Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.31/18(317) Հոդ.434
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 մարտի 2004 թվականի N 248-Ն

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ՄԱՐԶԱՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Երևանի Էրեբունու թաղային համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևանի Էրեբունու թաղային համայնքի «Շախմատի, շաշկու, ռենձյուի մարզադպրոց» հիմնարկի սեփականությունը հանդիսացող 779,8 հազ. դրամ մնացորդային արժեքով գույքը, որպես նվիրատվություն, ընդունել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում` որպես պետական սեփականություն:

2. Ստեղծել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

3. Երևանի Էրեբունու թաղային համայնքի «Շախմատի, շաշկու, ռենձյուի մարզադպրոց» հիմնարկի սեփականությունը հանդիսացող 779,8 հազ. դրամ մնացորդային արժեքով գույքը սեփականության իրավունքով հանձնել «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի:

4. Սահմանել, որ «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակն ու առարկան ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական մասնագիտական կրթության իրականացումն է:

5. «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) սպորտի բնագավառի գործունեություն,

բ) հանգստի և զվարճությունների կազմակերպման գործունեություն,

գ) ուսուցման կենտրոնների գործունեություն, դասընթացների կազմակերպում,

դ) գովազդային գործունեություն,

ե) հրատարակչական գործ:

6. «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:

7. «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսավորումն իրականացնել Երևանի քաղաքապետարանի համաքաղաքային նշանակության ծախսերի հաշվին:

8. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում`

ա) առաջարկել Երևանի Էրեբունու թաղային համայնքի ղեկավարին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի N 40 հասցեում գտնվող շենքերի կիսանկուղային հարկի 180 քառ. մետր տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) հաստատել «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

գ) ապահովել «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

դ) հաստատել «Մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մարտի 12
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան