Գլխավոր տեղեկություն
Համար
N 1373-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1181
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.10.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2004 թվականի N 1373-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, «ԼՈԿԱԼ ԴԻՎԵԼՈՓԸՐԶ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԻ ՄԱՍՆ ԱՅԼ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՎ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 720-Ա որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մասնավորեցված գույքի մի մասը` ընկերության համաձայնությամբ փոխանակել հետևյալ պայմանով`

ա) 11600 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող գույքը (վարչական շենքն ու դրան հարող կառույցները, հասցեն` ք. Երևան, Պռոշյան փողոց, 1-ին փակուղի, N 20) ընդունել որպես պետական սեփականություն և անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` պետական պահպանության ծառայությանը տրամադրելու նպատակով.

բ) 0,548 հա հողամասը հանձնել Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը:

2. Թույլատրել Երևանի քաղաքապետին`

ա) Երևանի Նորք-Մարաշ թաղային համայնքի վարչական սահմաններում գտնվող հեռուստակենտրոնին հարող հողերից 0,5 հա մակերեսով հողամասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված գույքի դիմաց «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակության կարգով տրամադրել համապատասխան չափի հողամաս Երևան քաղաքում.

գ) սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված հողամասի դիմաց «Լոկալ Դիվելոփըրզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել «Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 0,42 հա մակերեսով հողամասը.

դ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված շենքին և կառույցներին հարակից` սպասարկման համար անհրաժեշտ 0,285 հա մակերեսով հողամասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:

3. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ճշտել սույն որոշման մեջ նշված հողամասերի սահմանները և կատարել անհրաժեշտ ձևակերպումներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 9
Երևան