«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 մայիսի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2004 թվականի N 692-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների մասնակիցների գիշերավարձի ու սննդի օրական վճարման չափերը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ազգային հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքների մասնակիցների գիշերավարձի և սննդի օրական վճարման չափերը` համաձայն N 2 հավելվածի.
գ) Հայաստանի Հանրապետության առաջնությունների և մարզային առաջնությունների մրցանակակիրների և նրանց մարզիչների պարգևատրման չափերը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
|
Ա. Մարգարյան |
2004 թ. մայիսի 18 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ՈՒ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
Սննդի օրական վճարման չափը
(դրամ)
ՀՀ առաջնություններ |
Մարզային առաջնություններ | |
Մեծահասակներ |
2500 |
1500 |
Երիտասարդներ, պատանիներ |
2000 |
1200 |
Այլ մասնակիցներ |
2000 |
1200 |
Գիշերավարձի վճարման չափը
(դրամ)
Երևան քաղաքում |
Մարզերում | |
Ծախսերը հաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում |
մինչև 4000 |
2000 |
Ծախսերը չհաստատող համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում |
2000 |
1300 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
|
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳԻՇԵՐԱՎԱՐՁԻ ԵՎ ՍՆՆԴԻ ՕՐԱԿԱՆ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
(դրամ)
NN |
Կազմակերպության անվանումը |
Մեկ մասնակցի կեցության |
1. |
«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՊՓԲԸ |
9800 |
2. |
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՊՓԲԸ |
9800 |
3. |
«Էրեբունի-Տուրիստ» ՍՊԸ |
8000 |
4. |
«ԱՅԳ» սպորտային համալիր» ՍՊԸ |
12800 |
5. |
«Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ |
8000 |
6. |
«Կուրորտաբանական և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ |
14000 |
7. |
Այլ առողջարաններ և մարզահամալիրներ |
6000 |
Հայաստանի Հանրապետության |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ
(հազ. դրամ)
Մարզաձևերի պայմանական խմբերը |
I տեղ |
II տեղ |
III տեղ |
Առաջին խումբ (մեծահասակներ) (ծանրամարտ, ազատ ըմբշամարտ, հունահռոմեական ըմբշամարտ, ձյուդո, շախմատ, բռնցքամարտ) | |||
Մարզիկներ |
30,0 |
20,0 |
15,0 |
Հաղթողի մարզիչին |
20,0 |
|
|
Երկրորդ խումբ (մեծահասակներ) (աթլետիկա, մարմնամարզություն, ջրացատկ, սեղանի թենիս, սամբո, սուսերամարտ, թաեքվոնդո, հրաձգություն) | |||
Մարզիկներ |
20,0 |
15,0 |
10,0 |
Հաղթողի մարզիչին |
15,0 |
|
|
Երրորդ խումբ (մեծահասակներ) (ձիասպորտ, ջրագնդակ, բադմինտոն, հանդբոլ, մականախաղ, գեղասահք, վոլեյբոլ, գեղարվեստական մարմնամարզություն, լող, հեծանվային սպորտ, նետաձգություն, թենիս, ակրոբատիկա, թիավարություն, առագաստանավային սպորտ, դահուկավազք, լեռնադահուկ, բիաթլոն, շաշկի, գեղալող, կոխ, կանոէ, բասկետբոլ) | |||
Մարզիկներ |
10,0 |
7,0 |
5,0 |
Հաղթողի մարզիչին |
5,0 |
|
|
Հանրապետության երիտասարդների առաջնությունների ժամանակ կիրառվում է սույն որոշման N 3 հավելվածում նշված պարգևատրումների 50 տոկոսի չափը:
|
Մ. Թոփուզյան |