«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
6 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2004 թվականի N 587-Ն
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ինչպես նաև նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել նախազորակոչային (16-18 տարեկան) ու զորակոչային (18-27 տարեկան) տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել`
ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` ամբուլատոր-պոլիկլինիկական ու հիվանդանոցային հաստատություններում կատարվող բժշկական հետազոտությունների և հիվանդների բուժման ծավալները` համաձայն N 2 հավելվածի.
բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
գ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` հիվանդանոցային պայմաններում բուժման ենթակա հիվանդությունների և ախտաբանական վիճակների ցանկը` համաձայն N 4 հավելվածի:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 634 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2004 թ. ապրիլի 30 |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ (16-18 ՏԱՐԵԿԱՆ) ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ (18-27 ՏԱՐԵԿԱՆ) ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
1. Սույն կարգի համաձայն բժշկական հսկողության և հաշվառման ենթակա են նախազորակոչային (16-18 տարեկան), զորակոչային (18-27 տարեկան), ինչպես նաև 27 տարեկանից հետո ասպիրանտուրան ավարտած` զինվորական ծառայություն չանցած արական սեռի բոլոր քաղաքացիները:
2. Նախազորակոչային տարիքի անձինք, ըստ տարածաշրջանային զինվորական կոմիսարիատներից ներկայացված` կցագրման ենթակա անձանց անվանացանկի, բժշկական հաշվառման են վերցվում ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների (բուժմիավորումների ամբուլատոր-պոլիկլինիկական ստորաբաժանումների)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանի համաձայն` տվյալ տարիքի անձանց բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից:
3. Նախազորակոչիկների ու զորակոչիկների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետն իր կողմից հաշվառման վերցված քաղաքացիների պարբերական բժշկական հետազոտությունն իրականացնում է համաձայն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան կատարվող բժշկական հետազոտությունների և հիվանդների բուժման ծավալների (հավելված N 2): Տարածաշրջանային զինվորական կոմիսարիատը նշված հետազոտությունների անցկացման ժամանակացույցը նախապես համաձայնեցնում է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության տնօրենի, անհրաժեշտության դեպքում` տեղական ինքնակառավարման մարմինների, հաստատությունների, կազմակերպությունների ղեկավարների հետ:
4. Նախազորակոչիկների ու զորակոչիկների ամբուլատոր-պոլիկլինիկական, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև հիվանդանոցային բժշկական հետազոտության արդյունքում լրացվում է առողջության անձնագիր (N 1 ձև)` առողջական վիճակի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ նշումներով և համալիր գնահատականով:
5. Նախազորակոչիկների ու զորակոչիկների կցագրման ընթացքում բժշկական հետազոտության ավարտից հետո տարածաշրջանային զինվորական կոմիսարիատների կողմից տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն է ներկայացվում մանրամասն տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի «Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 587-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում նշված հիվանդությունների և ախտաբանական վիճակների կոնսերվատիվ կամ վիրաբուժական բուժման կարիք ունեցողների մասին: Վերջիններիս նկատմամբ սահմանվում է շարունակական հսկողություն, և կազմակերպվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան անվճար բուժում` մասնագիտացված պոլիկլինիկաներում կամ հիվանդանոցային պայմաններում:
6. Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների հիվանդանոցային բուժումը կազմակերպվում է ըստ բնակության վայրի` որևէ հիվանդանոցում, իսկ նեղ մասնագիտացված բուժօգնություն պահանջող հիվանդությունների դեպքում` Երևան քաղաքի համապատասխան հիվանդանոցներում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընտրությամբ, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հոսպիտալներում:
7. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների անվճար հիվանդանոցային բուժման համար հիմք է հանդիսանում զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի կողմից տրված և զինվորական կոմիսարի կնիքով հաստատված ուղեգիրը (N 2 ձև):
8. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային բուժումն իրականացվում է գարնանային ու աշնանային զորակոչերի ժամանակահատվածում, իսկ այդ ժամանակահատվածից դուրս` նրանց նկատմամբ սահմանվում է շարունակական հսկողություն` զինվորական կոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի և տվյալ տարիքի քաղաքացիների բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետի կողմից:
9. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բուժման արդյունքների մասին տարածաշրջանային զինվորական կոմիսարիատները տեղեկացնում են համապատասխան տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությանը` տրամադրելով հիվանդ զորակոչիկների ցուցակները և զորակոչիկների բժշկական քարտերից քաղվածքները:
10. Ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունները մինչև զորակոչի սկիզբը, տարածքային զինվորական կոմիսարիատի հետ ճշտելով զորակոչի ենթակա քաղաքացիների ցուցակները, զորակոչիկների բժշկական քարտերից քաղվածքներն ուղարկում են զինվորական կոմիսարիատ` զորակոչիկների բժշկական հետազոտություններն իրականացնելու նպատակով:
11. Զորակոչի ընթացքում զինապարտների ախտորոշումը ճշտելու նպատակով կրկնակի ստուգիչ բժշկական հետազոտություններն իրականացվում են` համաձայն զորակոչային բժշկական հանձնաժողովների կողմից ներկայացված միջնորդության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված զինապարտների հիվանդանոցային հետազոտման ուղեգրերով:
12. Զորակոչիկների բժշկական հետազոտության ավարտից հետո տարածքային զինվորական կոմիսարիատը հիվանդ զորակոչիկների բժշկական քաղվածքները վերադարձնում է ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն` կցելով հետագա բժշկական հսկողության կարիք ունեցող այն անձանց ցուցակները`
ա) որոնց բուժման համար տրամադրված է տարկետում (մինչև մեկ տարի).
բ) ովքեր պիտանի չեն խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար, պիտանի են ոչ շարային ծառայության համար` պատերազմական ժամանակ.
գ) ովքեր պիտանի չեն զինվորական ծառայության համար և ենթակա են հաշվառումից հանման:
13. Նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական հաշվառման, առողջական վիճակի գնահատման, բժշկական հետազոտության իրականացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման համար պատասխանատվությունը դրվում է համապատասխան զինվորական կոմիսարիատի հանձնաժողովի նախագահի (զինվորական կոմիսար), բժշկական հանձնաժողովի ավագ բժշկի ու ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների տնօրենների վրա:
14. Սույն կարգից բխող գերատեսչական նորմատիվ ակտերը (պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերին համապատասխան` զինապարտների բժշկական հաշվառման ու բժշկական հետազոտության իրականացման, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման վերաբերյալ մեթոդական ցուցումներ) հաստատվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ
1. Քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը ___________________________
5. Հետագա հսկողության (հետազոտության, բուժման) վերաբերյալ հանձնարարականներ
|
Ձև N 2
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N 0 0 0 0 0
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՆԱԽԱԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՈՒ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԱՐԻՔԻ ԱՐԱԿԱՆ ՍԵՌԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՃԱՐ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ` ՏՐՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԵՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻ ԿՆԻՔՈՎ
_____ _____________ 200 թ.
ՈՒղեգրող զինկոմիսարիատ _____________________________________________
ՈՒղեգրման բուժհաստատության անվանումը __________________________________
Զորակոչիկի անունը, հայրանունը, ազգանունը _________________________________
ծնված` _____ ___________ __________ թ.
Նախնական ախտորոշումը ______________________________________________
Զինկոմ |
_____________________ | _____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Ավագ բժիշկ |
_____________________ | _____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
_____________________ | _____________________ | |
Հետազոտման ուղեգրվող զորակոչիկ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) |
ՈՒ Ղ Ե Գ Ի Ր N 0 0 0 0 0
_____ _____________ 200 թ.
_______________________ |
_______________________ |
_______________________ |
_______________________ |
(զինկոմիսարիատի անվանումը) |
(բուժհիմնարկի անվանումը) |
ՈՒղարկվում է զորակոչիկ (զինապարտ) ____________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
ծնված` _____ __________ ________ թ. ____________________ հետազոտման համար:
Նախնական ախտորոշումը ______________________________________________
Զինկոմ |
_____________________ |
_____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Ավագ բժիշկ |
_____________________ |
_____________________ |
(ստորագրությունը) |
(անունը, ազգանունը) | |
Կ.Տ. |
||
________________ Լրացվում է 2 օրինակից: |
|
Հավելված N 2 |
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Տարիքը |
Մասնագետները |
Իրականացվող բժշկական միջոցառումները և հետազոտություններր |
14-15 տարեկան (հանրա կրթական դպրոցի 8-րդ դասարան) |
տվյալ տարիքի անձանց բուժսպասարկման համար առանձնացված առաջնային օղակի մասնագետ |
պատվաստումներ` կարմրուկի և պարոտիտի դեմ |
Նախազորա- կոչային տարիք (16-18 տարեկան, կցագրում) |
թերապևտ (ընտանեկան բժիշկ), վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նյարդաբան, ակնաբույժ, ստոմատոլոգ, հոգեբույժ, մաշկավեներաբան (տարածաշրջանային զինկոմիսարիատների հետ համատեղ) |
պատվաստումներ (համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված պատվաստումների ազգային օրացույցի), մարդաչափություն, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), ֆլյուորոգրաֆիա, արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում (եթե կատարված չէ), մեզի և արյան ընդհանուր քննություն |
Զորակոչային տարիք (18-27 տարեկան և 27 տարեկանից հետո` օրենքով սահմանված դեպքերում) |
թերապևտ, ընտանեկան բժիշկ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, նյարդաբան, ստոմատոլոգ, հոգեբույժ, մաշկավեներաբան (տարածաշրջանային զինկոմիսարիատների հետ համատեղ) |
պատվաստումներ (եթե կատարված չեն), մարդաչափություն, արտաքին շնչառական ֆունկցիայի որոշում (սպիրոմետրիա), ուժաչափություն (դինամոմետրիա), միկրոպրեցիպիտացիայի ռեակցիա, արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշում (եթե կատարված չէ), մեզի և արյան ընդհանուր քննություն, էլեկտրասրտագրում |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
Ց Ա Ն Կ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ
Սոմատիկ քրոնիկ հիվանդությունների կանխարգելիչ պլանային բուժում (ռեմիսիայի շրջանում)` նեֆրոլոգիական, թոքաբանական, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, մաշկային եզակի օջախային
Փոքր (ոչ բարդ) վիրաբուժական միջամտություններ պահանջող հիվանդություններ
Ստոմատոլոգիական` թերապևտիկ և վիրաբուժական հիվանդություններ
Սուր` թերապևտիկ ուղղվածության հիվանդություններ, որոնք չեն պահանջում շուրջօրյա հսկողություն և բուժման երկրորդային մասնագիտացված մակարդակ
Նևրոլոգիական հիվանդությունների վերականգնողական բուժում
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 4 |
Ց Ա Ն Կ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ
Վիրաբուժական հիվանդություններ
Սեռավարակներ և մաշկային հիվանդություններ
Հոգեկան հիվանդություններ
Ուռուցքաբանական հիվանդություններ
Տուբերկուլյոզ
Ինֆեկցիոն հիվանդություններ
Նեղ մասնագիտացված բուժօգնություն և շուրջօրյա հսկողություն պահանջող
հիվանդություններ
Արյունաբանական հիվանդություններ
Քրոնիկ հիվանդությունների սրացում
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.07.2008, N 748-Ն | 09.08.2008, N 587-Ն | |
15.03.2007, N 334-Ն | 21.04.2007, N 587-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|