«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 964-Ն
ՏԱՐԱԾՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփականությունը հանդիսացող Վանաձորի փոստային մասնաճյուղի N 22 (քաղ. Վանաձոր, Գրիգոր Լուսավորչի 52) և N 01 (քաղ. Վանաձոր, Վարդանանց 49) փոստային բաժանմունքներից համապատասխանաբար` 86,3 քառ. մետր և 91,03 քառ. մետր մակերեսներով տարածքներն օտարել դասական աճուրդով` մեկնարկային գինը սահմանելով 35 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` մեկ քառակուսի մետրի համար:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. հուլիսի 2 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|