Գլխավոր տեղեկություն
Համար
N 1860-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.02.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.02.11/12(384) Հոդ.166
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.01.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22 հունվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2003 թվականի N 1860-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Չարենցավանի կինոցանցի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված` 1373,9 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող 11684,68 հազ. դրամ արժեքով շենքերն ու 1608,68 հազ. դրամ արժեքով գույքը (այսուհետ` գույք) ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանին:

2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 7000,0 հազ. դրամ:

3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել 2250,0 հազ. դրամ.

բ) սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարի` մնացած 4750,0 հազ. դրամը մեկամսյա ժամկետում վճարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ժամանակավոր հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի N 990-Ն որոշման 4.1-ին կետով սահմանված կարգով անցկացված աճուրդի մասնակցին վերադարձնելու համար.

գ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարման կատարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 31-ի «Գույք օտարելու մասին» N 990-Ն որոշման 4.1-4.4-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2004 թ. հունվարի 12
Երևան