Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2004-19.12.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.24/16(315) Հոդ.401
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
02.03.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.02.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 մարտի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2004 թվականի N 211-Ն

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության բնակչության առողջության առաջնային պահպանման 2003-2008 թվականների ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետությունում առողջության առաջնային պահպանման կազմակերպման ու ֆինանսավորման նոր մեթոդների մշակման 2003-2004 թվականների փորձարարական ծրագիրը հաստատելու մասին» N 1533-Ն որոշմամբ հաստատված ժամանակացույցի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման և հետազոտման ուղեգրման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից սոցիալապես անապահով ու հատուկ խմբերում ընդգրկված անձանց մասնագիտական և լաբորատոր ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.

գ) ընտանեկան բժիշկների միջոցով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության և հետազոտման ուղեգրի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

դ) ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում մասնագիտական խորհրդատվության, բուժման ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ աջակցել ընտրված փորձարարական վայրերի բժշկական կազմակերպություններում սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով հաստատված կարգերի ներդրման գործընթացին և ապահովել վերահսկողություն դրա իրականացման նկատմամբ։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 26
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բժշկական օգնություն և ախտորոշում իրականացնող բժշկական կազմակերպություններ ուղեգրման պահանջներն ու պայմանները:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնություն ստանալու համար քաղաքացիներն ուղեգրվում են միայն այն հիվանդանոցային և ախտորոշիչ լիցենզավորված բժշկական կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվել են պետական պատվերի պայմանագրեր:

3. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հիվանդանոցային բուժման համար ուղեգրերը տրվում են`

ա) պետության կողմից երաշխավորված անվճար բուժում ստանալու իրավունք ունեցող՝ տվյալ տարում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց.

բ) միայն հիվանդանոցային կազմակերպություններում՝ տվյալ հիվանդությունների կամ վիճակների գծով թույլատրված` ցուցաբերվող բժշկական օգնության շրջանակներում։

Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների կողմից տրված ուղեգրերի հետ պետք է ներկայացվի նաև քաղվածք ամբուլատոր քարտից:

4. Բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված քաղաքացիներն ուղեգրի հետ հիվանդանոցային կամ ախտորոշիչ բժշկական կազմակերպություն են ներկայացնում նաև սոցիալական համապատասխան կարգավիճակը հաստատող փաստաթուղթ և անձնագիր (երեխաների համար՝ ծննդյան վկայական) կամ դրանց պատճենները։

5. Հայաստանի Հանրապետության մարզերի ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններից Երևանի հիվանդանոցներ քաղաքացիների ուղեգրման համար պարտադիր պայման է մարզային հիվանդանոցներում անհրաժեշտ բուժման կազմակերպման տեխնիկական հնարավորությունների բացակայությունը, այսինքն, քաղաքացիները կարող են ուղեգրվել միայն այն հիվանդությունների բուժման համար, որոնք չեն կարող կազմակերպվել տվյալ մարզի բժշկական կազմակերպությունների ուժերով:

6. Քաղաքացուն տրված ուղեգիրն ստորագրվում է ուղեգրող բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից և հաստատվում բժշկական կազմակերպության կլոր կնիքով (կլոր կնիքի բացակայության դեպքում ուղեգիրը համարվում է անվավեր):

7. Ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 3 հավելված) վրա: Բացառիկ դեպքերում՝ նշված ձևի բացակայության դեպքում, ուղեգիրը կարող է լրացվել նաև ուղեգրող բժշկական կազմակերպության ձևաթղթի վրա՝ սահմանված ուղեգրի ձևում պարունակվող բոլոր տեղեկությունների պարտադիր լրացմամբ:

8. Քաղաքացիների անվճար բժշկական օգնության կամ հետազոտման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապատրաստվում են ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում` բուժող բժշկի կողմից (ընտանեկան բժիշկ, տեղամասային թերապևտ, մանկաբույժ, առանձին դեպքերում` բժիշկ-մասնագետներ, սակայն` ընտանեկան կամ տեղամասային բժշկի մասնակցությամբ):

9. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 3 հավելված)` հիվանդանոցային կազմակերպությունները, ուր ուղեգրվում է հիվանդը, պարտավոր են լրացնել և ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն վերադարձնել ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում ընտանեկան բժիշկների կողմից քաղաքացիների մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրման պայմանները, պահանջներն ու ուղեգրման ձևը:

2. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում բժշկական ու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց տվյալ կամ այլ բժշկական կազմակերպության մասնագիտական և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգրման համար կարող է հիմք հանդիսանալ սոցիալական ցուցման առկայությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկում այդ անձանց ընդգրկված լինելը:

3. Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց մասնագիտական ու լաբորատոր-ախտորոշիչ հետազոտության ուղեգիրը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված) վրա, որը հաստատվում է ուղեգրող բժշկի ստորագրությամբ և անձնական կնիքով:

4. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 211-Ն որոշմամբ հաստատված ձևի (N 4 հավելված)` բժիշկ-մասնագետը կամ լաբորատոր-ախտորոշիչ ծառայության մասնագետը (ուր ուղեգրվել է հիվանդը), պարտավոր է լրացնել և ուղեգրող բժշկին վերադարձնել ուղեգրի` հատման գծից ներքև գտնվող հատվածը, առանց որի չի կարող իրականացվել բուժման փոխհատուցումը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

 

Ձև

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր

 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ

 

1. Հիվանդանոցային կազմակերպությունը, ուր ուղեգրվում է հիվանդը_________________

(անվանումը)        

____________________________________________________________

____________________________________________________________

(հասցեն)

2. Քաղաքացի _______________________________ __________ ___ ______

(անունը, հայրանունը, ազգանունը)                   (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

____________________________________________

(անձնագրի սերիան, համարը) (ծննդյան վկայականի համարը)

______________________________________________ _____________

(հիվանդի մշտական բնակության հասցեն (մարզը, քաղաքը, փողոցը, տունը, բնակարանը)          (հեռախոսահամարը)

 

3. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություն

__________________________________________________   |   |   |   |   |

(անվանումը)                                                                         (ծածկագիրը)      

__________________________________________ _________________

(հասցեն)                                                     (հեռախոսահամարը)      

4. Ուղեգրվող քաղաքացու նախնական ախտորոշումը (կցել կատարված հետազոտությունների
արդյունքները և քաղվածք ամբուլատոր քարտից)_____________________________

____________________________________________________________

5. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշման ճշգրտում, խորհրդատվություն, բուժում

6. Պետական պատվերի իրականացման հիմքերը`

ա) քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի

(նշել խումբը)

բ) բժշկասոցիալական ցուցումով

գ) անհետաձգելի վիճակ

 

7. Բուժող բժիշկ (ընտանեկան բժիշկ, թերապևտ, մանկաբույժ) _____________________

(անունը, ազգանունը)   

 |   |   |   |  ________________________ __________ _____________ 200  թ.

(ծածկագիրը)                       (ստորագրությունը)

8. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական

կազմակերպության տնօրեն

______________________________
(ստորագրությունը)

_________________________
(անունը, ազգանունը)

 _____ _______________ 200  թ.

 

Կ.Տ.

………………………………………………………………...................................………………………………………..

 

1. Ուղեգրող ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունը ____________

(անվանումը)   

______________________________  |   |   |   |

 (ծածկագիրը)

2. Քաղաքացի ________________________ ____________ ___ _________

                 (անունը, հայրանունը, ազգանունը)               (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

__________________________________________________

(անձնագրի սերիան, համարը) (ծննդյան վկայականի համարը)

___________________________________________ ___________

(հիվանդի մշտական բնակության հասցեն (մարզը, քաղաքը, փողոցը, տունը, բնակարանը)   (հեռախոսահամարը)

 

3. Ուղեգրված քաղաքացու հաստատված ախտորոշումը կամ տվյալներ լաբորատոր-ախտորոշիչ

հետազոտությունների արդյունքների մասին_________________________________

____________________________________________________________

 

4. Նշանակումներ և խորհուրդներ_______________________________________

____________________________________________________________

____________________________________________________________

5. Բուժող բժիշկ_____________ _______________ _____________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը) (դուրսգրման (հետազոտման) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

6. Հիվանդանոցային կազմակերպություն ___________________________________

          (անվանումը, հասցեն)

____________________________________________________________

 

Տնօրեն 

___________________________
(ստորագրությունը)

________________________
(անունը, ազգանունը)

 

____________________________________________

 (դուրսգրման (հետազոտման) տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 19-ի N 211-Ն որոշման

 

Ձև

 

Ուղեգրող բժշկական կազմակերպության ծածկագիրը __ __ __ __

 

ՈՒ Ղ Ե Գ Ի Ր  N _________

 

ԱՄԲՈՒԼԱՏՈՐ-ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ, ԲՈՒԺՄԱՆ ՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐ-ԱԽՏՈՐՈՇԻՉ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Ա

 

Պետական պատվերի շրջանակներում անվճար`  այո o    ոչ  o

Շտապ`  այո o    ոչ  o

 

1. Ուղեգրվում է քաղաքացի _________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը) (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)    

___________________

(հասցեն)

 

2. Ուղեգրվողի սոցիալական քարտի համարը                    |   |   |   |   |   |   |   |   |   |   |

 

3. Ուղեգրվողի նախնական ախտորոշումը _________________________________

4. Ուղեգրման նպատակը (ընդգծել)` ախտորոշում, ախտորոշման ճշգրտում, խորհրդատվու-

թյուն, բուժում, ախտորոշիչ քննություն           

5. Ուղեգրման հիմքը (ընդգծել)`

 

ա) քաղաքացին պատկանում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբի

(նշել խումբը) _________

բ) բժշկասոցիալական ցուցումով

գ) անհետաձգելի վիճակ

 

6. Բուժող բժիշկ _______________________   |   |   |   |    _________________

                          (անունը, ազգանունը)             (ծածկագիրը)                  (ստորագրությունը)

 

____ ___________ 200  թ.

 

Կ. Տ.

 

7. Առաջնային ուղեգրող բժիշկ _______________________ ________________

                                  (անունը, ազգանունը)                 (ստորագրությունը)

 

____ ___________200  թ.

 

Կ. Տ.

 

………………………………………………………....................................……………………………..……………

 

Բ

 

1. Քաղաքացի ______________________ ____________________ ______

                 (անունը, հայրանունը, ազգանունը)      (ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)    (հասցեն)

 

2. Ուղեգրված քաղաքացու հաստատված ախտորոշումը կամ լաբորատոր-ախտորոշիչ

հետազոտությունների արդյունքները____________________________________ ___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

3. Նշանակումներ և խորհուրդներ______________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

4. Բժիշկ-խորհրդատու ___________________   |   |   |   |    _________________

                          (անունը, ազգանունը)             (ծածկագիրը)                  (ստորագրությունը)

 

____ ___________200  թ.

 

Կ. Տ.

………………………………………………………………………………………………........................................…

Գ

 

Մուծված գումարը` դրամներով (եթե քաղաքացին չի օգտվում պետպատվերի
շրջանակներում անվճար բժշկական օգնության ծառայություններից)

—-----------------------------
______________________________________________________

 ____ ___________200  թ. Գանձապահ ________________________

                                                 (ստորագրությունը)

 

Կ.Տ.

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.01.2017, N 18-Ն 05.02.2017, N 211-Ն
11.12.2014, N 1405-Ն 29.12.2014, N 211-Ն
19.11.2009, N 1338-Ն 19.12.2009, N 211-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան