Basic information
Number
N 1501-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.11.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.11.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.11.2010
Effective date
26.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2010 թվականի N 1501-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանն իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարդահամարի նախապատրաստման ու անցկացման աշխատանքների իրականացման շրջանակներում դոնոր երկրներից և կազմակերպություններից ակնկալվող ֆինանսական միջոցների շրջանառությունն ապահովելու նպատակով բացել արտաբյուջետային հաշիվ:

2. Արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետը սահմանել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 25
Երևան