Basic information
Number
ՆՀ-279-Ն
Type
Հրամանագիր
Act type
Հիմնական ակտ (02.12.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
СДЗ РА 2001 г. том 5 Հոդ.1362
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
19.11.2010
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
19.11.2010
Effective date
02.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ԿՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2010 թվականի սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Էստոնիայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 19

Երևան

ՆՀ-279-Ն