«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1659-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 388-Ն, 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1054-Ն ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «դ» ենթակետերով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 388-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության`
ա) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի (այսուհետ` անտառային ֆոնդ) պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական ծրագրերի իրականացումն է».
բ) 11-րդ կետի`
«ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) լիազորված պետական մարմնի հանձնարարությամբ` անտառային ֆոնդի հաշվառմանը և անտառային կադաստրի վարմանը մասնակցությունը»,
«գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) լիազորված պետական մարմնին անտառային ֆոնդի տեղամասերը ժամանակավոր օգտագործման հանձնելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և անտառահատման, անտառային տոմսերի և արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերի տրամադրումը` ապահովելով դրանց դիմաց վճարների (այդ թվում` անտառօգտագործման վճարների) սահմանված կարգով գանձումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե»,
«ժբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժբ) անտառային ֆոնդի տարածքներում հրդեհների մարման աշխատանքներում մասնագիտացված ծառայությունների ներգրավումը»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1054-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական ծրագրերի իրականացումն է»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անտառի կառավարման գործակալության կանոնադրության 8-րդ կետում`
ա) «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) պետական իշխանության տեղական մարմինների հետ համաձայնեցված` անտառային ֆոնդի տեղամասերի հատկացումը ժամանակավոր օգտագործման` կազմակերպելով անտառօգտագործման, անտառահատման, անտառային տոմսերի և արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերի տրամադրման դիմաց վճարների սահմանված կարգով գանձումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե».
բ) կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.
«ժգ) անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի գործառույթների իրականացումը»:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1054-Ն որոշմանը համապատասխան «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության վերակազմակերպման աշխատանքների ավարտումը (գրանցումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում):
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. նոյեմբերի 26 |