Գլխավոր տեղեկություն
Համար
N 699-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.10/4 Հոդ.727
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.05.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2004 թվականի N 699-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող գործառական տարածքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման` համաձայն հավելվածի, և համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական նշանակության 2 հեկտար այլ հողեր փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա` արդյունաբերական օբյեկտների կառուցման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 18
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
մայիսի 13-ի N 699-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Ս Խ Ե Մ Ա

 

ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓՈՐՁԱԿԱՅԱՆԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան