Գլխավոր տեղեկություն
Համար
N 680-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.06.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.03/13(312) Հոդ.706
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.04.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19 մայիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2004 թվականի N 680-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 94-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Մասիսի նավթամթերք» և «Գագարինի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունների գույքի կազմից առանձնացված գույքը մասնավորեցնել դասական աճուրդով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Առաջարկել NN 1 և 2 հավելվածներում նշված այն ստորաբաժանումների, որոնք ունեն անշարժ գույք և հողամաս (ԱԼԿ-ներ, յուղման կետեր և այլն), գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

3. Դասական աճուրդով մասնավորեցվող յուրաքանչյուր միավոր գույքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 15 տոկոսի չափով:

4. Աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի մասնավորեցումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) եռամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, մասնավորեցվող գույքի տվյալների և մեկնարկային գնի մասին:

6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Անավարտ շինարարության և «փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով, մրցույթով ու դասական աճուրդով մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 5-ի N 561 ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1399-Ա որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 94-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 2.1-ին կետում «Բալահովիտ գյուղում» բառերը փոխարինել «Վերին Պտղնի գյուղում» բառերով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. Մարգարյան


2004 թ. մայիսի 14
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 680-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՄԱՍԻՍԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԳՈՒՅՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ

 

(հազ. դրամ)

NN ը/կ
 
 
 
 
 
 
 

 Գույքի անվանումը և գտնվելու վայրը
 
 
 
 
 
 
 

Շենքի զբաղեց-
րած
մակե-
րեսը
(քառ.
մ)
 
 

Գնահատ- ված
արժեքը
 
 
 
 
 
 

Գույքի մեկնար-
կային
գինը
(գնահատ-
ված
արժեքի
15
տոկոսը)

Հողա- մասի
զբաղեց-
րած
մակե-
րեսը
(հա)*
 

Զբաղեց-րած
հողամասի
կադաստ-
րային
արժեքը
 
 

1.

N 17 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Մարգարայի խճուղի

46,3

2495

374,0

0,15

10440,0

2.

N 19 ԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Երևանյան խճուղի

281,5

2033

305,0

0,24

10857,6

3.

N 21 ԱԼԿ, քաղ. Բյուրական, Աշտարակի խճուղի

236,5

19668

2950,0

0,12

5428,8

4.

N 23 ԱԼԿ, Աշտարակ-Եղվարդ խճուղի

89

40436

6065,0

0,56

25334,4

5.

N 24 ԱԼԿ, Աբովյան-Արամուս խճուղի

հաշվառ- ված չէ

19992

2999,0

-

-

6.

N 8 ԿԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Աշտարակի խճուղի

-

2256

338,0

-

-

7.

N 9 ԿԱԼԿ, քաղ. Վաղարշապատ, Երևանյան խճուղի

-

1375

207,0

-

-

8.

N 10 ԿԱԼԿ, քաղ. Բյուրեղավան

-

4258

639,0

-

-

9.

N 11 ԿԱԼԿ, քաղ. Աբովյան, Բյուրեղավանի խճուղի

-

503

75,0

-

-

10.

N 12 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ,
գ. Գառնի

-

1948

292,0

-

-

11.

N 13 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ

-

721

108,0

-

-

12.

N 14 ԿԱԼԿ, քաղ. Ապարան

-

1894

284,0

-

-

13.

N 15 ԿԱԼԿ, քաղ. Եղվարդ

-

2839

426,0

-

-

14.

N 16 ԿԱԼԿ, Արագածոտնի մարզ, գ. Ուջան

-

675

101,0

-

-

15.

N 17 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ

-

4004

601,0

-

-

16.

N 18 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ

-

2124

319,0

-

-

17.

N 19 ԿԱԼԿ, քաղ. Աշտարակ

-

1095

164,0

-

-

18.

N 20 ԿԱԼԿ, Աբովյան-Ողջաբերդ

-

2018

303,0

-

-

19.

N 24 ԿԱԼԿ, Մասիս-Խարբերդ-Արտաշատ խճուղի

-

382

57,0

-

-

20.

N 25 ԿԱԼԿ, Արարատի մարզ,
գ. Գեղանիստ

-

1252

188,0

-

-

21.

N 24 յուղման կետ, Աբովյան- Արամուս խճուղի

հաշվառ- ված չէ

7234

1085,0

-

-

22.

Մասիսի ն/բ խանութ, Մասիս-Խարբերդ խճուղի

81,3

9426

1414,0

0,02

248,6

 

*Սույն հավելվածում նշված ԿԱԼԿ-ները համարվում են շարժական գույք և չունեն շենքեր ու հատկացված հողամաս:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2004 թվականի
ապրիլի 29-ի N 680-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ԳԱԳԱՐԻՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ` ԸՍՏ ԳՈՒՅՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ

 

(հազ. դրամ)

NN ը/կ
 
 
 
 
 
 
 

Գույքի անվանումը և գտնվելու վայրը
 
 
 
 
 
 
 

Շենքի զբաղեց-
րած
մակե-
րեսը
(քառ.
մ)
 
 

Գնահատ- ված
արժեքը
 
 
 
 
 
 

Գույքի մեկնար-
կային
գինը
(գնահատ
ված
արժեքի
15
տոկոսը)

Հողա-մասի
զբաղեց-
րած
մակե-
րեսը
(հա) *
 
 

Զբաղեց-րած
հողամասի
կադաստ-
րային
արժեքը
 
 
 

1.

N 2 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս-Մարտունի մայրուղի

60,6

1265

190

0,124

178,6

2.

N 9 ԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան

110,7

10045

1507

0,146

1813,4

3.

N 10 ԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Ճամբարակ

102

6397

960

0,26

577,2

4.

N 1 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Սևան-Դիլիջան մայրուղի

-

817

123

 

 

5.

N 2 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Գործարանային 3

-

457

69

 

 

6.

N 3 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ

-

910

137

 

 

7.

N 4 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, Շահումյան 6

-

632

95

 

 

8.

N 6 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Կիրովի 3

-

492

74

 

 

9.

N 8 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան

-

862

129

 

 

10.

N 9 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս-Մարտունի մայրուղի

-

330

50

 

 

11.

N 10 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, գ. Ջրառատ

-

930

140

 

 

12.

N 11 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Գավառ

-

667

100

 

 

13.

N 13 ԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Վարդենիսի 2-րդ ավտոճանապարհ

-

442

67

 

 

14.

N 15 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Երևան-Սևան մայրուղի

-

2135

321

 

 

15.

N 20 ԿԱԼԿ, Կոտայքի մարզ, քաղ. Չարենցավան

-

366

55

 

 

16.

N 21 ԿԱԼԿ, Սևան-Երևան մայրուղի

-

3621

543

 

 

17.

N 14 ԲԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ,
գ. Գեղամավան

-

300

45

 

 

18.

N 18 ԲԿԱԼԿ, Գեղարքունիքի մարզ,
գ. Սարուխան

-

512

77

 

 

 

*Սույն հավելվածում նշված ԿԱԼԿ-ները համարվում են շարժական գույք և չունեն շենքեր ու հատկացված հողամաս:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան