Գլխավոր տեղեկություն
Համար
N 344-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.04.07/20(319) Հոդ.471
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.04.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

29 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2004 թվականի N 344-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 894-Ն ԵՎ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1929-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հաշվեկշռային մեթոդով 23736 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մասիսի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

1.2. Սահմանել «Մասիսի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 23689 հազ. դրամ:

1.3. Սահմանել «Մասիսի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 18951 հազ. դրամ:

1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 4738 հազ. դրամ:

1.5. «Մասիսի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 47 հազ. դրամ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 47 հազ. դրամ:

1.6. «Մասիսի ավտոտեխսպասարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից` մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 81066 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 65458 հազ. դրամ:

2.3. Սահմանել «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը 65458 հազ. դրամ:

2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 32729 հազ. դրամ:

2.5. «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 15608 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 226 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 6183 հազ. դրամ,

առևտրական կրեդիտորական պարտքերի գծով` 6755 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 2294 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 150 հազ. դրամ:

2.6. «Շափյուղա» փակ բաժնետիրական ընկերության 2000 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 144,0 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

2.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

2.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից` մեկ ամսվա ընթացքում:

2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. Հաշվեկշռային մեթոդով 22619 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անի-Գրաֆ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

3.2. Սահմանել «Անի-Գրաֆ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 18018 հազ. դրամ:

3.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 4505 հազ. դրամ:

3.4. «Անի-Գրաֆ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են` 97 հազ. դրամ, այդ թվում`

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 36 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 45 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 16 հազ. դրամ:

3.5. «Անի-Գրաֆ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով 3037 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արթիկի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին` վերակազմակերպելով «Արթիկի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` գնորդ):

4.2. Սահմանել «Արթիկի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 594 հազ. դրամ, որը համապատասխանում է 594 բաժնետոմսի` յուրաքանչյուրը` 1000 դրամ անվանական արժեքով:

4.3. Սահմանել «Արթիկի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 594 հազ. դրամ:

4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 150 հազ. դրամ:

4.5. «Արթիկի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2003 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 2443 հազ. դրամ, այդ թվում`

այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 1789 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 275 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 286 հազ. դրամ,

հիմնադիրներին կարճաժամկետ կրեդիտորական պարտքի գծով` 93 հազ. դրամ:

4.6. «Արթիկի գյուղ. կենդանիների արհեստական սերմնավորման» պետական փակ բաժնետիրական ընկերության 1999 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորությունները կազմել են 25,4 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.8. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 43839 հազ. դրամ գնահատված «Կենցաղմատ» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական սեփականություն հանդիսացող գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ):

5.2. Սահմանել «Կենցաղմատ» վարձակալական ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական սեփականություն հանդիսացող գույքի գնահատված արժեքը` 43839 հազ. դրամ:

5.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի գինը` 10960 հազ. դրամ:

5.4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու, օտարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 241-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 894-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 2.1-ին կետը «Արսազ» բառից հետո լրացնել «պետական», իսկ «գնորդ» բառից հետո` «այն վերակազմակերպելով փակ բաժնետիրական ընկերության» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի N 838, 2003 թվականի հուլիսի 23-ի N 955-Ա ու 1047-Ն որոշումներում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» N 1929-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 9.1-ին կետում «N 6/35 հասցեում գտնվող 96,51 քառ. մետր տարածք զբաղեցնող N 19 խանութը» բառերը փոխարինել «N 76/35 հասցեում գտնվող` 96,51 քառ. մետր տարածք զբաղեցնող N 91 խանութը» բառերով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 20
Երևան