«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
13 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 976-Ն
ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԵՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 643 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վանաձորում և Սիսիանում ստեղծել «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղեր:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-ի «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 643 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կանոնադրության 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Ակադեմիայի ինքնուրույն ուսումնական կառուցվածքային ստորաբաժանումներն են` դեպարտամենտները, ֆակուլտետները, ամբիոնները, քոլեջները, վարժարանները, ուսումնական կենտրոնները, ուսումնափորձնական տնտեսությունները:
Ակադեմիայի տարածքային առանձնացված ստորաբաժանումներն են` մասնաճյուղերը:
Ակադեմիայի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների իրավասությունները սահմանվում են սույն և իրենց կանոնադրություններով»:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության Լոռու և Սյունիքի մարզպետներին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության` Վանաձորի և Սիսիանի մասնաճյուղերի բնականոն գործունեությունն սկսելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հունիսի 30 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|