Գլխավոր տեղեկություն
Համար
N 1511-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.1308
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.11.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.11.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004

 «Վավերացնում եմ»

 Հայաստանի Հանրապետության

 Նախագահ Ռ. Քոչարյան

15 նոյեմբերի 2004 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

 Ո ր ո շ ու մ

 

4 նոյեմբերի 2004 թվականի N 1511-Ն

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժ» ենթակետի երկրորդ պարբերությունը «վարկային» բառից առաջ լրացնել «միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների ստացմանն ուղղված պետական մարմինների գործողությունների (միջազգային ֆինանսական կազմակերպությունների և օտարերկրյա պետություններից վարկեր ու դրամաշնորհներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գալու, դրանց ստացման վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, խնդրանքներ ներկայացնելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու, համագործակցելու, բանակցելու և նման այլ նախաձեռնողական-նախապատրաստական գործողություններ) համակարգումը», բառերով:

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004թ. նոյեմբերի 9
Երևան