Գլխավոր տեղեկություն
Համար
N 1947-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.02.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.23/14(386) Հոդ.226
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.12.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.02.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 փետրվարի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2004 թվականի N 1947-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 126 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 2-ի «Շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումն ու վճարումը կենտրոնացված կարգով կատարող ձեռնարկությունների ցանկը հաստատելու մասին» N 126 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումն ու վճարումը կենտրոնացված կարգով կատարող ձեռնարկությունների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ կետով.

«10. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության միջոցով շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումն ու վճարումը կենտրոնացված կարգով կատարող ընկերություններ`

«Արագածոտնի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Արմավիրի տնկադաշտային անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Արծվաբերդի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Գյումրու անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Գորիսի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Գուգարքի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Դսեղի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Եղեգիսի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Երևանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Իջևանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Լալվարի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Կապանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Հրազդանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Ճամբարակի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Մեղրու անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Նոյեմբերյանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Ջիլիզայի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Ջերմուկի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Սիսիանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Սևքարի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Ստեփանավանի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն

«Զիկատարի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերություն»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին` մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ընդունել կենտրոնացված կարգով շահութահարկի հաշվարկման, հաշվարկների ներկայացման ու վճարման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտը և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականից սկսած հաշվետու ժամանակաշրջանի վրա:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ  

  Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 4
Երևան