«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2004 թվականի N 935-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 2039-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի անդամների առաջադրման չափանիշները, անհատական կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» N 2039-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ սահմանված մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատակարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Մրցութային և ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին հանձնաժողովի անդամների մասնակցության անհնարինության դեպքում (գործուղում, արձակուրդ, ժամանակավոր անաշխատունակություն, անհետաձգելի հանձնարարություններ) նրանց, հանձնաժողովի նախագահի ընտրությամբ, կարող են փոխարինել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի տեղեկատվական հոսքերի կարգավորման վարչության պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության մաքսային գործի կատարելագործման բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական եկամուտների քաղաքականության վարչության պետի տեղակալ, ոչ հարկային եկամուտների և մաքսային քաղաքականության բաժնի պետը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի մաքսային գործի կատարելագործման և միջազգային հարաբերությունների վարչության գլխավոր մաքսային տեսուչ, ուսումնական կենտրոնի տնօրենը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|