«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 հունիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունիսի 2004 թվականի N 908-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի և դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 44 (փայտանյութ և դրանից արտադրանք, փայտածուխ) խմբին դասվող ապրանքների (այսուհետ` փայտանյութ) Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը:
2. Սույն կարգի դրույթները չեն տարածվում ԱՏԳ ԱԱ 4405 00 000, 4412-4417, 4418 10, 4418 20, 4419 00, 4420, 4421 10 000 և 4421 90 910 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև «Վերաարտահանում» կամ «Տարանցիկ փոխադրում» մաքսային ռեժիմներով հայտարարագրված ապրանքների արտահանման վրա:
3. Արտահանվող փայտանյութի բացթողումը մաքսային մարմինների կողմից իրականացվում է հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված «Արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին» եզրակացությունը, որը հանդիսանում է խիստ հաշվառման փաստաթուղթ` ձևը կցվում է:
4. Եզրակացությունը տրամադրվում է ստորև նշված բոլոր փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում կամ մերժվում է սույն կարգի 7-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`
ա) դիմում, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը.
բ) ապրանքի ձեռքբերումը հավաստող փաստաթղթեր:
5. Եզրակացությունը կազմվում է 3 օրինակից, որոնցից մեկ օրինակը պահպանվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում, երկու օրինակը տրվում է դիմողին: Արտահանման ժամանակ հայտատուն օրինակներից մեկը հանձնում է մաքսային մարմիններին:
6. Հայաստանի Հանրապետությունից փայտանյութի արտահանման համար ձեռք բերված եզրակացությունը ենթակա չէ փոխանցման այլ անձանց:
7. Եզրակացությունը տալու գրավոր մերժման հիմք կարող են հանդիսանալ`
ա) ներկայացված փաստաթղթերում սխալ տեղեկությունների առկայությունը.
բ) ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
գ) պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի բացակայությունը.
դ) արտահանվող փայտանյութի տեսակի և (կամ) քանակի անհամապատասխանությունը ձեռք բերված փայտանյութի տեսակին և (կամ) քանակին:
8. Եզրակացությունը տալու անհիմն մերժումը կարող է բողոքարկվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԵՎ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻ ԿԱՄ ԴՐԱՆԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
C E R T I F I C A T E
N _________
Արտահանող (կազմակերպության անվանումը, | |
ֆիզիկական անձի անունը, ազգանունը) | ____________________________ |
Exporter (name, address, contacts) | ____________________________ |
Ձեռքբերման անդորրագիր կամ հաշիվ-ապրանքագիր | |
(կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, | |
անդորրագրի կամ հաշիվ-ապրանքագրի համարը) | ____________________________ |
Invoice (name, address, number) | ____________________________ |
Ձեռք բերված փայտանյութի տեսակը, քանակը | ____________________________ |
(Type and quantity of wood) | ____________________________ |
Արտահանվող փայտանյութի տեսակը, քանակը | ____________________________ |
(Type and quantity of wood for export) | ____________________________ |
Արտահանվող փայտանյութի համապատասխանությունը | |
ձեռք բերված փայտանյութի տեսակին և քանակին | ____________________________ |
(Type, nature, quantity and Certificate of | |
Origine of wood for export) | ____________________________ |
Գործողության սկիզբը ___ _______ 200 թ. | |
Եզրակացության գործողության ժամկետը | Valid from |
Validity period of certificate | Գործողության ավարտը ___ _______ 200 թ. |
Valid up to |
Ձեռք բերված փայտանյութի բացթողման անդորրագիրը օրինական է:
Տրված է ____ ______________ 2004 թ.
Կ. Տ.
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.2024, N 1618-Ն | 21.10.2024, N 908-Ն | |
10.06.2021, N 977-Ն | 01.10.2021, N 908-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|