«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
«22» մարտի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2004 թվականի N 301-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿՈՒՐԻՍԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ ու 84-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1406,9 հեկտար հողամասերից 939,6 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 655,8 հեկտար, բնակավայրերի հողերի` 6,4 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 275,7 հեկտար, ջրային հողերի` 1,7 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Կուրիսի գյուղական համայնքին` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 939,6 հեկտար հողերից 9,1 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 467,3 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 5 հավելվածի:
3. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն N 6 և 7 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կուրիսի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների կատարումը.
բ) համաձայն «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` համայնքների ղեկավարների միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված` ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա օգտագործման կարգավիճակի մասին համապատասխան որոշումների ընդունումը և դրանց տրամադրումն անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|