Basic information
Number
N 1012-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.11.2010-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
24.11.2010
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.11.2010
Effective date
25.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 նոյեմբերի 2010 թվականի N 1012-Ա

 

Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՇՐԱՖՅԱՆԻ՝ ՄԱԿԱՈ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Միջազգային հակակոռուպցիոն կառույցների 4-րդ ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կազմակերպված և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Ա. Աշրաֆյանի՝ 2010 թվականի հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 7-ը Մակաո (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. նոյեմբերի 24
Երևան