Գլխավոր տեղեկություն
Համար
N 202-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.05.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.05.03/24.1 Հոդ.24
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
01.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2004

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«1» մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2004 թվականի N 202-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՄԵԾ ՍԱՐԻԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ ու 84-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սարիարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1545,8 հեկտար հողամասերից 1294,8 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1266,3 հեկտար, բնակավայրերի հողերի` 18,1 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 8,0 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0,8 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1,5 հեկտար, ջրային հողերի` 0,1 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Մեծ Սարիարի գյուղական համայնքին` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սարիարի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1294,8 հեկտար հողերից 26,5 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սարիարի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 251,0 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 5 հավելվածի:

3. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սարիարի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2003 թվականի ապրիլի 20-ի դրությամբ` համաձայն NN 6 և 7 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Մեծ Սարիարի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների կատարումը.

բ) համաձայն «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` համայնքների ղեկավարների միջոցով ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված` ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների հետագա օգտագործման կարգավիճակի մասին համապատասխան որոշումների ընդունումը և դրանց տրամադրումն անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումներին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 26
Երևան

 

 

Հավելվածներ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան