում հաճախորդների հետազոտության, բուժման կամ գիտահետազոտական աշխատանքների ժամանակ) A4020 Y1
Y3
  C33
C35
3808-ից
3825 61 000-ից
Բիոցիդների և ֆիտոդեղագործական պատրաստուկների արտադրության և կիրառման թափոններ` ներառյալ ստանդարտին չհամապատասխանող պեստիցիդները և հերբիցիդները` պիտանիության ժամկետը լրացած5 կամ նախնական օգտագործման համար ոչ պիտանի A4030 Y4 AD020 C34
3825 61 000-ից
3808-ից
Բույսերի մշակման և վնասատուներից պաշտպանության միջոցների արտադրության թափոններ   Y45    
3808-ից
3202-ից
270600-ից
Փայտանյութի քիմիական կոնսերվանտների արտադրության և կիրառման թափոններ6 (բացառությամբ սնդիկի միացությունների) A4040 Y5 AD030  
2707 91 000 կրեոզոտային յուղ        
2713 20 000 բիթումային մածուկներ        
2826 11 000-ից ֆտորական նատրիում        
2826 20 000-ից սիլիկոֆտորական նատրիում        
2833 25 000 պղնձարջասպ        
2908 90 000-ից նատրիումի դինիտրոֆենոլյատ        
2707 99 անտրացենային յուղ        
2714 90 000-ից փայտակոճերի տոգորման թերթաքարային յուղ        
3403-ից Օգտագործված խառնուրդներ, էմուլսիաներ` յուղի/ջրի, ածխաջրածինների/ջրի   Y9 AD060  
360200-ից Պայթուցիկ բնույթի թափոններ, եթե դրանք չեն ընդգրկվում այլ հատուկ օրենսդրությամբ   Y15 AD080  
281530-ից
281610-30-ից
281700-ից
282590-ից
Պերօքսիդներ` բացի ջրածնի պերօքսիդից A4120   RC040  
28 խմբից
29 խմբից
3824 90 990-ից
Թափոններ, որոնք բաղկացած են ստանդարտին չհամապատասխանող, պիտանիության ժամկետը լրացած քիմիական նյութերից5 (ռեագենտներ) կամ պարունակում են այդպիսի նյութեր A4140      
382490-ից Քիմիական նյութերի թափոններ, որոնք հետազոտությունների կամ ուսումնական գործունեության արդյունք ե, և որոնց բնույթը դեռևս պարզաբանված չէ, և (կամ) որոնք նոր են, ու մարդու առողջության և (կամ) շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը հայտնի չէ A4150 Y14    

 

_______________________

1 Ապրանքի պատկանելությունը թափոնների ցանկին որոշվում է նրա անվանմամբ (ֆիզիկական և քիմիական բնութագրերով):

2 Թափոնի ծածկագիրն ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության դասակարգման նշվում է 2 տառով (մեկը նշում է ցուցակը. «G»` կանաչ (Green), «A»` սաթե (Amber), «R»` կարմիր (Red), իսկ մյուսը` թափոնների կատեգորիան. A, B, C,...), որին հաջորդում է համարը:

3 Սնդիկ պարունակող սարքերի համար անհրաժեշտ է ղեկավարվել տեխնիկական անձնագրով:

4 Թափոնները պարունակում են նյութեր (աղտոտիչներ), ՄԱԿ-ի «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» բազելյան կոնվենցիայի I հավելվածում, այնպիսի խտությամբ, որը բավարար է վտանգավոր հատկություններ դրսևորելու համար` նշված բազելյան կոնվենցիայի III հավելվածում:

5 Արտադրողի կողմից սահմանված ժամկետի ընթացքում չօգտագործված նյութ:

6 Այս կետում ընդգրկված չէ կոնսերվանտներով մշակված փայտանյութը:

7 Այն դեպքերում, երբ թափոնի անվանման դիմաց բացակայում են համապատասխան ծածկագրերը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի, կամ, բացի մնացորդից և թափոնից, այդ ծածկագրերը պարունակում են այլ պատրաստի արտադրանք, ապա պետք է առաջնորդվել անվանմամբ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան