«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 դեկտեմբերի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2004 թվականի N 1638-Ն
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագետներին կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 266 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը հաստատելու մասին» N 266 որոշմանը համապատասխան դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված անձինք մնում են ռեզերվում` մինչև որոշման մեջ նշված ժամկետների լրանալը:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն իրենց դիվանագետ ամուսինների հետ օտարերկրյա պետություն մեկնելու պատճառով դիվանագիտական ծառայության պաշտոնից ազատված անձինք:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է դիվանագետներին կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը:
2. Դիվանագետների կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցվում են այն դիվանագետները, ովքեր ազատվել են աշխատանքից` հետևյալ հիմքերով`
ա) միջազգային կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ, որպես միջազգային ծառայողներ աշխատանքի անցնելու կապակցությամբ, միջազգային կազմակերպությունում պաշտոնավարության ավարտից հետո.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ` մեկ տարվանից ավելի ուսանելու կամ գիտական գործունեությամբ զբաղվելու կապակցությամբ.
գ) օրենքով սահմանված կարգով քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում` պաշտոնավարության ավարտից հետո.
դ) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի, քան 6 ամիս աշխատանքի չներկայանալու հետևանքով (չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը).
ե) հաստիքների կրճատման և (կամ) դիվանագիտական ծառայության մարմնի լուծարման հետևանքով.
զ) իրենց դիվանագետ ամուսինների հետ օտարերկրյա պետություն մեկնելու պատճառով` օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում վերջիններիս ծառայելու կապակցությամբ` ամուսինների ծառայության ավարտից հետո:
3. Կադրերի ռեզերվում գրանցվում են նաև`
ա) «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 31-րդ հոդվածի 3-րդ մասում նշված հիմքերով օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմնում ծառայությունը վաղաժամկետ դադարեցրած դիվանագետները.
բ) դիվանագիտական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված արտաքին մրցույթում հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:
4. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը մեկ տարի է: Կադրերի ռեզերվում գտնվելը դիվանագետին իրավունք է տալիս թափուր պաշտոնի առկայության դեպքում վերականգնվելու դիվանագիտական ծառայությունում` օրենքի 26-րդ հոդվածում նախատեսված ներքին մրցույթով` բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված անձանց:
5. Կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը, բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքի, հաշվարկվում է դիվանագիտական ծառայության ստաժի մեջ:
6. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք կադրերի ռեզերվում գրանցվելու հիմքերն առաջանալու օրվանից 30 օրվա ընթացքում կադրերի ռեզերվում գրանցվելու համար դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
7. Սույն կարգի 2-րդ կետի`
ա) «ա» ենթակետում նշված անձինք դիմումին կից ներկայացնում են միջազգային կազմակերպությունում ծառայության փաստը հավաստող` տվյալ միջազգային կազմակերպության կողմից տրված տեղեկանքը` ծառայության ընդունվելու և ազատվելու ժամկետների նշմամբ.
բ) «բ» ենթակետում նշված անձինք դիմումին կից ներկայացնում են ուսման և գիտական գործունեությամբ զբաղվելու փաստը հավաստող` համապատասխան ուսումնական կամ գիտական հաստատության կողմից տրված տեղեկանքը` ուսման կամ գիտական գործունեությամբ զբաղվելու ժամկետների նշմամբ, կամ վկայագիր (դիպլոմ).
գ) «գ» ենթակետում նշված անձինք, բացառությամբ դիվանագիտական հայեցողական պաշտոններում նշանակվածների, դիմումին կից ներկայացնում են քաղաքական կամ հայեցողական պաշտոնում ընտրվելու կամ նշանակվելու փաստը հավաստող տեղեկանք` այդ պաշտոններում պաշտոնավարության ժամկետների նշմամբ.
դ) «դ» ենթակետում նշված անձինք դիմումին կից ներկայացնում են աշխատունակությունը վերականգնելու մասին տեղեկանք.
ե) «ե», «զ» ենթակետերում և 3-րդ կետում նշված անձանց դիմումին կից ներկայացվելիք փաստաթղթերն ապահովում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմը:
8. Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում դիվանագիտական ծառայության հաշվարկված ստաժը չի հաշվարկվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմից կամ աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումից օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմին տեղափոխվելու համար անհրաժեշտ ծառայության, ինչպես նաև հերթական դիվանագիտական աստիճան ստանալու համար անհրաժեշտ ժամկետում:
9. Կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում դիվանագետին դիվանագիտական անձնագիր չի տրվում:
10. Կադրերի ռեզերվում գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով:
11. Կադրերի ռեզերվում գրանցումը մերժվում է, եթե դիմողը`
ա) չի պահպանել սույն կարգի 6-րդ կետում նշված` կադրերի ռեզերվում գրանցվելու համար դիմում ներկայացնելու ժամկետը,
բ) ներկայացրել է կադրերի ռեզերվում գրանցվելու համար թերի փաստաթղթեր և դրա մասին տեղեկացվելուց հետո 5-օրյա ժամկետում չի համալրել այդ փաստաթղթերը,
գ) ներկայացրել է կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ,
դ) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը,
ե) դատապարտվել է ազատազրկման,
զ) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
է) դատական կարգով զրկվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,
ը) հիվանդացել է օրենքի 25-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով:
12. Կադրերի ռեզերվում գրանցման մերժման մասին անձը տեղեկացվում է գրավոր:
13. Կադրերի ռեզերվում գրանցված անձի մասին տվյալները ներառվում են համակարգված ցուցակում, նրա վերաբերյալ լրացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից սահմանված ձևի թերթիկ:
14. Կադրերի ռեզերվից անձին հանելու հիմքերն են`
ա) անձնական դիմումը,
բ) դիվանագիտական պաշտոնում նշանակվելը,
գ) քաղաքական կամ հայեցողական պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը,
դ) կադրերի ռեզերվում սույն կարգի խախտմամբ գրանցվելը,
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը,
զ) ազատազրկման դատապարտվելը,
է) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը,
ը) դատական կարգով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկվելը,
թ) օրենքի 25-րդ հոդվածի «գ» կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած հիվանդությունների ցանկով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը,
ժ) կադրերի ռեզերվում գտնվելու ժամկետը լրանալը,
ժա) անձի 65 տարին լրանալը,
ժբ) դիվանագիտական ծառայության համապատասխան պաշտոն զբաղեցնելու համար ներքին մրցույթի մասնակցության վերաբերյալ առաջարկի կրկնակի մերժումը,
ժգ) օրենքով սահմանված այլ հիմքեր:
15. Կադրերի ռեզերվից անձը հանվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանով:
16. Կադրերի ռեզերվում գրանցման և կադրերի ռեզերվից հանման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
16.06.2023, N 951-Ն | 17.06.2023, N 1638-Ն | |
25.08.2011, N 1213-Ն | 08.09.2011, N 1638-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|