Գլխավոր տեղեկություն
Համար
N 95-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.02.2004-27.05.2004)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.02.26/12(311) Հոդ.217
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.02.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.02.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 փետրվարի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 փետրվարի 2004 թվականի N 95-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ «2004» ԹՎԱԳՐՄԱՄԲ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐԸ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) 2004 թվականի փետրվարի 15-ից կիրառության մեջ են դրվում Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ոգելից խմիչքի դրոշմավորման համար «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր.

բ) 2004 թվականի փետրվարի 15-ի դրությամբ «2003» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ոգելից խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել «2003» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին «Օպտագլիո Լիմիթեդ» կազմակերպությունից ստացված` տեխնիկական չափանիշներից շեղում ունեցող 3,5 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշերից 900 հազարը տրամադրել ներմուծողներին, իսկ 2,6 մլն ակցիզային դրոշմանիշը սահմանված կարգով ոչնչացնել:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով «Օպտագլիո Լիմիթեդ» կազմակերպության հետ` լրացուցիչ 2,6 մլն «2004» թվագրմամբ ոգելից խմիչքի ակցիզային դրոշմանիշի տպագրության համար կնքել նոր համաձայնագիր` առանց վճարման պարտավորությունների` դրոշմանիշերի մատակարարման ժամկետը սահմանելով 12 շաբաթ` սկսած համաձայնագրի կնքման պահից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. փետրվարի 17
Երևան