Գլխավոր տեղեկություն
Համար
N 1668-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.12.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.12.22/70(369) Հոդ.1404
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.12.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.12.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
9 դեկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 դեկտեմբերի 2004 թվականի N 1668-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին)` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող փոփոխություններ կատարել իրենց ենթակա հանրակրթական դպրոցների 2004 թվականի ծախսերի նախահաշիվներում` համաձայն N 2 հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2004 թ. դեկտեմբերի 4
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 2-ի N 1668-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման   Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը  (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)
խումբը ենթա-
խումբը
տարի
 1   2   3   4 
    ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ  0.0

այդ թվում`

 
04 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ (3310.7)
 

այդ թվում`

 
 03 Տարրական, հիմնական և միջնակարգ ընդհանուր կրթություն (3310.7)
 

այդ թվում`

 
01. Հանրակրթական դպրոցներում ուսուցման գծով պետական պատվեր  27978.2
ՀՀ կրթության և գիտության նախարարություն 505.4

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 505.4
որից` կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 505.4
Արագածոտնի մարզպետարան  3301.8

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր  3301.8
որից` կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 3301.8
Արարատի մարզպետարան  3732.6

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 3732.6
որից` կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ  3732.6
Արմավիրի մարզպետարան  2925.9

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 2925.9
որից` կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 2925.9
Գեղարքունիքի մարզպետարան  9955.9

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր  9955.9
որից`   
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (2827.7)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 12783.6
Լոռու մարզպետարան  2160.1

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 2160.1
որից`   
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (3923.9)
բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 6084.0
     Շիրակի մարզպետարան 

3366.4

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 3366.4
որից` կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 3366.4
Սյունիքի մարզպետարան 

710.4

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 710.4
որից` կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ  710.4
Տավուշի մարզպետարան 

1319.7

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 1319.7
որից` կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 1319.7
14. Ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած դպրոցներում ուսուցման գծով պետական պատվեր (31288.9)
Երևանի քաղաքապետարան 

(31669.8)

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր (13669.8)
որից` կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ (13669.8)
Արագածոտնի մարզպետարան 

2073.6

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման  ծախսեր 2073.6
որից`   
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(7615.0)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ   9688.6
Արարատի մարզպետարան 

(147.6)

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

(147.6)

որից`   
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(7538.2)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 

7390.6

Արմավիրի մարզպետարան 

(4456.1)

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

(4456.1)

որից`   
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(13020.5)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 

8564.4

Գեղարքունիքի մարզպետարան 

848.3

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

848.3

որից`   
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(11323.9)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 

12172.2

Լոռու մարզպետարան 

(3240.0)

այդ թվում`

 
Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

(3240.0)

որից`   
ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(8836.7)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 

5596.7

   

Կոտայքի մարզպետարան 

4179.9

այդ թվում`

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

4179.9

որից` 

 

ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(7683.6)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ

11863.5

Շիրակի մարզպետարան  

(12603.3)

այդ թվում`

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

(12603.3)

որից` 

 

ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(18119.8)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ

5516.5

Սյունիքի մարզպետարան 

(3226.9)

այդ թվում`

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

(3226.9)

որից` 

 

ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(11181.1)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 

7954.2

Վայոց ձորի մարզպետարան 

(210.8)

այդ թվում`

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

(210.8)

որից` կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(210.8)

Տավուշի մարզպետարան 

(836.2)

այդ թվում`

 

Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր 

(836.2)

որից` 

 

ա) կապված աշակերտների (դասարանների) թվի փոփոխության հետ

(4688.8)

բ) կապված հեղուկ վառելիքի գնի թանկացման հետ 

3852.6

14

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ 

3310.7

 

այդ թվում`

 

06

Այլ ծրագրեր 

3310.7

 

այդ թվում`

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

3310.7

ՀՀ կառավարություն 

3310.7

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
դեկտեմբերի 2-ի N 1668-Ն որոշման

 

ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց

 

ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ

 

Հանրակրթական դպրոցների ծախսերի վերահաշվարկը կատարել` առաջնորդվելով ըստ աշակերտների թվի ֆինանսավորման համակարգի անցած դպրոցներին 2004 թվականին հատկացվող բյուջետային միջոցների հաշվարկով, որի համաձայն դպրոցի բյուջեն հաշվարկվում է` հիմք ընդունելով աշակերտների միջին տարեկան թիվը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին` հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը: 2004 թվականին մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը կազմում է 36068 դրամ, իսկ բարձր լեռնային բնակավայրերում գտնվող հանրակրթական հաստատությունների մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 40035.5 դրամ (36068 x 1.11): Ըստ դասարան-կոմպլեկտների թվի ֆինանսավորվող հանրակրթական դպրոցներում, կապված դասարանների թվի նվազման հետ, վերահաշվարկը կատարել մեկ դասարանի վրա կատարվող ուղղակի ծախսերի չափով:

Հեղուկ վառելիքով ջեռուցման ծախսերը հաշվարկել` տարբերակելով հանրակրթական հաստատություններին ջեռուցման նպատակով տրվող վառելիքի չափը և դրանց տաքացման օրերի թիվը` ըստ հարթավայրային, լեռնային և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների` դրանց տաքացման օրերի թիվն ընդունելով համապատասխանաբար` 36, 47 և 52 օր, հեղուկ վառելիքի օրական ծախսը` մեկ վառարանի հաշվով համապատասխանաբար 2,6, 3,1 և 3,7 լիտր, իսկ մեկ լիտրի գինը` 260 դրամ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան